Խորէն Սինանեան
| Խորէն Սինանեան | |
|---|---|
| Ծնած է | 1868[1] |
| Ծննդավայր | Քէօթահիա[1] |
| Մահացած է | 2 Փետրուար 1928[1] |
| Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] և Փատուայի համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | մանկավարժ և աստղագէտ |
| Աշխատավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան |
| Անդամութիւն | Ֆրանսիայի աստղագիտական ընկերություն?[1] |
Խորէն Սինանեան (1868[1], Քէօթահիա[1] - 2 Փետրուար 1928[1], Պոլիս, Թուրքիա[1]), հայ մանկավարժ, աստղագէտ, Ֆրանսայի աստղագիտական ընկերութեան (1915) եւ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ (1892) ։
Կրթութիւնը ստացած է Մուրատ-Ռափայէլեան վարժարանին եւ Փատուայի համալսարանին մէջ։ Սինանեան իր կեանքին մեծ մասը նուիրած է մանկավարժական գործունէութեան՝ թուաբանութիւն եւ աստղագիտութիւն դասաւանդելով Սուրբ Ղազար մայրավանքի ճեմարանի, Մուրատ-Ռափայէլեանի, Տրապիզոնի, Քաղկեդոնի եւ Նիկոմիդիայի վարժարաններէն ներս։ 1894 թուականին, Ապրիլ 15-ին յայտնագործած է Լուսնթագ մոլորակի 6-րդ արբանեակը, սակայն Վատիկանի դիտարանի յանձնաժողովը այդ գիւտը չհաստատեց եւ չգրանցեց Սինանեանի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանեակի գոյութիւնը[2]։ Սինանեանի գիտական աշխատանքներ եւ գիտահանրամատչելի յօդուածներ ունի մթնոլորտին նկատմամբ, որ ունին նաեւ թթուածինի պարունակութեան, կենդանակերպային լոյսի, երկնային լուսատուներու շարժման եւ աստղերու առկայծումներուն վերաբերեալ բացատրութիւններ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 386.
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-12-21