Կուտինա

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Կուտինա, ներկայումս՝ Քէօթահիա, քաղաք Արեւմտեան Թուրքիայի մէջ։ Հայտնի է խեցեգործութեամբ, յատկապէս հախճապակէ կերտուածքներու արտադրութեամբ։ Կուտինայի 34 արհեստագործական թաղամասերու զգալի մէկ մասը աշխատած են հայերը եւ յոյները։ Կուտինայի խեցեգործութեան մէջ առաջնահերթ էր տեքորաթիւ սալիկներու պատրաստութիւնը, որոնք կիրառված են հայկական եւ յունական եկեղեցիները, օսմանեան մզկիթները յարդարելու համար։ Նշանաւոր են Երուսաղէմի Սբ. Յակոբեանց վանքի Յարութեան տաճարի (1719 թուական), Կեսարիոյ Սբ. Կարապետ վանքի Սբ. Հրեշտակապետ եկեղեցիի (1797 թուական), Սբ. Կարապետի գերեզմանի մատուռի (1757 թուական), Կոստանդուպոլսի շարք մը եկեղեցիներու ներքնամասը գարդարող՝ կուտինահայերու պատրաստած յախճապակիները։ Իշխողը կապոյտ եւ սպիտակ երկրաչափական զարդանախշն է։

Կուտիկայի խեցեգործական կարեւոր արտադրանքը կենցաղային իրերն էին, որոնք դուրս կու գային համաշխարհային շուկայ, սափորներ, ամաններ, պնակներ, որոնք աչքի կ՛ընկնէին նրբագեղ ուրուագծով, բուսական և երկրաչափական զարդանախշով, կանաչի, կապույտի, դեղինի և սպիտակի մաքուր համադրութիւններով։ Կուտինայում արտադրուած բազմաթիւ իրեր կը պահուին աշխարհի մեծագոյն թանգարաններուն մէջ (Լոնտոն, Լենինկրատ, Փարիզ, Բրիւքսել, Ստամպուլ, Վենետիկ, Երուսաղէմ), որոնցմէ մի քանի հատը պահպանուած են «Այվազ», «Աբրահամ» եւ այլ վարպետներու անունները։

Քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով XIV դարում՝ անեցիներին, XV դարում նաև Գողթն գավառի Ցղնա գիւղի բնակչութեանը տեղահանած, տարած են Թուրքիոյ Կուտինա (Քէօթահիա) քաղաք, որը ժամանակի ընթացքում դարձել է խեցեգործական նոր կեդրոն։ Կուտինայի խեցեգործական արտադրանքն ունեցած է զուտ հայկական նկարագիր։ Հայերու խեցեղեն արտադրանքը զարդարած է եկեղեցիներ, մզկիթներ։ Ռուբեն Շահվերդյան. «Ծովինարը Սանասարի եւ Բաղդասարի հետ» (դեկորատիվ քանդակ, 1969 թ.), պալատներ, արտահանուել Եւրոպա։

Կուտինայի մէջ ծնած էր Կոմիտաս վարդապետը։

Կաղապար:ՀՍՀ