Jump to content

Քննարկում:Գէորգ Աճեմեան

Page contents not supported in other languages.

Արդյո՞ք պետք է այս հոդվածը Գէորգ Աճեմեան (արևմտահայերեն) անվանել, թե Գէորգ Աճեմեան տարբերակը բավական է (Գէորգ Աճեմեան (արևմտահայերեն) և Գևորգ Աճեմյան հոդվածների վերևում հղումներ կան դեպի իրար): Chaojoker 18:35, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)

Գէորգ Աճեմեան բավական է։ Միայն հարցը սրա մէջ այն է որ պարսկահայ գաղութն էլ օգտագործում է Մաշտոցյան ուղղագրությունը ուրեմն երբ կորոնեն «Գէորգ Աճեմեան», հղումը Արեւմտահայերէն տարբերակն պիտի տա։ Բայց հոդվածը հղում ունի արևլահայերեն տարբերակին ուրեմն չեմ կարծում այս մեծ հարց է։ - Ֆետայի 19:15, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)
Նոր նկատել եմ որ Արևմտահայերենի և Արևելահայերենի կաղապարը ցույց չի տալիս հոդվածում Beta-ով։ Ի՞նչ է հարցը - Ֆետայի 19:19, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)
Ողջույն Ֆետայի, պարսկահայերը խոսում են արևելահայերեն, սակայն օգտագործում Մաշտոցյան ուղղագրությունը արևմտահայերի նման: Բայց դա, այնպես որ նշեցիր, ոչ մի բարդում չի առաջացնում, քանի որ հոդվածի վերևի հղումը կա: Իսկ ես Beta-ից չեմ օգտվում և դրա մասին ցավոք գաղափար չունեմ: Chaojoker 19:28, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)
Այո, բետա–յում իրոք նման խնդիր կա։ Ինչքան հասկանում եմ, կաղապարի տված կոդը իսկզբանե թաքնված է, և այն հետո ջավասկրիպտը, նոր ցուցադրում է։ Այդպիսի սխեման ըստ երևույթի պետք է, նրա համար, որ կաղապրի կոդը, երևա ոչ թե հոդվածի տիրույթում, այլ դրանից վերև, անվան կողքը։ Իսկ բետայում անհրաժեշտ սկիպտը կամ դեռ չկա, կամ ինչ-որ փոփոխություններ են եղել նրա մեջ։ Հիմա շատ բզբզելը անիմաստ է, քանի որ դեռ փոփոխություններ կլինեն, բայց մոտս նշել եմ, 1-2 ամսից եթե չկարգավորվեց ինքն իրեն, կարելի է ավելի խորը բզբզել։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 21:36, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)

Start a discussion about Գէորգ Աճեմեան

Start a discussion