Վանական Վարդապետ

(Վերայղուած է Յովհաննէս Վանական-էն)
Վանական Վարդապետ
Ծնած է 1181
Մահացած է 1251
Մասնագիտութիւն պատմաբան, կղերական
Աշխատավայր Խորանաշատ

Յովհաննէս Վանական Վարդապետ Տաւրուշեան (1181 - 1251), հայ պատմագիր մը 13-րդ դարէն։

Կենսագրւթիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր անունը վիճելի կը մնայ։ Ըստ ոմանց անիկա պարզապէս կը կոչուէր վանական վարդապետ (տե՛ս ասօր մասին՝ Վանական Վարդապետ), իսկ ըստ այլոց՝ Յովհաննէս Վանական վարդապետ։ Ծնած է 1181-ին Աղուանից երկրի Տաւրուշ գաւառին մէջ, որուն համար կոչուած է Տաւրուշեցի։ Նախ կ'աշակերտէ իր Պողոս եղբօր և ապա Մխիթար Գօշի՝ Գետիք վանքին մէջ, ուրկէ կը ստանայ վարդապետական գաւազան։ Վանական վարդապետ յայտնի է իբրև շինարար, ներհուն ուսուցիչ և ուսեալ սերունդ պատրաստող անձնաւորութիւն մը։ Անիկա իր հայրենի գաւառին Տաւրուշի մէջ հիմնադիրը կ'ըլլայ Խորանաշատ վանքին, ուր սեփական մեծ դպրոց մը կը հիմնէ և իբրև մեծ ուսուցիչ կը հասցնէ աշակերտներ, որոնց մէջ նշանաւոր են Կիրակոս Գանձակեցի, Վարդան Պատմիչ, և Մաղաքիա Աբեղա պատմիչները։ Խորանաշատի վանքը 1125-ին կ'աւերուի Խորազմներու Շահ Չալալէտտինի կողմէ, ապա՝ 1236-ին թաթարական արշաւանքներու հետևանքով։ Վանական վարդապետ նոյն թուին թաթարներու ձեռքը գերի կ'իյնայ իր աշակերտ Գանձակեցիի հետ։ Ինքը կ'ազատի և կ'անցնի Տփղիս 1236-ին։ Կը վերադառնայ և կը նորոգէ Խորանաշատի վանքը միշտ շարունակելով իր ուսուցչապետական գործը։ Իր մահը տեղի կ'ունենայ 1251-ին, 70-ամեայ հասակին մէջ։

Գործերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թէպէտ Վանական վարդապետ զբաղած է ուսուցչական և գրողներ պատրաստելու գործով, նաև ատեն ունեցած է գրելու գործեր, որոնք եթէ իր ուսուցչութեան չափ կարևոր չեն, այնուամենայնի արժանի են յիշատակուելու։ Ձեռագրած մատենադարաններէն յատկապէս Երևանի՝ հետզհետէ երևան կ'ելլեն իր անունով մանր գործեր, որոնց ամբողջական ցուցակը տեսնել Աճառեանի անձնանուններու բառարանի մէջ, (Գ. հատոր էջ 588-589)։ Դժբախտաբար ցարդ չէ գտնուած իր մէկ կարևոր գործը, «Պատմուտիւն Թաթարաց», որ կորսուած է և որ յատուկ կերպով կը յիշուի Կիրակոս Գանձակեցիի կողմէ։ Մեզի հասած յիշատակելի գործերը հետևեալներն են.

  1. Մեկնութիւն Յոբայ, Զաքարիա և Եզեկիէլի,
  2. Բացայայտութիւն Աբբակումայ,
  3. Վասն անքուն որդանց,
  4. Յաղագս Տարեմտին, կարևոր տոմարական աշխատութիւն մը, որ հրատարակուած է «գիտական նիւթերու ժողովածու» ի թիւ մէկին մէջ։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ուսումնական Ծրագիր 1960 ական թուական Հալէպ։