Մօրղ-է Սահար
Մօրղ-է Սահար (Պարսկերէն՝ مرغ سحر) Հայերէնի կը թարգմանուի՝ «Արշալոյսի Թռչուն» կամ «Արեւածագի Թռչուն» կամ «Սոխակ», եւ կամ «Պլպուլ» այսինքն «Պարսկական սոխակ», Իրանական թասնիֆ մըն է «Բանաստեղծներու Արքայ» (Պարսկերէն՝ ملک الشعراء, Մալէք Օշ-Շօարաա) «Մոհամմատ-Թաքի Պահարի» (Պարսկերէն՝ محمد تقی بهار) գրիջով, եւ «Մօրթէզա Նէյ Տաւուտի» (Պարսկերէն՝ مرتضی نی داوود) նուագայարդարումով։ Պարսկական այս Գեղօնը քերթուած է Ի (քսաներորդ) դարուն, Իրանական Սահմանադրական Յեղափոխութեան ազդեցութեան ներքոյ։ Ոմանք կ՛ըսեն թէ «Պահար» այս բանաստեղծութիւնը գրած է բանտին մէջ։
«Մօրղ-է Սահար»-ը առաջին անգամ արձանագրուած է 1927-ին, «Իրանօ-Տօուլէհ Հելէն»-ի (Պարսկեր՝ إيران الدولة هلن, կ՛ըսուի թէ այս երգչուհին Հայկական արմատներ ունէր) կամ «Թաճ Էսֆահանի»-ի (جلال الدین تاج اصفهانی) կողմէն։ Կ՛ըսուի թէ Իրանցի երգչուհի «Մօլուք Զարրապի»-ն (Պարսկերէն՝ ملوک ضرابی) «Մօրղ-է Սահար» թասնիֆին ամէնավաղ ձայնագրողներէն մէկն է։[1] Շատերը այս երգին կը դնեն քաղաքական համաբնագիր, մինչ օրս, իսկ ոմանք զայն կը թողուն իր մարդկայնական բնագիրին մէջ։ Յետագաին այս երգը կատարեցին բազմաթիւ Իրանցի (եւ ոչ Իրանցի երգիչներ), որոնցմէ կարելի է յիշել՝ Ղամար Օլ-Մուլուք Վազիրի (قمر الملوک وزیرى), Լէյլա Ֆարվահար (لیلا فروهر), Ֆարհատ Մեհրատ (فرهاد مهراد), Շաքիլա (شکیلا), Մօհսէն Նամճու (محسن نامجو)[2], Րէզա Սատէղի (رضا صادقي), Հէնկամէ Ախաւան (هنگامه اخوان), եւ վերջապէս Մոհամմատ-Րէզա Շաճարեանը (محمّد رضا شجريان) ապա իրեն միացաւ իր որդին Հօմայուն Շաճարեանը (همايون شجريان), եւ այս գեղօնը կատարեց բազում անգամներ՝ իր հօր հետ, մինակը, եւ անգամ Լիբանացի երգչուհի Ապիր Նիիմա-ի ընկերակցութեամբ (عبير نعمة)։
Երգեցողութեան մեծն վարպետ Շաճարեանը սովորութիւն դարձուց այս երգը կատարել իր բոլոր ելոյթներուն աւարտին։ Գիտնականներն ու կաճառականները (Յունարէն ՝Ακαδημαϊκός, Ակադեմիկոս) զայն կը համարեն՝ «Իրանական Ազատութեան Ոչ Պաշտոնական Ազգային Օրհներգը»։[3]
Երգին Բառերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարսկերէն (Արաբապարսկերէն Այբուբենով) | Տառադարձութիւն (Հայերէնի) | Թարգմանութիւն
(Հայերէնի) |
مرغ سحر ناله سر كن | Մորղէ սահար նալէ սար քօ՜ն | Արշալոյսի Սոխակ, ողբերգդ գեղգեղէ (Ա՜խ քաշէ), |
داغ مرا تازه تر كن | Տաղէ Մարա թազէ թար ք՜օն | Իմ ցաւերս թարմացուր եւ նորոգէ։ (կամ․ Իմ խանձողս/կիսայրեաց փայտս դեռ աւելի այրէ) |
زآه شرر بار این قفس را | Զաա՜հէ շարար պար ին ղաֆաս րա | Քու հառաչանքներու կայծերով, |
برشکن و زیر و زبر کن | Պարշէքան օ զիր օ զէպար քօն | Կործանէ այս վանդակդ ու տապալէ զայն։ |
بلبل پربسته ز کنج قفس درآ | Պոլպոլէ փարպասթէ զէ քօնճէ ղաֆաս տարա՜ | Վանդակիդ անկիւնին մէջ կաշկանդուած Պլպուլ, դուրս ել վանդակէն, |
