Ոսկան Երեւանցի
Արտաքին տեսք
Ոսկան Երեւանցի | |
---|---|
| |
Ծնած է | 1614[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա |
Մահացած է | 1674[1][2] |
Մահուան վայր | Մարսէյլ, Ֆրանսա |
Մասնագիտութիւն | տպագրիչ, լեզուաբան, վարդապետ, հրատարակիչ |
Աշխատավայր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին? |
Ոսկան Երեւանցի (նաեւ՝ Ոսկան Ջուղայեցի, 1614, Նոր Ջուղա, Սպահան, - 4 Փետրուար 1674, Մարսէյ, Ֆրանսա), հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզուաբան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր ինքնակենսագրութիւնը՝ «Պատմութիւն Վարդապետին Ոսկանայ Երեւանցուոյ եւ կենցաղավարութիւն նորին» վերնագիրով ժամանակին հրատարակած է իր ձեռքով Առաքել Դաւրիժեցիին «Գիրք Պատմութեան» (Ամսթերտամ, 1669) աշխատութեան վերջաւորութեան, որպէս գիրքի ԾԷ գլուխ։ 1666-1668 թթ. Ամսթերտամի է մէջ տպագրած է հայերէն Աստուածաշունչ մատեանը[3], որ կը նկատուի հայ հին տպագրութեան լաւագոյն նմուշներէն մէկը։ Մինչեւ 1669 թ. լոյս կ՛ընծայէ Մովսէս Խորենացիի «Աշխարհացոյց»-ը, Առաքել Դաւրիժեցիի «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցիին առակները եւ այլն։ Տպագրական գործունէութիւն ծաւալած է նաեւ Լիվոռնոյի եւ Մարսէյի մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ոսկան Երեւանցիի հրատարակութիւն՝ Աստուածաշունչ, Ամսթերտամ, 1666։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Կտակ Ոսկան վարդապետ Երեւանցիի,- Գրքոյկ յանապազօրդեան…, Մարսիլիայ, 1676։
- Мирзоян Г. К. Философский труд Воскана Ереванци «О единичности и единстве: одинаковы они или различны».- Պատմա-բանասիրական հանդէս, 1971, № 3, стр. 165-173
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Թագն Ու Պարծանքը Հայութեան