Էլի Վիզել
Էլի Վիզել անգլերէն՝ Elie Wiesel | |
---|---|
| |
Ծննդեան անուն | եբր.՝ Eliezer Wiesel |
Ծնած է | 30 Սեպտեմբեր 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիգետու Մարմացիեյ, Մարամուրեշ, Ռումինիայի թագավորություն[4] |
Մահացած է | 2 Յուլիս 2016[5][1][2][…] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6] Ռումինիայի թագավորություն[7] Հունգարիոյ Թագաւորութիւն |
Մայրենի լեզու | իդիշ?[8][9] |
Կրօնք | Յուդայականութիւն |
Ուսումնավայր | Փարիզի Արուեստներու Բաժանմունք |
Երկեր/Գլխաւոր գործ | Night? |
Մասնագիտութիւն | գրագէտ, քաղաքական ակտիվիստ, Judaic scholar, վիպասան, ինքնակենսագիր, համալսարանի դասախօս, թարգմանիչ, լրագրող, մարդասէր, փիլիսոփայ, թատերագիր |
Աշխատավայր |
Yedioth Ahronoth? Պոսթընի համալսարան Նյու Յորքի քաղաքային համալսարան? |
Անդամութիւն | Արուեստի եւ գրականութեան ամերիկեան ակադեմիա եւ Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
Ամուսին | Marion Wiesel? |
Ծնողներ | հայր՝ Shlomo Wiesel?[10], մայր՝ Sarah Feig?[10] |
Երեխաներ | Elisha Wiesel? |
Էլի Վիզել (30 Սեպտեմբեր 1928[1][2][3][…], Սիգետու Մարմացիեյ, Մարամուրեշ, Ռումինիայի թագավորություն[4] - 2 Յուլիս 2016[5][1][2][…], Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Հրեայ ամերիկացի գրող, փրոֆէսոր, քաղաքական գործիչ, Նոպէլեան մրցանակի դափնեկիր եւ ողջակիզումէ (հոլոքոսթ) վերապրած: Ան 57 գիրքերու հեղինակ է, հիմնականօրէն գրուած անգլերէն եւ ֆրանսերէն, ներառեալ` Գիշեր գիրքը, իբրեւ գերի իր ունեցած փորձառութեան հիման վրայ գրուած, «Auschwitz» եւ «Buchenwald» համակեդրոնացման ճամբարներու մէջ[11] :
Միեւնոյն ժամանակ, ան եղած է Պոսթընի համալսարանի մատասիրական բաժանմունքի փրոֆէսոր, զոր իր պատւոյն ստեղծած է Հրեական ուսումնասիրութիւններու Էլի Վիզելի կեդրոնը: Նոպէլեան մրցանակակիր, «Օրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխութեան ընտրող յանձնախումբի համանախագահ, մարդասէր Էլի Վիզել:
Ներդրումը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործէն ներս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էլի Վիզել հրապարակաւ դատապարտած է՝ 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը եւ իր կեանքին ընթացքին կը շարունակէր մնալ ուժեղ պաշտպան մարդու իրաւունքներուն: Ան արդէն «Los Angeles Times»ի կողմէ որակուած է իբրեւ «Ամերիկայի ամենակարեւոր Հրեան»[12]:
1986 թուականին Էլի Վիզելը Ֆրանց Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրերը» վէպին համար ներածական գրած էր` 1915-ի դէպքերը կոչելով «20-րդ դարու առաջին Ցեղասպանութիւն»: Իսկ 2000-ին, Վիզելը Ողջակիզումի 125 հետազօտողներու հետ ստորագրած էր յայտարարութիւն մը, որուն մէջ նշուած էր, թէ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական անհերքելի փաստ է[13]:
Ցաւակցական գրութիւններ եւ հեռագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերապրելով Ողջակիզումը` ան իր ամբողջ կեանքը անցուց պայքարելով անարդարութեան, անհանդուրժողականութեան եւ անտարբերութեան դէմ: Մենք բարձր կը գնահատենք Էլի Վիզելիի ներդրումը անցեալին կատարուած ցեղասպանութիւններու մասին բարձրաձայնելու եւ «Այլեւս երբեք» կարգախօսին հաւատարիմ` նման սարսափելի յանցագործութիւններէն զերծ ապագայ կերտելու գործին մէջ։ Անուրանալի են անոր հետեւողական ջանքերը` միտուած Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման: Հաւատացած եմ, որ Էլի Վիզելի արդարութեան կոչերը կը յաւերժանան` իրենց արձագանգը գտնելով նաեւ ցեղասպանութիւններու նախատիպ դարձած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող եւ դատապարտող բանաձեւերուն մէջ` իբրեւ այդ յանցագործութեան կանխարգիլման նուազագոյն անհրաժեշտ միջոց: …Ատիկա եւս մէկ քայլ էր` ուղղուած անտարբերութեան վերացման: Հայաստանի Հանրապետութիւնը այս եւ այլ նման նախաձեռնութիւններով պիտի շարունակէ մնալ ցեղասպանութեան յանցագործութեան դէմ միջազգային պայքարի առաջամարտիկներու շարքին: …Մեզի համար հարազատ դարձած այս անունը ընդմիշտ պիտի մնայ Հայաստանի եւ հայ ժողովուրդի բարեկամներու շարքին[14]: |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11880975X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.haaretz.com/israel-news/1.575072
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2016.
- ↑ https://www.hotnews.ro/stiri-arhiva-1247406-elie-wiesel-trimite-inapoi-lui-iliescu-steaua-romaniei.htm
- ↑ https://achievement.org/achiever/elie-wiesel/
- ↑ https://www.pbs.org/eliewiesel/life/index.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Winfrey selects Wiesel's 'Night' for book club»։ Associated Press։ January 16, 2006։ արտագրուած է՝ May 17, 2011(անգլերէն)
- ↑ Distinguished Speaker Series(անգլերէն)
- ↑ "State of Denial: Turkey Spends Millions to Cover Up Armenian Genocide"(անգլերէն)
- ↑ ՈՉ ԵՒՍ Է ԷԼԻ ՎԻԶԵԼ
|