Մինոասեան քաղաքակրթութիւն

Մինոասեան Կրետէ. կարմիրով՝ պալատները, կապոյտով թագաւորի բնակարաններ, սեւով՝ սրբավայրեր եւ դամբարաններ, աստով՝ պաշտամունքի քարայրներ, ▲լեռնային սրբավայրեր
Քնոսոսի պալատը

Մինոասեան քաղաքակրթութիւն (յուն․՝ Μινωικός πολιτισμός),  Պղնձադարի մշակոյթ, որ զարգացաւ Կրետէի եւ Էգէական ծովուն կարգ մը կղզիներու մէջ․ ծաղկեցաւ Ք․Ա․ 3000 մինչեւ Ք․Ա․ 1450։  Կը ներկայացնէ Եւրոպայի առաջին առաջացեալ մշակոյթը։ 

Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինոասեան անունը յառաջացած է Կրետէի Մինոաս առասպելական թագաւորէն։  ժամանակակից սահմանում է, տրուած ԺԹ․ դարու բրիտանացի Արթուր Էվանս (1851-1941) հնագէտէն։   Սակայն Քարլ Հոյք այս անունը արդէն գործածած է 1825-ին «Das Minoische Kreta» (Մինոասեան Կրետէ) գիրքին մէջ։

Քնոսոսի պալատի վերակառուցման պատկերացում

Քաղաքակրթութեան բարգաւաճում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մալիա․ պալատի հնավայր - Հին պալատի շրջան

Կրետէն արեւելեան Միջերկրականի կղզի է։ Լեռնային է եւ մշակման տարածքները սահմանափակ են։  Մինոասեան քաղաքակրթութիւնը իր ծաղկման շրջանին Կրետէէն դուրս կը տարածուի․ հարաւային Էգէականի կղզիներուն եւ Կիպրոս։

Մինոասեան քաղաքակրթութիւնը, ըստ հնագէտներու ուսոմնասիրութիւններուն կ՛ ընդգրկէ Ք․Ա․3000 – Ք․Ա․ 1600 ժամանակաշրանը։    Գլխաւոր եղելութիւնները որ զայն կը յատկանշեն հետեւեալներն են՝ ըստ Եգիպտական թուագրուած իրերու․-

  • Քնոսոսի վարչական կեդրոն՝ պալատ, կառուցումը Ք․Ա․1900-ին,
  • Սանթորինիի հրաբուխի ժայթքումը՝ Ք․Ա․ 1613,
  • Սուր ու դաշոյն, գտնուած Մալիա, Կրետէ․ Ք․Ա․ 1800 - 1700
    Կրետէի գրաւումը Միկինացիներէն,
  • Քնոսոսին կործանումը՝ Ք․Ա․1370։

Կրետէի տարածքին բարգաւաճած են մօտաւորապէս 100 մինոասեան քաղաքներ։  Մինոասեան քաղաքակրթութիւնը ըստ Արթուր Էվանս եւ Նիքոլաոս Փլաթոնաս հնագէտներուն կը բաժնուի 4 ժամանակաշրջաններու․-

  • Ք․Ա․ -3500 – Ք․Ա․ 1900  Նախապալատական շրջան
  • Ք․Ա․ 1900 – Ք․Ա․ 1750  Հին պալատի շրջան
  • Ք․Ա․ 1750 – Ք․Ա․ 1500  Նոր պալատի շրջան
  • Ք․Ա․ 1500 – Ք․Ա․ 1100  Պալատի վերջնական շրջան

Էվանս, Մինոաս առասպելական թագաւորին հետ կը կապէ Քնոսոսի լաբիւրինթոսին եւ մարդացուլին։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հին վերագրումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օմիրոսի (Հոմերոս) Ոդիսականին մէջ կը նշուի թէ այդ ժամանակաշրջանին Կրետէ բաւական խիտ բնակուած է․  հագներգութիւն 19,  Ոդիսական[1], Ստրապոն՝ 10․4․9[2]։

Մինոասեան ծովային իշխանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Որմանկար որ նաւաբեկութիւն կը պատկերացնէ․ Մինոասեան քաղաքակրթութիւն, Աքրոթիրի հնավայր
Որմանկար որնաւագնացութիւն կը պատկերացնէ․ Մինոասեան քաղաքակրթութիւն, Աքրոթիրի հնավայր

Մեր ժամանակակից շրջանին եղած հնագիտական յայտնաբերումները կը վկայեն թէ Մինոասեան քաղաքակրթութիւնը այդքան ալ խաղաղասէր չէ եղած ինչպէս էվանս կը հաւատար։  Յայտնաբերուած են ամրոց-բնակավայրեր, զէնքեր, ինչպէս նաեւ որմանկարներ ռազմական նիւթով։

Մինոասցիները հիմնած էին տարածուն ծովային իշխանութիւնը մը, շնորհիւ իրենց նաւատորմիղին։ Թուքիտիտիս այդ կը նշէ, շեշտելով թէ․- «Մինոաս ունէր հզօր ռազմական ծովուժ, որ տարածուած էր յունական ծովուն։  Ան կը գրաւէ Քիքլատես կղզիները, գաղթօճախներ կը հիմնէ՝ Քարեսներուն վռնտելէ ետք։  Ծովերը ծովահէններէն կը մաքրագործէ, որպէսզի նաւագնացութիւնը դէպի կղզիները ապահով ըլլայ։»  Յունարէն բնագիրը՝

Ο Μίνως, εξ όσων κατά παράδοσιν γνωρίζομεν, πρώτος απέκτησε πολεμικόν ναυτικόν, και εκυριάρχησεν επί του μεγαλυτέρου μέρους της θαλάσσης, η οποία ονομάζεται σήμερον Ελληνική. Κατακτήσας τας Κυκλάδας νήσους, ίδρυσεν αποικίας εις τας περισσοτέρας από αυτάς, αφού εξεδίωξε τους Κάρας και εγκατέστησε τους υιούς του ως κυβερνήτας. Ως εκ τούτου και την πειρατείαν φυσικά κατεδίωκεν όσον ημπορούσεν από την θάλασσαν αυτήν, διά να περιέρχωνται εις αυτόν ασφαλέστερον τα εισοδήματα των νήσων. [3]

Մինոասեան Դասակարգերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիներու պատկերացում․ Ք․Ա․ 1525 –1450

Թագաւորը որ Մինոաս կը կոչուէր երկրին տէրն էր․ ան ունէր օրէնսդրական եւ վարչական իշխանութիւնը։  Ազնուականները դատարանը կը կազմէին եւ հաւանաբար թագաւորին խորհրդատուներն էին։  Կային նաեւ պալատի պաշտօնեաները՝ քարտուղար, հարկահաւաք, եւայլն։  Տաճարներուն մէջ կային տղամարդիկ եւ կիներ։

Բնակչութեան մնացեալ մասը հողագործութեամբ եւ անասնապահութեամբ կը զբաղէր։ Բնակիչները նաեւ արհեստագէտներ էին, որոնք կ՛ աշխատէին պալատներուն մէջ։

Մինոասեան արուեստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տես բուն արձանագրութիւն՝ Մինոասեան արուեստ

[4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]