Աւետիք Արասխանեան
Աւետիք Արասխանեան | |
---|---|
Ծնած է | 13 Փետրուար 1857[1][2] |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս, Օրտուպատի գաւառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 3 Դեկտեմբեր 1912[1][2] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Սթրասպուրկի Համալսարան |
Մասնագիտութիւն | տնտեսագէտ, հրապարակախօս, գրականագէտ, հանրային գործիչ |
Աշխատավայր |
Ներսիսեան դպրոց[1] Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] Մշակ[1] Մուրճ[1][2] Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] |
Աւետիք Արասխանեան (13 Փետրուար 1857[1][2], Ներքին Ագուլիս, Օրտուպատի գաւառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 3 Դեկտեմբեր 1912[1][2], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2]), հայ տնտեսագէտ, հրապարակախօս։ Տնտեսագիտութեան դոկտոր (1882)։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ագուլիս։ Սկզբնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ, իբրեւ ուսուցիչներ ունենալով Պերճ Պռօշեանն ու Րաֆֆին:
1870-ին ուղարկուած է Թիֆլիս, ուր յաճախած է ռուսական ռէալական դպրոցը:
1876-ին մեկնած է արտասահման եւ հետեւեցած՝ Փարիզի, Լայփցիկի եւ Սթրասպուրկի համալսարաններու դասընթացքներուն:
1882-ին դոկտորայի տիտղոսով վկայուեցած է եւ Թիֆլիս վերադառնալով դասաւանդած է Գայեանեան եւ Ներսիսեան վարժարաններուն մէջ: Այդ ժամանակ ալ պատրաստած է «Արեւելեան ազգերի հին դարերի պատմութիւնը», որ տպագրուած է 1891-ին:
Աշխատակցած է «Մշակ»-ին եւ տնտեսագիտական բնոյթի հետազօտութիւններ կատարած է: Հասարակական բեղուն գործունէութիւն ունեցած է:
1901-էն 1911 քաղաքատնտեսութիւն դասաւանդած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ, որմէ ետք Ախալքալաքի հայկական դպրոցներուն տեսուչը եղած է:
Մահացած է 1912-ին, Ախալքալաքի մէջ[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՐՄԱՏՆԵՐ ԵՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-08-16