Jump to content

Գետաշէն

Գետաշէն, Գուսան Հայկազունի կողմէ 1992 թուականին գրուած երգ։

Գուսան Հայկազունը մասնակցած է Արցախեան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատոին մէջ Մհեր Սաղաթէլեանի հրամանատարութեան տակ։ Մարտական գործողութիւնները սկսած է Երասխ գիւղէն, եղած է նաեւ Գետաշենէն, Կապանէն, Գորիսէն, Բերձորէն։ Ինչպէս կը պատմեն Գուսանը, ամէն ինչ սկսաւ անորմէ, որ 1990 թուականին 20-25 զինուած տղաներէ բաղկացած կամաւորական ջոկատը ժամանեց Երեւան՝ Գետաշէն մեկնելու և զայն պաշտպանելու համար։ Հրամանատարը Լաերտ Սաղաթէլեանն էր։ Եկողներուն մեջ Գուսան Հայկազունին տեսնելուն պէս ան վերջինիս արգիլեց մեկնիլ՝ ըսելով. «Մի պատահական գնդակ քեզ որ կպնի, ի՞նչ ենք անելու։ Քեզ այնտեղ գնալ չի կարելի»։ Գուսանը հաստատակամ էր և փորձեց թաքուն ինքնաթիռ մտնել, սակայն հրամանատարը նկատեց եւ ըսաւ. «Դէ´, հիմա իջի´ր, էս ո՞ւր ես թռչում։ Ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու։ Աւելի լաւ է՝ մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշէնի մասին»։ Գուսանն այդպէս ալ ըրաւ. մնաց Երևանի մէջ եւ երեք օրուան ընթացքին Գետաշէնի մասին երգ գրեց։ Չորրորդ օրն ուղղաթիռով, որով զէնք ու սննդամթերք էին տեղափոխում, Գուսանը գնաց Գետաշէն ու միացաւ ջոկատին։ Այնտեղ ալ տեղի ունեցաւ երգի առաջին կատարումը։

Հետաքրքրական փաստեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ինչպէս կը պատմէ Գուսան Հայկազունը, 1992 թուականին հայկական ջոկատներէն մէկը Արամայիս Մկրտչեանի հրամանատարութեամբ դիրքեր էր գրաւած Շահումեանի եւ Մարտակերտի անտառներուն մէջ՝ ապահովելու անվտանգ գաղթը Շահումեանի շրջանէն։ Զինուորները կու գան եւ հրամանատարին կ'ըսեն, որ անտառներուն մէջ հայ երեխաներու ձայներ կը լսեն, սակայն ոչ ոք զինուորներուն կ'արձագանքէ։ Հրամանատարը կը շարէ ամբողջ գունդը եւ կը պատուիրէ երգել «Գետաշէն» երգը։ Ջոկատը կ'երգէ «Գետաշէնը», և խոտերուն մէջէն 80 տարեկան ծերունի մը դուրս կու գայ հրացանով՝ հետը 43 որբ երեխաներ, որոնց կը հասցնեն Ստեփանակերտ։

Բազմել ես լեռներին, ունես հազար շէն,
Արծիւների բոյն ես, չքնաղ Գետաշէն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշէն։
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշէն։

Չորս կողմդ անդունդ է, ճամբեքդ՝ փակուած,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակուած։
Կողքիդ հայկական շէներն են լքուած,
Դու կա՛ս ու կմնա՛ս յավերժ Գետաշէն։

Ջահել տղերք դու քիչ ունես, Գետաշէն,
Բայց ծերերն էլ ոչ մի բանով պակաս չեն։
Ամէն մի կին՝ մի ֆիտայի տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն։
Ամէն մի կին՝ մի ֆիտայի տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն։

Չորս կողմդ անդունդ է, ճամբեքդ՝ փակուած,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակուած։
Կողքիդ հայկական շէներն են լքուած,
Դու կա՛ս ու կմնա՛ս յավերժ Գետաշէն։

Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուն պիտի շենանաս։
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես ամրոց Գետաշէն։
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես ամրոց Գետաշէն։

Չորս կողմդ անդունդ է, ճամբէքդ՝ փակուած,
Երկնքում սեւ ու մութ ամպեր կուտակուած։
Կողքիդ հայկական շէներն են լքուած,
Դու կա՛ս ու կը մնա՛ս յաւէրժ Գետաշէն։
Դու կա՛ս ու կը մնա՛ս յաւէրժ Գետաշէն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «50 տարի արթնացել եմ, և աչքերիս առջև հարազատ Մասիսն է վեր խոյացել…»
  • «Գետաշէն» երգը 43 հայ երեխայ է փրկել