Միխայիլ Սահակաշվիլի

Միխայիլ Սահակաշվիլի
վրաց.՝ მიხეილ სააკაშვილი
Ծնած է 21 Դեկտեմբեր 1967(1967-12-21)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Մայրենի լեզու Վրացերէն
Կրօնք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ուսումնավայր Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական դպրոց?
Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ?
Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ?
Սթրասպուրկի Համալսարան
Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա?
Մայամիի համալսարան?
Քոլումպիա Համալսարան
Ճորճ Ուաշինկթըն Համալսարան
Եվրոպական համալսարանական ինստիտուտ?
Մասնագիտութիւն իրաւաբան, քաղաքական գործիչ, փաստաբան, հեռուստահաղորդավար, Միջազգային ժողովի (Ֆորումի) մասնակից
Աշխատավայր Թաֆթս Համալսարան
Վարած պաշտօններ Օդեսայի մարզի նահանգապետ?, Վրաստանի նախագահ?, Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր, Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe?[3], Եւրոպայի Խուրհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի ներկայացուցիչ[3], Minister of Justice? եւ Վրաստանի վարչապետ?
Կուսակցութիւն Միացյալ ազգային շարժում?, Նոր ուժերի տեղաշարժ? եւ Վրաստանի քաղաքացիների միություն?
Ամուսին Սանդրա Ռուլոֆս?
Ծնողներ մայր՝ Ջիուլի Ալասանիա?
Կայքէջ saakashvilimikheil.com
Ստորագրութիւն

Միխայիլ Սահակաշվիլի (վրաց.՝ მიხეილ ნიკოლოზის ძე სააკაშვილ, ուքր.՝ Міхеіл Саакашвілі, 21 Դեկտեմբեր 1967(1967-12-21)[1][2], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), վրացի եւ ուքրաինացի քաղաքական գործիչ, Վրաստանի 3-րդ նախագահը եւ Միացեալ Ազգային Շարժման ղեկավարը։ Սաաքաշվիլին նախագահ ընտրուած է Էտուարտ Շեւարտնաձէի հրաժարականէն յետոյ՝ 2003 թուականի Վարդերու յեղափոխութեան ատենը, որ կը ղեկավարէին Սաաքաշվիլին եւ իր քաղաքական համախոհներ՝ Նինոյ Պուրճանաձէն եւ Զուրապ Ժվանիան։ 2007 թուականի Նոյեմբեր 25-ին ան իր նախագահութենէն հրաժարած է, կրկին մասնակցելու համար 2008 թուականի Յունուար 5-ի Վրաստանի նախագահական ընտրություններուն, եւ նախագահ վերընտրուած է՝ ստանալով քուէներու մեծամասնութիւնը։ Միխէիիլ Սաաքաշվիլի ամուսնացած է ծագումով հոլանտուհի Սանտրա Ռուլովսին հետ եւ ունի երկու տղայ զաւակ՝ Էտուարտ եւ Նիքոլոզ անուններով։ ան կը տիրապետէ վրացերէնի, ռուսերէնի, անգլերէնի, ֆրանսերէնի եւ Ուքրաներէն]]ի[4][5] եւ գիտէ աւելի պակաս ովսերէն եւ սպաներէն]][6][7]:

2013 թուականի Հոկտեմբեր 27-ին Վրաստանին մէջ տեղի ունեցած նախագահական ընտրութիւններուն իր կուսակցութեան առաջադրած Տաւիթ Պաքրաձէն չէ կրցած յաղթանակ տանիլ[8]։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիուլի Ալասանիա, Սաաքաշվիլիի մայրը

Միխայիլ Սահակաշվիլին Թպիլիսի ծնած է 1967 թուականի Դեկտեմբեր 21-ին: Հայրը՝ Նիքոլոզ Սաաքաշվիլին բժիշկ է: Ընտանիքը ձգած է զաւկին ծնելէն ոչ ուշ կամ անմիջապէս յետոյ[9]: Մայրը՝ Գիուլի Ալասանիան պատմաբան-փրոֆեսոր է, միջնադարեան Վրաստանի պատմութեան մասնագէտ, թիւրքագէտ, «Վրաստանի եւ Ազրպէյճանի բարեկամութեան տուն» հասարակական միութեան նախագահ:

Յետագային մայրն ամուսնացած է Զուրապ Քոմեթիանիի (1934—2012) հետ: Խորթ հայրը Պերիթաշվիլիի անուան ֆիզիաբանութեան հաստատութեան գիտական խորհուրդի նախագահը եղել է եւ 100-էն աւելի գիտական աշխատութիւն գրել է[10][11]: Դաստիարակութեամբ զբաղած են մայրը, խորթ հայրը եւ մօր հորեղբայր Թեմուր Ալասանիան (դիւանագէտ, ՄԱԿ-ի աշխատակից, ԽԸՀՄ նախկին գնդապետ[12][13]):

Անոր պապը՝ Միխայիլ Սահակաշվիլին բժշկական համալսարանի հիմնադիր եւ ռեքթոր եղած է[14]: Միխէիլի պապերը 1937 թուականին Սթալինեան ճնշումներու ատենը հետապնդումներու ենթարկուած են: Միխայիլ Սահակաշվիլիի մեծ տատիկը, Թամար Ապաշիձէն, Ճիաթուրա քաղաքի մարգագետնային հանքաքարի արդիւնահանման եւ հարստացման գործարանի նախկին սեպհականատիրոջ դուստրն էր, որը վրաց բանաստեղծ Աքաքի Ծերէթելիի նախաձեռնութեամբ 1879 թուականէն սկսեալ մշակուած է [14]:

Երտիասարդ տարիքին Միխայիլ Սահակաշվիլին զբաղվել է լող, երաժշտութիւն եւ պասքեթպոլ զբաղած է, ինչպէս նաեւ անգլերէն եւ ֆրանսերէն ուսումնասիրած է: Բարձր դասարաններուն ան թիւ 51 դպրոցի Կոմերիտմիութեան կոմիտէի քարտուղարի տեղակալը եղած է ուր ինք սորված է:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen
  3. 3,0 3,1 http://www.assembly.coe.int/nw/xml/AssemblyList/MP-Details-EN.asp?MemberID=4212
  4. «Profile: Mikhail Saakashvili»։ BBC News։ 2004-01-25։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 9–ին 
  5. «Mikheil Saakashvili»։ Նյու Յորք Թայմս։ 2008։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 9–ին 
  6. Murray, Don (2008-02-29«Can bountiful Georgia escape the Russian bear?»։ CBC։ արխիւացուած բնօրինակէն 2008-03-02-ին։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 9–ին 
  7. Smock, John (2004-08-13)։ «As prospect of South Ossetian conflict grows, Georgia prepares to send troops to Iraq»։ EurasiaNet։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 9–ին 
  8. Սաաքաշվիլին Կէորկի Մարկուելաշվիլիի Յաղթանակը Ընդունած է
  9. Шеремет П. Г. Саакашвили. Грузия. Погибшие мечты. — Партизан, 2009. — С. 80. — 303 с.
  10. «Скончался отчим президента Саакашвили»։ «Грузия Онлайн»։ 2012-01-25։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-05-18-ին։ արտագրուած է՝ 2012-01-25 
  11. Гиули Аласания — представитель турецких интересов в Грузии?
  12. Весел Руслан։ «Новый президент новой Грузии»։ Главред։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-27-ին 
  13. Дядя Саакашвили намерен подать в суд на премьера Грузии Гарибашвили — Интерфакс
  14. 14,0 14,1 Выступление президента Грузии перед студентами 9 апреля 2011 года, Sputnik Грузия, 11.09.2011.