Ժորժ Սարգիսեան
| Ժորժ Սարգիսեան | |
|---|---|
| Ծնած է | 26 Յուլիս 1915[1] |
| Ծննդավայր | Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 18 Սեպտեմբեր 1982[1] (67 տարեկանին) |
| Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
| Մասնագիտութիւն | դերասան, թարգմանիչ և բեմադրիչ |
| Աշխատավայր | Ժորժ Սարգիսյան թատերախումբ? |
Ժորժ Սարգիսեան (26 Յուլիս 1915[1], Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն - 18 Սեպտեմբեր 1982[1], Պէյրութ, Լիբանան), հայ դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ, թարգմանիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժորժ Սարգիսեան ծնած է Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գաւառի Խարբերդ քաղաքը։ Ուսանած է Հալէպի Ազգային Կիլիկեան վարժարանին եւ Պէյրութի Ս. Նշան վարժարանին մէջ։
Բեմական գործունէութիւնը սկսած է Պէյրութի մէջ, 1938-ին։ 1941-էն սկսեալ եղած է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Գասպար Իփէկեան թատերախումբի հիմնադիր դերասաններէն մէկը։ 1952-1980 տարիներուն եղած է նոյն թատերախումբին ղեկավարն ու բեմադրիչը[2]։
1980-1981 տարիներուն Արժանթինի, Ուրուկուէյի, Քանատայի եւ ԱՄՆ-ի հայ դերասաններուն ուժերով բեմադրած է թատրերգութիւններ։ 1984-ին Պուէնոս Այրեսի մէջ հիմնած է «Ժորժ Սարգիսեան» թատերախումբը[3]։
Հայերէնի թարգմանած է 17 թատերախաղեր։
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վանահայր, Նիքկիֆոր (Լեւոն Շանթի «Հին աստուածները», «Կայսր»)
- Դոկտոր Շթոքման (Իփսենի «Դոկտոր Շթոքման»)
- Քաղաքագլուխ (Նիքոլայ Կոկոլի «Ռեւիզօր»)
- Մուշեղ Իշխանի «Մեռնիլը Որքան Դժուար է»
- Ժագ Յակոբեանի «Կռունկը Կը Կանչէ»
- Րաֆֆիի «Ոսկի Աքաղաղը» [4]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Ժորժ Սարգիսեանի Մահուան 35-ամեակ - 4 Հատորներու Շնորհահանդէս»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-09-26։ արտագրուած է՝ 2020-09-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ «AV Production - Ժորժ Սարգիսեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-02-ին