Սօս Սարգսեան
Սօս Սարգսեան | |
---|---|
| |
Ծնած է | 24 Հոկտեմբեր 1929[1] |
Ծննդավայր | Ստեփանաւան, Հայաստան[1] |
Մահացած է | 26 Սեպտեմբեր 2013 (83 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Եռանկիւնի, Մենք ենք, մեր սարերը (ժապաւէն) եւ Նահապետ? |
Մասնագիտութիւն | դերասան, թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ |
Աշխատավայր |
Պատանի Հանդիսատեսի Թատրոն[1] Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1] Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
Սօս Արտաշէս Սարգսեան (24 Հոկտեմբեր 1929[1], Ստեփանաւան, Հայաստան[1] - 26 Սեպտեմբեր 2013, Երեւան, Հայաստան): Անոր դերասանական ընդունակութիւնները բացայայտուած են տեղի Ա. Պուշկինի անուան դպրոցի թատերական խմբակին մէջ, իսկ իր առաջին քայլերը բեմի վրայ դերասանը առած է Ստեփանաւանի տրամադիկական թատրոնին մէջ:
1929 թուականին յայտնի բեմադրիչ Հրաչեայ Ղափլանեանի երաշխաւորութեամբ հրաւիրուած է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն, ուր խաղացած է շուրջ տասնեակ մը դերեր:
1950-ին ընդունուած է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտ ականաւոր Վարդան Աճեմեանի արուեստանոց:
Ինստիտուտը աւարտելէ ետք 1954-ին հրաւիրուած է Գ. Սունդուկեանի անուան պետական ազգային ակադեմիական թատրոն, ուր աշխատած է մինչեւ 1991՝ ստեղծելով քանի մը տասնեակ ինչպէս դասական, այնպէս ալ ժամանակակից տրամադիկական փայլուն կերպարներ:
1991-ին ստեղծած է «Համազգային» թատրոնը, որուն գեղարուեստական ղեկավարն է առ այսօր: 1998-էն Թատրոնի եւ շարժապատկերի պետական ինստիտուտի ռեկտորն է: 1968-ին արժանացած է Հայաստանի վաստակաւոր արտիստի, 1972-ին՝ ժողովրդական արտիստի, 1985-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սօս Սարգսեանի Ծննդեան 90-ամեակին Առիթով
- Սօս Սարգսեանի Կեանքէն Հետաքրքրական Դրուագներ Բացայայտուեցան «Համազգայինի Արուեստագէտը» Խորագրով Գիրքին Մէջ
|