Ճոն Կրին
Ճոն Կրին (անգլերէն՝ John Green, 24 Օգոստոս 1977[2][3][4][…], Ինտիանափոլիս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5][6]), ամերիկացի գրող, պատանիներու գիրքերու հեղինակ, իր վէպերէն նշանաւոր են «Մեղաւոր են աստղերը» (2012), «Ալասքայի փնտռտուքներով» (2005) եւ «Թուղթէ քաղաքներ» (2008) վէպերը։ Վիէօպլոկըր է եւ առցանց ուսուցողական տեսերիզներու հեղինակ։
Կրին արժանացած է Printz մրցանակին (2006) իր առաջին «Ալասքայի փնտռտուքներով» վէպին համար, իսկ իր վերջին՝ «Մեղաւոր են աստղերը» վէպը գրաւած էր «Նիւ Եորք Թայմզ»-ի «best seller»ներու ցանկի առաջին տեղը՝ Յունուար 2012-ին։ Համանուն ֆիլմը, հրապարակուած է 2014-ին, դառնալով ԱՄՆ-ի թիւ 1-ը հաւաքելով $124 438 000։ 2014-ին Կրինը կը ներառուի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկը» ցուցակի մէջ, ըստ «Time» ամսագիրի տուեալներուն։
Բացի գրական գործունէութենէն, Կրին ծանօթ է նաեւ իր աշխատանքով համացանցի ոլորտին մէջ։ 2007-ին ան կը գործարկէ YouTube-ի Vlog Brothers ալիքը, իր եղբօր՝ Հանկ Կրինի հետ միասին։
Ան իրականացուցած է նաեւ առցանց նախագիծեր, ինչպէս՝ «Հրաշալի» եւ VidCon։ Եղբօրը հետ ստեղծած է տասնմէկ ուսուցողական նախագիծեր, որոնք իրենց մէջ կը ներառեն համաշխարհային պատմութիւն, կենսաբանութիւն, աշխարհագրութիւն, քիմիագիտութիւն, հոգեբանութիւն եւ այլ նիւթեր։
Երիտասարդութիւնը եւ ասպարէզը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճոն Կրին ծնած է Ինտիանափոլիս, Ինտիանա, Մայք եւ Սինի Կրիններու ընտանիքին մէջ։ Իր ծնելէն երեք շաբաթ ետք ընտանիքը տեղափոխուած է Միշիկըն, ապա Պիրմինկհըմ, Ալապամա, եւ, վերջապէս, Օրլանտօ (Ֆլորիտա)։ Ճոնը նախնական ուսումը ստացած է Օրլանտոյի Հայլենտ Նախապատրաստական դպրոցին մէջ (Lake Highland Preparatory School), ապա Indian Springs School Պիրմինկհըմ քաղաքին մէջ, որու շրջապատը հետագային ան օգտագործած է իբրեւ իր «Ալասքայի փնտռտուքներով» վէպին գործողութիւններուն զարգացման գլխաւոր վայր։
2000-ին Ճոն Կրին աւարտած է Քենյըն-Քոլէճը (Kenyon_College) անգլերէն գրականութեան եւ կրօնական ուսումնասիրութիւններու կրկնակի վկայականով։
Քոլէճը աւարտելէ ետք, հինգ ամիս աշխատած է որպէս քահանայի աշակերտ մանկական հիւանդանոցի մը մէջ։ Այդ ժամանակ ան մտադիր էր դառնալ եպիսկոպոսական քահանայ, բայց ծանր հիւանդութիւններով տառապող երեխաներու հետ աշխատանքը կ'ոգեշնչէ զինք, եւ ան կ'որոշէ դառնալ գրող, իսկ ապագային այդ նիւթով ան կը ստեղծէ «Մեղաւոր են աստղերը» վէպը։
Քանի մը տարի Կրին կ'ապրի Շիքակօ, ուր կ'աշխատի որպէս Booklist ամսագիրի խմբագիրի օգնական, կը գրէ ակնարկներ, եւ կը շարադրէ «Ալասքայի փնտռտուքներով» վէպը։ Այս ընթացքին ան կը գրէ հարիւրաւոր գիրքերու մասին ակնարկներ։ Նաեւ կը վերանայի գիրքերու «Նիւ Եորք Թայմզ»-ի համար եւ կը ստեղծէ իւրօրինակ ռատիօ խոյզ- աշխատանքներ Շիքակոյի հանրային ձայնասփիւռի կայանին համար։ Աւելի ուշ, Կրին երկու տարի կ'ապրի Նիւ Եորք, մինչ իր կինը կ'ուսանէր ասպիրանդուրայի մէջ։
