Երուանդ Թօլայեան
Երուանդ Թօլայեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Երուանդ Թօլայեան |
Նաեւ յայտնի է իբրեւ | Gavroche եւ Կավռոշ |
Ծնած է | 29 Օգոստոս 1883[1] |
Ծննդավայր | Պէյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 18 Սեպտեմբեր 1937[1] (54 տարեկանին) |
Մահուան վայր | Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Թուրքիա Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Մասնագիտութիւն | խմբագիր, սիւնակագիր, երգիծաբան, թատրոնի դերասան, գրագէտ, լրագրող, դերասան, Խմբագիր |
Աշխատավայր | Կավռօշ |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
Ծնողներ | հայր՝ Յովհաննէս Թօլայեան |
Երուանդ Թօլայեան ( (Կավռօշ,29 Օգոստոս 1883[1], Պէյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 18 Սեպտեմբեր 1937[1], Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ երգիծաբան, խմբագիր, դերասան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ զաւակն էր անուանի խմբագիր, թարգմանիչ, դերասան, հրատարակիչ Յովհաննէս Թօլայեանի (1856-1936):
Կրթութիւնը ստացած է Սագըզաղաճի Լուսաւորչեան եւ Ղալաթիոյ Սեն Պընուա վարժարաններուն մէջ:
20-րդ դարու սկիզբէն պոլսահայ մամուլին մէջ տպագրած է երգիծական երկեր:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1908-1926 թուականներուն, որոշ ընդհատումներով Պոլսոյ, կարճ միջոց մը Գահիրէի եւ 1927-1936 թուականներուն Փարիզի մէջ հրատարակած է «Կավռօշ» երգիծական պարբերականը: Խմբագրած է նաեւ այլ պարբերաթերթեր, թղթակցած՝ Պոլիս տպագրուող կարգ մը հրատարակութիւններու:
Գրական-խմբագրական աշխատանքի զուգահեռ մասնակցութիւն բերած է նաեւ թատերական շարժումին: Պոլսոյ մէջ մաս կազմած է Մարտիրոս Մնակեանի թատերախումբին:
Բեմ ելած է Փարիզի մէջ (1926): Մասնակցած է ո՛չ միայն հայերէն, այլ նաեւ թրքերէն ներկայացումներու:
1915-ին տարագրուած է արեւմտահայ միւս մտաւորականներուն հետ: Նկարահանուած է թրքական շարժարուեստի հիմնադիր Մուհսին Էրթուղրուլի «Լէպլէպիճի Հօր-հօր» (1923) եւ «Չարաճճի աղջիկները» («Սէօզտէ քըզլար») (1924) ժապաւէններուն մէջ:
1936 թուականին ներգաղթած է Խորհրդային Հայաստան:
1937 թուականին կամ աւելի ուշ կնքած է իր մահկանացուն՝ իբրեւ զոհ սթալինեան անհատի պաշտամունքի հետեւանքով ի գործ դրուած բռնութիւններու[3][4]:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակուած գիրքերն են՝
- «Իտէալին ետեւէն (Երգիծավէպ Բերայի բարքերէն)» (Պոլիս, 1910),
- «Կավռօշ՝ զինուոր: Զինուորական յիշատակներ: Խըշլայի կեանքէն» (Պոլիս, 1910),
- «Կավռօշին Զատիկը» (Պոլիս, 1919) եւ այլն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=9372
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 568. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Երուանդ Թօլայեան - Aras Yayıncılık»։ Երուանդ Թօլայեան - Aras Yayıncılık (թուրքերեն)։ արտագրուած է՝ 2021-12-18
- ↑ «AV Production - Երուանդ Թօլայեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-28-ին։ արտագրուած է՝ 2021-12-18