Սթրոկիլի, Լերոս
Արտաքին տեսք
Կղզի | |
---|---|
Սթրոկիլի, Լերոս | |
Στρογγυλή Λέρου | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Սթրոկիլի (յուն․՝ Στρογγυλή), հարաւային Էգէականի անբնակ ժայռակղզիակ, Տոտեքանիսա, Յունաստան։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սթրոկիլի ժայռակղզիակը կը գտնուի Լերոս կղզիին հիւսիսը, Արհակելոս կղզիակին արեւելքը եւ Թրիփիթի ժայռակղզիակին հարաւ-արեւելքը։ Տարածութիւնն է 0,15 քլ․²։ Կը պատկանի Լերոս քաղաքապետութեան։ Անոր եւ դրացի Արհակելոս եւ Թրիփիթի կղզիակներուն զուլալ ջուրերը՝ յարմար լողալու համար, առագաստանաւեր կը ներգրաւեն։ Ժայռակղզիակին բացերը, հազիւ 6 մեթր խորութեան տակ կը գտնուի Երկրորդ Համաշխարհային Պատերազմէն գերմանական ցամաքահանումի յատուկ նաւու մը կոճղը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Էգէականի շրջանային Միաւորի զարգացման դաշտ 2014- 2020․ Ասթիփալէա քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ «Յունաստանի մնայուն բնակչութեան 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-05-15
- ↑ Յունաստանի շրջաններու վարչական փոփոխութիւններ՝ մարզեր,քաղաքապետութիւններ 18/03/2001(յունարէն)
- ↑ Լերոս քաղաքապետութիւն(յունարէն)