Աշխատանքները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կրինի առաջին վէպը՝ «Ալասքայի փնտռտուքներով», որ լոյս տեսած է 2005 թուականին, դպրոցական պատմութիւն է, կամ դեռահասական վէպ, որ հեղինակի Indian Springs School դպրոցի մէջ իր անցուցած օրերուն ոգեշնչման արդիւնքն է։ Վէպը պարգեւատրուած է Մայքլ Լ. Պրինցի ամենամեայ մրցանակով Ամերիկեան Գրադարանային Միութեան կողմէ, որպէս «տարուան լաւագոյն գիրքը, գրուած դեռահասներու համար»։ Վէպը ներառուեցաւ Ալապամայի ամենամեայ «10 լաւագոյն գիրքեր դեռահասներու համար» ցուցակի մէջ։ 2005 թուականին էքրանաւորման իրաւունքը գնեց Paramount ընկերութիւնը, բայց հինգ տարի անց Կրինը յայտնեց իր երկրպագուներուն, որ ինք շահագրգռուած չէ Paramount-ի նախագծի հանդէպ։ Վէպի աճող վաճառքի ֆոնին Կրինը մտահոգութիւն յայտնեց էկրանաւորման գաղափարին վերաբերեալ. ընտ անոր էկրանաւորումը կրնար խանգարել «կարդացողի եւ պատմութեան միջեւ անմիջական եւ անձնական կապը»։ 2012 թուականին վէպը ներառուեցաւ «Նիւ Եորք Թայմզ»-ի պէսթ թրէլլըրներու ցուցակին մէջ, մանկական փափուկ կազմով գրքերու համար։
Կրինի երկրորդ վէպը՝ «Բազմաթիւ Կատերինաներ» (2006), գրաւեց երկրորդ տեղը Պրինցի ամենամեայ մրցանակաբաշխութեան մէջ եւ Los Angeles Times-ի գիրքի մրցանակաբաշխութեան մէջ դարձաւ ֆինալիստ։ 2008 թուականին Ճոն Կրինի երրորդ՝ «Թուղթէ քաղաքներ» վէպը թողարկուած է Նիւ Եորք Թայմզի պեսթրելլերներու ցուցակի հինգերորդ համարի ներքեւ, իսկ էկրանաւորման իրաւունքը գնուած է «Mandate Pictures» կինոընկերութեան կողմէն, որ Կրինը հրաւիրած է որպէս սենարիստ։ 2009 թուականին «Թուղթէ քաղաքներ»վէպը պարգեւատրուած է Էդգարի մրցանակով որպէս «դեռահասներու համար լաւագոյն վէպ» եւ ստացած է «Corine Literature Prize» գրականական մրցանակը 2010 թուականին։ 2015 թուականին վէպը էքրանաւորուած է «20th Century Fox» կինոընկերութեան կողմէ։ Համաշխարհային պրեմիերան կայացած է 2015 թուականի Յունիսի 4-ին։ Գլխաւոր դերերում ստանցնած են Քառա Դելեվինը (Մարգո) եւ Նաթ Վուլֆը (Քիւ)։
Ապա, Կրինը իր ընկեր եւ սկսնակ գրող Տէյվիտ Լեւանթոնի հետ համատեղ գրած է «Ուիլլ Գրեյսոն, Ուիլլ Գրեյսոն» վէպը(2010), որ ստացած է Stonewall Book Award մրցանակը։
Կրինի նոր՝ «Սիքվել» վէպը, որու ստեղծման մասին ան յայտնած էր 2009 թուականի Օգոստոսին, չէր աւարտած, իսկ աւելի ուշ փոխակերպուած էր «Մեղաւոր են աստղերը» վէպին, որ հրապարակուեցաւ 2012 թուականին։ Կրինը յետոյ բացատրեց, որ «Սիքվել»-ի որոշ մասեր տեղափոխուած են «Մեղաւոր են աստղեր»-ը հաորին մէջ։ 2014 թուականին վէպը էկրանաւորուած է եւ վաճառքի է հանուած 2014 թուականի Յունիսին (ԱՄՆ)։
2013 թուականի վերջին Կրինը յայտարարեց, որ սկսած է գրել է նոր գիրք մը «Ռակետկա» անունով։
