Լէոնիտ Ազգալդեան
| Լէոնիտ Ազգալդեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 22 Նոյեմբեր 1942 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 21 Յունիս 1992[1] (49 տարեկանին) |
| Մահուան վայր | Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ? և Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | ֆիզիքոս և զինուոր |
| Անդամութիւն | Անկախության բանակ? |
| Կայքէջ | azgaldyan.am |
Լէոնիտ Ազգալդեան (22 Նոյեմբեր 1942, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 21 Յունիս 1992[1], Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն), հայ բնագէտ, ռազմական գործիչ, Արցախեան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[3]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: 1960-ին ընտրուած է Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի բնագիտութեան բաժանմունքը: Հետագային փոխանցուած է Երեւանի պետական համալսարանի նոյն բաժանմունքը, որ աւարտած է յաջողութեամբ: Աշխատած է ժողովրդական տնտեսութեան տարբեր բնագաւառներու մէջ:
Ղարաբաղեան շարժման առաջին օրերէն իսկ Ազգալդեան մասնակցած է ազգային-ազատագրական պայքարին:
1990-ի Փետրուարէն սկսեալ վարած է «Անկախութեան Բանակ»-ի հրամանատարութիւնը, կազմակերպած է շրջաններու, յատկապէս Վարդենիսի ինքնապաշտպանութիւնը։ Ան կազմակերպած եւ ղեկավարած է Հայաստանի շարք մը շրջաններու ինքնապաշտպանական մարտերը։
Աւելի ուշ Լէոնիտ Ազգալդեան իր ճակատագիրը ամբողջութեամբ կապած է Արցախին: Ան գործած է նախ Գետաշէնի եւ Շահումեանի, ապա Մարտակերտի մէջ:
21 Յունիս 1992-ին Լէոնիտ Ազգալդեան նահատակուած է Մարտակերտի Տօնաշէն գիւղին մօտ՝ թշնամիներու կրակոցներէն[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://www.panarmenian.net/eng/news/133652/
- ↑ http://www.panarmenian.net/eng/date/20091121/news/page/2/
- ↑ «Լէոնիտ Ազգալդեանը եւ Վլադիմիր Բալայեանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը»։ web.archive.org։ 2019-08-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-08-31-ին։ արտագրուած է՝ 2023-04-13
- ↑ «Այսօր Լէոնիտ Ազգալդեանի ծննդեան օրն է»։ Western Armenia TV (wa-WA)։ 2022-11-22։ արտագրուած է՝ 2023-04-13