Աքրոթիրի հնավայր
| Բնակավայր | |
|---|---|
| Աքրոթիրի հնավայր | |
| Ο Προϊστορικός Οικισμός του Ακρωτηρίου | |
|
Աքրոթիրի հնավայր, Սանթորինի | |
| Երկիր |
|
| Առաջին յիշատակում | Ք․Ա․ 5-րդ հազարամեակ |
| Ժամային գօտի | UTC+2 և UTC+3։00 |

Աքրոթիրի հնավայր (յուն․՝ Ο Προϊστορικός Οικισμός του Ακρωτηρίου), կը գտնուի Սանթորինիին հարաւ-արեւմտեան ծայրամասի Աքրոթիրի գիւղը, Ֆիրա մայրաքաղաքէն 15 քլ․ հեռու։ Հնավայրը երեւան եկած է, երբ հնաբան Սփիրոս Մարինաթոս եւ աշխատախումբը 1967-ին կանոնաւոր հերթականութեամբ հնաբանական պեղումներ կը կատարեն։
Հնաբանական պեղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Առաջին փաստերը թէ Սանթորինի (Թիրա) բնակուած է նախապատմական շրջանէն կը յայտնաբերուի ԺԹ․ դարուն։ 1866-ին Ֆրանսացի ճարտարագէտ Ֆերտինան տէ Լեսեփս Սանթորինիի հողը կը գործածէ Սուէզի ջրանցքին բացման աշխատանքներուն համար։ 1870-ին Ֆրանսական Հնաբանական Դպրոցին կողմէ պեղումները կը յայտնաբերեն հնավայրի այսօրուան կոչուած Դ․ բաժանումը Συγκρότημα Δ՝ Աքրոթիրի գիւղին հարաւը։ Սակայն, կանոնաւոր հերթականութեամբ հնաբանական պեղումները կը սկսին 1967-ին։
Յայտնաբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հնաբանական յայտնաբերումները կը փաստեն թէ շրջանը բնակուած է Ք․Ա․ 4500-ին եւ Ք․Ա․18-րդ դարուն բնակավայրը քաղաքի վերածուած է։ Ք․Ա․ 17-րդ դարուն քաղաքը կը կործանուի հրաբխային պայթումին ընթացքին, որ նաեւ կը պատճառէ Մինոասեան քաղաքակրթութեան կործանումը։
Յայտնաբերուած բնակավայրին շէնքերը երկյարկանի եւ կամ եռայարկանի են։ Անոնք շատ լաւ վիճակի մէջ գտնուած են, որովհետեւ դարեր շարունակ ծածկուած էին հրաբխային մոխիրով։ Տուներուն յատակը հերձաքարէ եւ կամ սեւաքարէ է, իսկ առաստաղը կառուցուած է փայտով եւ կամ եղէգով, որոնց վրայ կոխուած հող զետեղուած է։ Քաղաքին փողոցները քարաշէն են։ Հարուստ տուներու վերի յարկերուն պատերը զարդարուած էին որմանկարներով։ Կաւէ կոյուղիները եւ ջրուղիները կը գտնուէին շէնքերուն պատերուն մէջ եւ կը հանգէին քարաշէն փողոցներուն տակը։
Վայրը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնավայրի դիրքը իտէալ է նաւակայքի համար․ ապահով, որովհետեւ կը պահպանէ հիւսիսային քամիներէն եւ մակերեսի ձեւաբանութիւնը կը նպաստէ երկրագործական գործունէութեան զարգացման։ Կը կարծուի թէ կղզիին մայրաքաղաքն էր։
Նախընթացիկ երեւոյթներ եւ հրաբուխին ժայթքումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնաբանական պեղումներուն ընթացքին երբեք չեն գտնուած մարդու կմախքներ։ Կ՛ ենթադրուի թէ շարք մը զգուշացնող/ազդարարող երկրաշարժներ, բնակիչներուն ստիպած են կանուխէն լքել բնակավայրը։ Այդ կը փաստեն ճամբաներ բանալու կիսատ մնացած աշխատանքները եւ հողակոյտի վրայ կուտակուած կարասներու մեծ թիւ մը․ հաւանաբար հոն դրուած էին, որպէսզի փոխադրուին աւելի ապահով վայր մը։ Ինչպէս նաեւ դուռերուն տակ եւ կամ որմնախորշերուն մէջ կուտակուած կաւէ անօթներ, կերպասներ եւ զանազան ամաններ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որմանկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կը գտնուի Աթէնքի Հնագիտական Ազգային Թանգարանը
- Նաւերու շքերթ․․․
- Հարուստ բնակարանի որմանկար․․ կը պատկերացնէ նաւաբեկում մը
- Կրետացի-մինոասցի զինուոր
- Օրիորդ մը․․․
- Ձկնորս մը․․
- Երիտասարդ բռնցքամարտիկներ
- Սաֆրան քաղող
- Յամոյրներ
Իրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ոսկիայ այծ, յայտնաբերուած 1999-ին
- Մեծարանքի սեղանիկ․ Ք․Ա․16-րդ դար
- Լաւ վիճակի մէջ գտնուած կարասներ
- Ք․Ա․ 16-րդ դար․ կը գտնուի Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարանը (NAMA)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Երկրաբանութիւն, Սանթորինի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-11-11-ին։ արտագրուած է՝ 2022-02-26
- ↑ Սանթորինի (Թիրա)(յունարէն)
- ↑ Քաթիմերինի - Սանթորինիին մեծ երկրաշարժը, 1956, 9-7-2012(յունարէն)
- ↑ Յունաստանի մշակոյթի նախարարութիւն, Աքրոթիրի հնավայր(յունարէն)
- ↑ Յունական Աշխարհ հիմնարկ․ Աքրոթիրիի որմանկարները(յունարէն)
- ↑ Քաթիմերինի օրաթերթ․ Թիրային ներդրումը քաղաքակրթութեան, Եոթա Սիքա, 14-1-2007(յունարէն)
- ↑ Հետաքրքրական նոր յայտնաբերումներ Թիրայի Աքրոթիրի հնավայրին մէջ(յունարէն)