نغمه آزادی نوع بشر سرا | Նաղմէյէ ա՜զատիյէ նօուէէ պաշար սարա | Մարդկութեան համար երգէ ազատութեան քաղցրերգը։ |
وز نفسی عرصه این خاک توده را | Վազ նաֆասի արսէյէ ին խաքէ թուտէ րա | Քու կրակոտ շունջովդ բոցավառէ, |
پر شرر کن | Փոր շարար քոն։ | Աշխարհը կրակով լեցուր։ |
ظلم ظالم, جور صیاد | Զոլմէ զալէմ, ճօուրէ սայյատ | Անողոքին ճնշումը (խօսակցական՝ զուլում), եւ որսորդին անգթութիւնը, |
آشیانم داده بر باد | Աշիօնամ տատէ պար պատ | Բոյնս քամիին տուին։ |
ای خدا ای فلک ای طبیعت | Էյ խօտա, էյ ֆալաք, էյ թապիաաթ | Ո՜վ Աստուած, ո՜վ դրախտ, ո՜վ բնութիւն, |
شام تاریک ما را سحر کن | Շամէ թարիքէ մա րա սահար քոն։ | Իմ մթին գիշերս լուսաւորեցէք, առաւօտի վերածեցէք։ |
نوبهار است گل به بار است | Նօու պահար ասթ, կոլ պէ պար ասթ | Սա նոր գարուն է՝ վարդերով լի։ |
ابر چشمم ژاله بار است | ապրէ չաշմամ, ժալէ պար ասթ | Ամպամած աչքերէս ցողի կաթիլներ կը թափին, |
این قفس چون دلم تنگ وتار است | Ին ղաֆաս, չուն տէլամ թանկ օ թար ասթ | Այս վանդակը, սիրտիս պէս, խեղդուկ է եւ մութ, |
شعله فکن در قفس ای آه آتشین | Շօօլէ ֆէքան տար ղաֆաս էյ ա՜հէ օ՜թաշին | Ո՜վ բոցեռանդ հառաչանք, բոցավառէ այս վանդակը, |
دست طبیعت گل عمر مرا مچین | Տասթէ թապիաաթ կոլէ օմրէ մարա մաչին | Ո՜վ բնութեան ձեռքը, մի քաղեր իմ կեանքիս ծաղիկը, |
جانب عاشق نگه ای تازه گل از این | Ճանէպէ աշէղ նէկահ էյ թազէ կոլ ազ ին | Սիրեկանիդ վրայ նայուածք մը նետէ, ո՜վ թարմատի ծաղիկ։ |
بیشترکن, بیشتر کن, بیشتر کن | Պիշթար քոն, պիշթար քոն, պիշթար քոն | Կրկին նայիր, կրկին նայիր, կրկին նայիր (բառացի՝ ըրէ աւելին, կամ՝ շատցուր զայն) |
مرغ بیدل شرح هجران | Մորղէ պիտէլ շարհէ հէճրան | Ո՜վ անսիրտ թռչուն, բաժանումի պատմութիւնը (նկարագրութիւնը) |
مختصر مختصر کن | Մոխթասար մոխթասար քոն | Հակիրճ, հակիրճ ըրէ (խօսակցական՝ կարճի կապէ) |
مختصر کن | մոխթասար քոն | Հակիրճ դարձուր։ |
Տե՛ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հաֆէզի Ժողովածոն։
- Հնդկաստանի Սերտումը։
- Մենատարր։
- Սուրբ Ոնոփրիոս։
- Իրանագիտութիւն։
- Արեւելագիտութիւն։
- Ունսուրի։
- Արմանոյշ Կոզմոեան:
- Էհսան Եարշաթէր:
- Յակոբ Գէորգեան:
- Պուսթան (Սաատի)։
- Քալամքարի։
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մոհամմատ-Րէզա Շաճարեան, Մօրղ-է Սահար, Թասնիֆ։
- ENCYCLOPÆDIA IRANICA Իրանական Հանրագիտա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ "Tehran orchestra, world-renowned musicians team up to remake "Morghe Sahar"". Tehran Times. 21 June 2020. Retrieved 27 June 2020.
- ↑ "MORḠ-E SAḤAR – Encyclopaedia Iranica". Iranicaonline.org. Retrieved 2012-10-14.
- ↑ Fassihi, Farnaz (2020-10-08). "Mohammad Reza Shajarian, Iranian Master Singer and Dissident, Dies at 80". The New York Times. ISSN 0362-4331. Retrieved 2021-06-06.