Անձնական կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճոն Կրինը կ՛ապրի Ինտիանապոլիս, իր կնոջ՝ Սառա Ուրիսթ Կրինի եւ երկու երեխաներուն՝ Հենրիի եւ Ալիսի հետ։ Ճոնը ամուսնացած է 21 Մայիս, 2006-ին։ Կրին զոյգը, Google Hangouts վիտէօ-զրոյցի ժամանակ YouTube-ի վրայ, ԱՄՆ-ի ներկայ նախագահ Պարաք Օպամայի կարթիքը առած են, որպէսզի որոշեն, թէ իրենց դուստրը անուանեն, Էլյոնոր, թէ Ալիս։ Կրինի որդին՝ Հենրի Աթիքուս Կրինը ծնած է 21 Յունուար, 2010-ին, իսկ դուստրը Ալիս Գրեյս Կրինը՝ 4 Յունիս,2013 -ին։
Ճոն Կրինը յայտարարել է, որ ինքը եպիսկոպոսական եկեղեցիի հետեւորդ է։ Ան, ինչպէս իր առաջին վէպի հերոս Մայլզը, կը հաւաքէ մահամերձ յայտնի մարդոց խօսքերը։ Իսկ ինք կը սիրէ է Օսկար Ուալտի վերջին խօսքերը։ Ճոնը Լիվըրբուլ ֆութպոլի ակումբին երկրպագու է եւ հրապարակայնօրէն կը քննարկէ անգլիական ֆութբոլը։
Մատենագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վեպեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալասքայի փնտռտուքներով (2005) (ISBN 0-525-47506-0)
- Բազմաթիւ Կատերինաներ (2006) (ISBN 0-525-47688-1)
- Թող ձիւն գայ՝ Երեք տօնական պատմութիւն։ Մորին Ճոնսընի եւ Լորէն Միրաքլի հետ միասին (2008) (ISBN 0-142-41214-7)
- Թուղթէ քաղաքներ (2008) (ISBN 0-525-47818-8)
- Ուիլլ Կրէյսըն, Ուիլլ Կրէյսըն։ Տէյվիտ Լեվանթոնի հետ (2010) (ISBN 0-525-42158-0)
- Մեղաւոր են աստղերը (2012) (ISBN 0-525-47881-7)
Պատմուածքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Քարոլայնի սիրոյ մօտաւոր արժէքը» (2006)
- «Մեծ ամերիկական Morp» (2007)
- «Freak the Geek» (2009)
- «Պատճառներ» (2011)
- «Կրկնակի անգամ ըստ պահանջի» (2011)
Այլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Thisisnottom վէպ (2009)
- Zombicorns, առցանց պատմութիւն զոմբիներու մասին (2012)
- «Պայքար Պանքս կղզիին համար», Zombicorns-ի շարունակութիւնը։ Ուղարկուած է ելեկտրոնային փոստով այն մարդոց, ովքեր գումար նուիրած էին «Հրաշալի» ծրագրի համար (2012)
Մրցանակներ եւ անուանակարգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական | Մրցանակ Մրցանակաբաշխութիւն |
Աշխատանք | Բաժամունք | Արդիւնք | Հղում |
---|---|---|---|---|---|
2006 | Մայքլ Լ. Պրինց մրցանակաբաշխութիւն (Michael L. Printz Award) | Ալյասքայի փնտրտուքներով | Կաղապար:N/a | Յաղթած | [11] |
2007 | Բազմաթիւ Կատերինաներ | Կաղապար:N/a | Առաջադրուած | [12] | |
2009 | Էտգար Ալան Պոն Մրցանակաբաշխութիւն (Edgar Allan Poe Award) | Թղթէ քաղաքներ | Լավագոյն վէպ դեռահասներու համար | Յաղթած | [13] |
2010 | Գրականական մրցանակ (Corine Literature Prize) | Թղթէ քաղաքներ | Դեռահասներու համար վէպ | Յաղթած | [14] |
2012 | Ինտիանայի Հեղինակներու Մրցանակաբաշխութիւն (Indiana Authors Award) | Կաղապար:N/a | Ազգային Հեղինակ Մրցնակաբաշխութիւն (National Author Award) | Յաղթած | [15] |
