Jump to content

Արմանոյշ Կոզմոեան

Արմանոյշ Կոզմոեան
Ծնած է 7 Սեպտեմբեր 1945(1945-09-07) (79 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Կոչում փրոֆէսոր
Մասնագիտութիւն բանասէր
Աշխատավայր Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ?

Արմանոյշ կոզմոեան Սովետական (Աբեղեան) ուղղագրութեամբ՝ Արմանուշ Կոզմոյի Կոզմոյան, աւանդական (Մ․ մաշտոցի) ուղղագրութեամբ՝ Արմանոյշ Կոզմոյի Կոզմոեան (7 Սեպտեմբեր 1945(1945-09-07), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), Հայ բանասէր, արեւելագէտ։ Բանասիրական գիտութիւններու վարդապետ (Անգլերէն, Doctorate, PHD) 1987-ին, ապա 1997-ին ուսուցչապետ (փրոֆէսօր):

1967 թուականին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանը (ԵՊՀ)։ 1971-1974 թուականներուն ուսանած է Խորհրդային Ընկերային (Ռուսերէն՝ Социалистических, Սոցիալիստիչեսքիխ) Հանրապետութիւններու Միութեան (ԽԸՀՄ, երբեմն ԽՍՀՄ) Գիտական Կաճառի (Ակադեմիա) Արեւելագիտութեան Հաստատութեան (Անգլերէն՝ Institute, Ռուսերէն՝ Институт) Մերձաւոր եւ Միջին Արեւելքի գրականութեանց բաժինին մէջ։ 1967-1971 թուականներուն աշխատած է Հայկական Հանրագիտարանի խմբագրութեան մէջ, 1971 թուականէն ի վեր՝ Հայաստանի Հանրապետութեան Գիտութեան Ազգային Կաճառի (Ակադեմիա-ի) Արեւելագիտութեան Հաստատութեան (Անգլերէն՝ Institute, Ռուսերէն՝ Институт) մէջ: 1994-էն մինչեւ 2003 թուականը, «Հրաչեայ Աճառեան»-ին անունը կրող համալսարանին մէջ դասախօսած էարեւելեան լեզուներ, իսկ 2005 թուականէն ի վեր կը դասախօսէ «Գլաձոր» համալսարանի միջազգային յարաբերութիւններու եւ պատմութեան ամպիոնի (Յունարէն՝ Άμβών կամ μβώνας, Ամւոն կամ Ամւոնաս) դասախօս։

Իր ուսումնասիրութիւնները կը վերաբերին Պարսից գրականութեան Ժանրային (Ֆրանսերէն`Genre) ձեւերու զարգացումին խնդիրներուն, Հայ-Իրանական պատմամշակութային կապերուն, գրականագիտութեան եւ աղբիւրագիտական հարցերուն։

  • «Քառեակը Պարսկալեզու դասական քերթուածքում Ժ-ԺԲ դարեր (10-12 դարեր)» 1981 թուական,

Բուն շարադրութիւնը՝ «Քառեակը Պարսկալեզու դասական պոեզիայում (Ռուսերէն՝ Поэзия) X-XVI դդ.)։

  • «Հայոց եւ Պարսից միջնադարեան քնարերգութեան համեմատական բանաստեղծական արուեստը Ժ-ԺԶ դարերուն (10-12 դարեր)»,

(Բուն շարադրութիւնը՝ «Հայոց և Պարսից միջնադարեան քնարերգութեան համեմատական պոետիկան X-XVI դդ.)։

  • «Քուրաանը Հայոց մէջ», 2003 թուական,

(Բուն շարադրութիւնը՝ «Ղուրանը Հայոց մէջ»)։

Ա․ Կոզմոեանը կատարած է թարգմանութիւններ (Յառաջաբանով եւ ծանօթագրականով) Պարսից քերթուածքներէն՝

  • «Մարգարտաշար» (1990)։
  • «Օմար Խայյամ» (1993)։
  • «Ռուտաքի» (1995)։

Լոյս ընծայած է «Պարսից քերթուածքի Ընտրանին» (բուն շարադրութեամբ՝ «Պարսից պոեզիայի ընտրանին»), յառաջաբանին մէջ քննած է Սուֆիականութեան խնդիրները։[1]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005