Խաչատուր Կեսարացի
Խաչատուր Կեսարացի | |
---|---|
| |
Ծնած է | 1590[1][2] |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա[1][2] |
Մահացած է | 1646[1][2] |
Մահուան վայր | Նոր Ջուղա[1][2] |
Քաղաքացիութիւն | Ancient Armenia |
Մասնագիտութիւն | լուսավորիչ, հոգեւորական |
Խաչատուր Կեսարացի (1590, Կեսարիա - 1646, Նոր Ջուղա), կրթական-լուսաւորական գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երիտասարդ տարիները անցուցած է Կիպրոսի Ս. Մակարվանքի մէջ, ապա մեկնած է Երուսաղէմ, Կոստանդնուպոլիս, այնտեղէն ալ՝ Էջմիածին։
Աշակերտած է Գրիգոր Դարանաղցիին, Գրիգոր Կեսարացիին, Մովսէս Սիւնեցիին, Մելիքսեթ Երեւանցիին, ստացած աստուածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրած Դաւիթ Անյաղթի երկերը, ծանօթացած Արիստոտելի, Պղատոնի ուսմունքներուն։
Եղած է Նոր Ջուղայի առաջնորդը եւ Ս. Ամենափրկիչ վանքի (վանահայր 1620-1646-ին) կատարած է կրթական-լուսաւորական աշխատանք։
Հիմնած է դպրոց, գրադարան, հաւաքած Հայաստանէն եւ այլ տեղերէն բերուած ձեռագիր գիրքեր։ Անոր սաներէն էին Յակոբ Ջուղայեցին, Ոսկան Երեւանցին, Յովհաննէս Ջուղայեցին եւ ուրիշներ։
Կրօնական, տրամաբանական, ճարտասանական գործերու հեղինակ է։ 1630-ին Մովսէս կաթողիկոսի կարգադրութեամբ փիլիսոփայ եւ քերական Սիմոն Ջուղայեցիի հետ մեկնած է Լվով՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի եւ համայնքի միջեւ ծագած վէճերը հարթելու։ Վերադառնալով Նոր Ջուղա՝ 1638-ին հիմնած է Իրանի առաջին տպարանը։[3] Խաչատուր Կեսարացին թաղուած է Ս. Ամենափրկիչ վանքի տաճարին մէջ։
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարանց վարք, Նոր Ջուղա, 1641։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Խորհրդատետր, Նոր Ջուղա, 1641։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Ժամագիրք, Նոր Ջուղա, 1642։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Զարբհանալեան Գարեգին, Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ- Սբ. Ղազար, 1895։
- Լեւոն Մինասեան, Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972։
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հայ տպագրութիւնը եւ Հռոմ (ԺԷ.դար), Վենետիկ- Սբ. Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։
- Ն. Ա. Ոսկանեան, Ք. Ա. Կորկոտեան, Ա. Մ. Սավալեան, Հայ գիրքը 1512-1800 թուականներուն. Հայ հնատիպ գիրքի մատենագիտութիւն, Երեւան, 1988։
- Ռաֆայել Իշխանեան, Հայ գրքի պատմութիւն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերուն, Երեւան, 2012։
- Raymond H. Kévorkian, Catalogue des «incunables» arméniens, 1511-1695 ou Chronique de l'imprimerie arménienne, avec Jean-Pierre Mahé, Genève։ P. Cramer. 1986.
- Raymond H. Kévorkian, Le livre arménien à travers les âges, avec Jean-Pierre Mahé, Catalogue de l'Exposition Marseille 1985.
- Vrej Nersessian, Catalogue of Early Armenian Books, 1512-1850, The British Library, 1980. ISBN 0904654354
- Էդիկ Պաղտասարեան։ Իրանահայ տպագրութիւն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 506.
- ↑ Լեւոն Մինասեան, Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972։