Գէորգ Աճեմեան
| Գէորգ Աճեմեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 18 Փետրուար 1932[1][2] |
| Ծննդավայր | Մունպուճ, Հալէպի Նահանգ, Սուրիա[1][2] |
| Մահացած է | 27 Դեկտեմբեր 1998[3] (66 տարեկանին) կամ 31 Դեկտեմբեր 1998[2] (66 տարեկանին) |
| Մահուան վայր | Լիոն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Հայկազեան Ազգային Վարժարան[1], Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան?[1] և Պէյրութի Ամերիկեան Համալսարան[1] |
| Տեսակ | քնարապատմողական? |
| Մասնագիտութիւն | գրագէտ և բանաստեղծ |
| Աշխատավայր | Սփիւռք (թերթ) |
| Անդամութիւն | Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ |
Գէորգ Աճեմեան (18 Փետրուար 1932[1][2], Մունպուճ, Հալէպի Նահանգ, Սուրիա[1][2] - 27 Դեկտեմբեր 1998[3] կամ 31 Դեկտեմբեր 1998[2], Լիոն[2]), հայ գրող, հրապարակախօս եւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի հիմնադիրներէն մին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սուրիա, Եղեռնէն մազապուրծ եղած սասունցիներու ընտանիքի մը մէջ։ Նախակրթութիւնը ստանալէ ետք Հալէպի Հայկազեան եւ Կիւլպէնկեան վարժարաններուն մէջ, միջնակարգ եւ երկրորդական ուսման հետեւած է Հալէպի ամերիկեան «Ալեփփօ Գոլէճ»ի մէջ։ Մասնագիտական պատրաստութիւնը ստացած է Պէյրութի Ամերիկեան համալսարանին մէջ, 1958-ին վկայուելով իբրեւ պսակաւոր արուեստից։
Գրական վաստակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատակցած է Միջին Արեւելքի առօրեայ թէ պարբերական մամուլին, ու Սիմոն Սիմոնեանէն ետք խմբագիր եղած է «Սփիւռք» շաբաթաթերթին։ Ան գրական իր արձակին, գրադատական թէ քննական տեսութիւններու, ինչպէս նաեւ հրապարակագրային բնոյթ ունեցող յօդուածներու մէջ անկախ դատումի եւ աննախապաշար արժեւորումի տրամադիր գրչի մարդն եղած է։
Պատմուածքներն եւ վէպեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1956-1983-ին անջատ հատորներով հրատարակուած են իր պատմուածքներն ու վէպերը՝
Քննադատական եւ գրական-վերլուծական տեսութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քննադատական եւ գրական-վերլուծական իր տեսութիւնները երկու հատորներով հրատարակուած են 1962-ին եւ 1980-ին՝ «Տեսական-քննադատական փորձեր» անունին տակ։
Հրապարակագրական հատորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակած է հրապարակագրական երեք հատորներ՝ «Միակ լուծումը» (1972), «Քաղաքական իրապաշտութի՞ւն, թէ անձնատուութեան պատրաստութիւն» (1992), «Պիտի յիշե՞նք երբեւէ Արեւմտեան Հայաստանը» (1998)։
Անգլերէն հատորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս ընծայած է նաեւ չորս հատոր անգլերէնով՝ "Symphony in Discord" (1962), "The Fallacy of Modern Politics" (1966), "A Time of Terror" (1997), "Ruling over the Ruins" (1998)։
Սփիւռքահայ գրականութեան նշանաւոր դեմքերէն է։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 487-488:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աճեմեանի գիրքերը Amazon.com–ի մէջ:
- ԳԷՈՐԳ ԱՃԵՄԵԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ... Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|
