Համազասպ Ոսկեան
Համազասպ Ոսկեան | |
---|---|
Ծնած է | 1 Յուլիս 1895[1] |
Ծննդավայր | Խանդաձոր[1] |
Մահացած է | 25 Փետրուար 1968[1] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Վիեննա, Աւստրիա[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | պատմաբան, բանասէր, ձեռագրագետ, ուսուցիչ |
Աշխատավայր | Վիեննայի համալսարան?[1] |
Հայր Համազասպ Վրդ․ Ոսկեան (1 Յուլիս 1895[1], Խանդաձոր[1] - 25 Փետրուար 1968[1], Վիեննա, Աւստրիա[1]), հայ բանասէր, պատմաբան, ձեռագրագէտ, մանկավարժ։ Մխիթարեան միաբանութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սորված է Վիեննայի Հայոց վանքի դպրոցը։ 1914 թուականէն եղեած է Մխիթարեան միաբանութեան անդամ։ Եղած է է Փլովտիւի (Պուլկարիա) Մխիթարեան վարժարանի ուսուցիչ (1928-1931), տնօրէն (1931-1937), ապա Պէյրութի Մխիթարեան վարժարանի տնօրէն (1947-1960)։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոսկեան տարիներ զբաղած է մանկավարժական գործունէութռամբ եւ միաժամանակ կատարած է բանասիրական հետազօտութիւններ։
Շուրջ յիսուն տարի զբաղած է պատմական նիւթերով, յատկապէս Հայաստանի վանքերով։ 1920-ական թուականներուն աշխատակցած է «Հանդէս ամսօրեայ»ին, ապա դարձած է անոր խմբագրապետը (1938-1946, 1963-1968)։ 1932 թուականին Փլովտիւի մէջ հիմնած է «Ուսումնարան» դպրոցական ամսագիրը։ Ուսումնասիրած է հայ նախարարական տուներու պատմութիւնը, հայ միջնադարեան մատենագիրներ Յովհաննէս Սարկաւագի, Ներսէս Լամբրոնացիի, Յովհաննէս Վանականի, Վարդան Արեւելցիի, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցիի կեանքն ու ստեղծագործութիւնը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Չորս հայ տաղասացներ եւ անոնց տաղերը» (1966) աշխատութեան մէջ ներկայացուցած է հայ միջնադարեան բանաստեղծներ՝ Յովհաննէս Կարնեցիին, Գրիգոր Օշականցիին, Մովսէս Կարնեցիին, Մարտիրոս Ղրիմեցիին ու անոնց ստեղծագործութիւնները[2]։