Կիվի Շահնազար
Արտաքին տեսք
| Կիվի Շահնազար | |
|---|---|
| Ծնած է | 23 Դեկտեմբեր 1933 կամ 23 Օգոստոս 1933[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 2024 |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և թարգմանիչ |
| Անդամութիւն | Վրաստանի Գրողներու Միութիւն |
Կիվի Շահնազար (Կիկուշ Շահնազարեան[2], 23 Դեկտեմբեր 1933 կամ 23 Օգոստոս 1933[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 2024), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Անդամ՝ Վրաստանի գրողներու միութեան:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիվի Շահնազար, ծնած է Թիֆլիսի մէջ, 1933 թուականին։ Սորուած է Թիֆլիսի պետական համալսարանի արեւելագիտութեան հիմնարկի հայագիտութեան բաժնին մէջ։ Ուսումը աւարտելէ ետք աշխատատած է «Սովետական Վրաստան» թարգմանչական գրականութեան եւ հրատարակչութեան խմբագրութեան մէջ՝ որպէս խմբագիր։ Հայերէնէն վրացերէն թարգմանած է Գրիգոր Նարեկացիի[3], Սայեաթ-Նովայի, Եղիշէ Չարենցի, Աւետիք Իսահակեանի, Վահան Տերեանի[4], Սիլվա Կապուտիկեանի, Վահագն Դաւիթեանի, Համօ Սահեանի,Պարոյր Սեւակի եւ այլ գրողներու ստեղծագործութիւններ[5]:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վրաստանի «Պատուոյ նշան» շքանշան,
- Մաչաբելիի անուան մրցանակ, 1989,
- Հայաստանի Հանրապետութեան «Մովսէս Խորենացիի» մետալ, 2011[6]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
- ↑ «ՀԱՅՐԵՆԻ ԿԵԱՆՔ - Aztag Daily» (en-US)։ արտագրուած է՝ 2020-11-19
- ↑ «ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐԱՏ Է ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ»
- ↑ Կիվի Շահնազար, Տէրեանը հմայում է
- ↑ «Կիվի Շահնազարի կենսագրութիւնը avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2018-02-20
- ↑ Հայաստանի Հանրապետութեան մետալներով պարգեւատրելու մասին