2013 | Երեխաներու Ընտրութիւն Մրցանակաբաշխութիւն (Children's Choice Book Awards) | Մեղաւոր են աստղերը | Տարուայ դեռահասներու գիրք | Յաղթած | [16] |
2013 | Լոս Անճելըս Թայմզ Գիրքի Մրցանակաբաշխութիւն (Los Angeles Times Book Prize) | Կաղապար:N/a | Ինովացիոն Մրցանակաբաշխութիւն | Յաղթած | [17] |
2014 | mtvU Fandom Awards | Կաղապար:N/a | Հեռատես Մրցանակաբաշխութիւն | Յաղթած | [18] |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://podcasts.apple.com/us/podcast/314-the-ultimate-week-in-ryans-w-ryan-reynolds/id1002937870?i=1000545504866
- ↑ 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20170324040107/http://jeugdliteratuur.org/auteurs/john-green
- ↑ 4,0 4,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #132602040 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.indystar.com/story/entertainment/arts/2017/10/20/john-green-book-event-balances-anxiety-laughs/769477001/
- ↑ http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-29235996
- ↑ http://www.nytimes.com/2013/08/25/books/review/inside-the-list.html
- ↑ https://people.com/john-green-on-wife-sarah-their-18-year-marriage-8640378
- ↑ https://musicbrainz.org/artist/3111a3ff-8083-4ee9-bc71-2f2b63288dce
- ↑ «2006 Printz Award»։ Young Adult Library Services Association։ American Library Association։ արտագրուած է՝ May 15, 2013
- ↑ «Michael L. Printz Winners and Honor Books»։ Young Adult Library Association։ American Library Association։ արխիւացուած բնօրինակէն February 17, 2011-ին։ արտագրուած է՝ May 15, 2013
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-27-ին։ արտագրուած է՝ 2012-08-27
- ↑ «Margos Spuren»։ Bayerische Buchpreis (German)։ Bayerischen Staatsministerium für Wirtschaft und Medien, Energie und Technologie։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 October 2013-ին։ արտագրուած է՝ 24 March 2014
- ↑ «2012 Indiana Authors Award Recipients Honored»։ PR Newswire։ October 26, 2012։ արտագրուած է՝ May 15, 2013
- ↑ «Jeff Kinney, VlogBrother win Children's Choice Book Awards»։ Global Post։ Agence France-Presse։ May 14, 2013։ արտագրուած է՝ May 15, 2013
- ↑ Carolyn Kellogg (April 11, 2014)։ «Jacket Copy: The winners of the Los Angeles Times Book Prizes are ...»։ LA Times։ արտագրուած է՝ April 14, 2014
- ↑ Wickman Kase (July 21, 2014)։ «John Green To Be Honored With ‘The Visionary Award’ At This Year’s Fandom Awards»։ MTV։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 23, 2022-ին։ արտագրուած է՝ August 7, 2014
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտոնական կայք
- Ջոն Գրինի էջը twitter կայքում
- «Մեղավոր են աստղերը» վեպը առցանց[permanent dead link]
- «Ալյասկայի փնտրտուքներով» վեպը առցանց
- [1][permanent dead link]
|