Եանուշ Քորչաք

Jump to navigation Jump to search
Եանուշ Քորչաք
լեհ.՝ Janusz Korczak
Janusz Korczak.PNG
Ծննդեան անուն լեհ.՝ Henryk Goldszmit
Նաեւ յայտնի է իբրեւ Janusz Korczak
Ծնած է 22 Յուլիս 1878(1878-07-22)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Վարշաւա, Լեհական թագավորություն, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 7 Օգոստոս 1942(1942-08-07)[1] (64 տարեկանին)
Մահուան վայր Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1]
Քաղաքացիութիւն Flag of Russia.svg Ռուսական Կայսրութիւն
Flag of Poland (1928–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ազգութիւն հրեայ
Ուսումնավայր Վարշաւայի համալսարան
Վարշավայի կայսերական համալսարան
Flying University
Մասնագիտութիւն մանկավարժ, մանկաբոյժ, մանկագիր, Հեղինակ
Աշխատավայր Bersohns and Baumans Children's Hospital
Հոսպիտալ
Ռուսական կայսերական բանակ
Free Polish University
Polish Armed Forces
Պարգեւներ եւ
մրցանակներ
Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև Ակադեմիական ոսկե դափնի Սպիտակ Արծվի շքանշան Լեհաստանի Վերածննդի շքանշան

Եանուշ Քորչաք (իրական անունը՝ Հենրիք Կոլտշմիթ, լեհ.՝ Janusz Korczak, 22 Յուլիս 1878(1878-07-22)[1][2][3][4][5][6][7], Վարշաւա, Լեհական թագավորություն, Ռուսական Կայսրութիւն[1]7 Օգոստոս 1942(1942-08-07)[1], Տրեբլինկա, Մազովեցի վոյեվոդություն[1]) հրէական ծագմամբ լեհ ականաւոր մանկավարժ, մանկական գրող, հասարակական գործիչ ու բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քորչաք ծնած է Վարշաւա[8]։ Դպրոցական տարիները անցած են Վարշաւայի ռուսական գիմնազիոնին մէջ, ուր խիստ կանոնակարգ կը գործէր, թատրոն կամ արձակուրդներուն տուն այցելութիւնը հնարաւոր էր միայն տնօրէնութեան գրաւոր թոյլտուութենէ ետք: 1898-ին Քորչաքն կ՛ընդունուի Վարշաւայի համալսարանի բժշկական բաժանմունքը, զոր կ՛աւարտէ 1905-ին եւ որպէս զինուորական բժիշկ կը մասնակցի ռուս-ճափոնական պատերազմին: 1899-ի ամրան ան կը մեկնի Զուիցերիա՝ աւելի սերտ ծանօթանալու Փեսթալոցիին մանկավարժական գործունէութեան:

Ճամբորդութեան ընթացքին Քորչաք առանձնայատուկ հետաքրքութիւն կը ցուցաբերէ դպրոցներու եւ մանկական հիւանդանոցներու նկատմամբ: 1903-1911 թուականներուն Քորչաքն կ՛աշխատի հրէական մանկական հիւանդանոցի մը եւ ամառնային մանկական ճամբարներու մէջ՝ որպէս դաստիարակ[9]:

Ան մօտաւորապէս մէկ տարի կ՛անցընէ Պերլին (1907 - 1908), չորս ամիս Փարիզ (1910) եւ մէկ ամիս Լոնտոն (1910 կամ 1911)։ Ինչպէս ինք կը գրէ տարիներ անց, Լոնտոն եղած ընթացքին ան կ՛որոշէ ընտանիք չկազմել, սակայն փոխարէնը «կը ծառայէ երեխաներուն ու անոնց կարիքներուն»:

1911-ին Քորչաք կը հեռանայ բժշկական աշխատանքէն եւ նոյն տարի Վարշաւայի մէջ կը հիմնադրէ հրեայ երեխաներու համար նախատեսուած «Dom Sierot» (բառացի՝ «որբանոց») մանկատունը, որ կը ղեկավարէ մինչեւ կեանքին վերջը (1914-18, ընդմիջումով)։ Զուգահեռաբար կը դասաւանդէ, մամուլի հետ կը համագործակցի, մանկական ստեղծագործութիւններ եւ գիտամանկավարժական աշխատանքներ կը գրէ, հանդէս կու գայ ռատիոյով[10] ու դասախօսութիւններ կը ներկայացնէ համալսարաններէն ներս։

Բացի այդ, 1919-36 թուականներուն կը մասնակցի նաեւ լեհ երեխաներու «Մեր տունը» մանկատուն-վարժարանի աշխատանքներուն, ուր եւս կիրարկած է իր նորարար մանկավարժական մեթոտները։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #118565397 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Find A Grave — 1995.
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. «Ceremony Marking 68 Years Since the Murder of Janusz Korczak and the Children of the Orphanage» (անգլերէն)
  9. «Janusz Korczak (1878 - 1942)» (անգլերէն)
  10. «Who was Janusz Korczak?» (անգլերէն)