Գարեգին Զարբհանալեան
Արտաքին տեսք
Գարեգին Զարբհանալեան | |
---|---|
Ծնած է | 4 Դեկտեմբեր 1827[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 13 Փետրուար 1901[1] (73 տարեկանին) |
Մահուան վայր | Վենետիկ, Իտալիա[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Իտալիոյ Թագաւորութիւն |
Ուսումնավայր | Ս. Ղազար կղզի[1] |
Մասնագիտութիւն | գրականության պատմաբան, մատենագէտ, թարգմանիչ |
Հայր Գարեգին Վրդ․ Զարբհանալեան (4 Դեկտեմբեր 1827[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 13 Փետրուար 1901[1], Վենետիկ, Իտալիա[1]), բանասէր-մատենագէտ, գրականագէտ, պատմաբան, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Փոքր հասակէն տեղափոխուած է Վենետիկի Մխիթարեաններու Սուրբ Ղազար վանքը, ուր ստացած է կրթութիւնը, հմտացած է անտիկ լեզուներու մէջ, խորապէս ուսումնասիրած է հայ հին գրականութիւնը։ Եղած է ուսուցիչ (1850-1856), տպարանապետ (1856 եւ 1872), Միաբանութեան Քարտուղար (1876-1894): 1858-1868 թուականներուն ուսուցիչ եղած է Բերայի Մխիթարեան վարժարանին մէջ[2]: Պատրաստած է ուսումնական շարք մը ձեռնարկներ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Բազմավէպ»ի մէջ տպագրուած բազում յօդուածներէ զատ, ուշագրաւ են անոր հետեւեալ աշխատութիւնները.
- «Պատմութիւն մատենագրութեան Յունաց, Հռովմայեցւոց եւ հարց Եկեղեցւոյ. ի պէտս ուսման ազգային վարժարանաց» (Վենետիկ, 1856),
- «Պատմութիւն հայերէն դպրութեանց. ի պէտս ազգային վարժարանաց, մաս Ա - Հին մատենագրութիւն» (Վենետիկ, 1865),
- «Պատմութիւն մատենագրութեան միջին եւ նոր դարուց յԱրեւմուտս», հտ. Ա եւ Բ (Վենետիկ, 1874),
- «Պատմութիւն հայերէն դպրութեանց. ի պէտս ազգային վարժարանաց, մաս Բ - Նոր մատենագրութիւն» (Վենետիկ, 1878),
- «Հայկական մատենագիտութիւն. այբուբենական ցուցակ տպագրութեան գիւտէն մինչեւ առ մեզ եղած հայերէն հրատարակութեանց» (Վենետիկ, 1883),
- «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար). բարձրագոյն դպրոցաց համար ․ Բ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք» (Վենետիկ, 1886),
- «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց (Դար Դ-ԺԳ)» (Վենետիկ, 1889),
- «Պատմութիւն հայկական տպագրութեան սկզբնաւորութենէն մինչ առ մեզ (1513-1895)» (Վենետիկ, 1895),
- «Ուսումնասիրութիւնք հայ լեզուի եւ մատենագրութեան յԱրեւմուտս (ԺԴ - ԺԹ դար), [ հեղինակ՝ Շրումպֆ Կ. Ա/ Schrumpf G. A., թարգմ. եւ խմբագր. ՝ Զարբհանալեան ] (Վենետիկ, 1895),
- «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար). բարձրագոյն դպրոցաց համար ․ Գ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք» (Վենետիկ, 1897)[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Հայր Գարեգին Զարբհանալեան (1827-1901) – Գրադարան – Mashtoz.org»։ mashtoz.org։ արտագրուած է՝ 2022-12-12
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2022-12-12