Արցախեան-ազրպէյճանական սահմանային պատերազմ (2016)

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն

Արցախեան-ազրպէյճանական սահմանային պատերազմ, ռազմական գործողութիւններ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի եւ Ազրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերու միջեւ, արցախեան-ազրպէյճանական սահմանի գիծի ողջ երկայնքով, որ սկսած է 20161 Ապրիլ-ի լոյս 2-ի գիշերը[1]:

Դէպքերու ժամանակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռազմական գործողութիւններու շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1 Ապրիլի լոյս 2-ի գիշերը ազրպէյճանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսած է լայնածաւալ յարձակողական գործողութիւններ, կիրառած է իր զինանոցին մէջ եղած ռազմական արհեստագիտական գրեթէ բոլոր հնարաւոր տեսակները[2][3]։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը յայտնած է ազրպէյճանական զինուած ուժերու ստորաբաժանումներու մարդկային կորուստներու եւ հիւսիսային հատուածին մէջ ոչնչացուած մարտական ուղղաթիռին մասին։ Կարճ ժամանակ ետք՝ հայկական պաշտօնական աղբիւրները յայտնած են ազրպէյճանական զինամթերքի ոչնչացման մասին[3]։
  • Ժամը 10։00-ի շուրջ Արցախի պաշտօնական աղբիւրները յայտնած են, որ ազրպէյճանցիներու կողմէն խաղաղ բնակավայրերու հրթիռակոծութեան հետեւանքով Արցախի Մարտունիի շրջանի Զօրաւան գիւղին մէջ զոհուած է 12 տարեկան Վաղինակ Թաթուլի Գրիգորեանը, եւ երկու այլ երեխաներ ալ վիրաւորուած են եւ տեղափոխուած՝ հիւանդանոց[3]։
  • Կէսօրին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտնած է, որ Արցախի Լեւոնարխ գիւղի մօտակայքը ոչնչացացած է ազրպէյճանական հետախուզական ջոկատը, եւ ազրպէյճանական կողմը կորուստներ տուած է[3]։

3 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 3 Ապրիլին՝ ժամը 6։00-էն սկսեալ, առաջնային գիծի հարաւային ուղղութեամբ Ազրպէյճանի զինուած ուժերը հրթիռահրետանային միջոցներով շարունակած է ռազմական գործողութիւնները։
  • Ազրպէյճանական կողմը 3 Ապրիլին, յայտարարած է, թէ իբրեւ թէ միակողմանի պիտի դադրեցնէր կրակը, սակայն շարունակած է մարտական գործողութիւնները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչներու հրետակոծումը[4][5]։
  • ԼՂՀ ՊԲ-ն յայտնած է, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղութեամբ ետ առած են նախորդ օրը կորսնցուցած կարեւոր յենակէտերէն մէկը, հայկական կողմէն վիրաւորուած է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարաւային մասին մէջ ոչնչացուցած են ազրպէյճանական զինուած ուժերու երկու թնդանօթ եւ հետեւակի մարտական մէկ մեքենայ[3]։

4 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 3 Ապրիլի լոյս 4-ի գիշերը շփման գիծի ողջ երկայնքով ազրպէյճանական կողմը ականանետերով ու հրանօթներով շարունակած է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակայ հայկական բնակավայրերը։
  • Առաւօտեան ժամը 7։00-ի շուրջ տեղի ունեցած են բուռն հրետակոծութիւններ շփման գօտիի հարաւ-արեւելեան եւ հիւսիս-արեւելեան ուղղութիւններով[6]։
  • Ազրպէյճանական զինուժը կիրառած է ծանր զրահներ, այդ թիւին մէջ նաեւ ՀԿՌՀ հրանետեր եւ մարտական անօդաչու թռչող սարքեր։ Սակայն հայ հրետանաւորները շարքէն հանած են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցած են մէկ հարուածային ԱԹՍ[7]։
  • ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը յայտարարած է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծած է Սիսիանի ջոկատի հանրակառքը, որու հետեւանքով զոհուած է 5 հոգի։ Հանրակառքին մէջ եղած են նաեւ երկու գիւղապետեր[8]

5 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հրադադարի շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

6 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 5 Ապրիլի լոյս 6-ի գիշերը ղարաբաղա-ազրպէյճանական հակամարտ զօրքերու շփման գօտիին մէջ հիմնականին մէջ պահպանուած է 5 Ապրիլի ժամը 12-ին ձեռք բերուած հրադադարին շուրջ համաձայնութիւնը[14]։
  • Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ազրպէյճանական հակամարտ զօրքերու շփման գիծի հիւսիս-արեւելեան (Թալիշի) ուղղութեամբ տեղակայուած մարտական յենակէտին մէջ Ազրպէյճանի զինուած ուժերու ականանետային կրակէն մահացու կերպով կը վիրաւորուի ՊԲ պայմանագրային զինուոր, 1974-ին ծնած Արմէն Կառլենի Գասպարեանը[15]։

7 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 6 Ապրիլի լոյս 7-ի գիշերը ղարաբաղա-ազրպէյճանական հակամարտ զօրքերու շփման գիծի հիւսիս-արեւելեան (Թալիշի) ուղղութեամբ Ազրպէյճանի զինուած ուժերը ձեռնարկած են յետախուզական գործողութիւն մը։ Մէկ զոհ զոհ տալով հեռացած են:[16]։

8 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 8 Ապրիլին, համաձայն նախօրօք ձեռք բերուած համաձայնութեան, հայկական եւ ազրպէյճանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչի դաշտային օգնականներու միջնորդութեամբ, իրականացած են զոհուածներու որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքին հրադադարի շուրջ համաձայնութիւններու խախտում չէ արձանագրուած [17]։

10 Ապրիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 10 Ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ռազմագերիներու, պատանդներու եւ անյայտ կորսուածներու հարցերով զբաղող պետական յանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենեակի միջնորդութեամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի միջեւ ձեռք բերուած համաձայնութեան, Պաշ Քարվենտ բնակավայրի մօտակայքը տեղի ունեցած է դիակներու փոխանակում։ Հայկական կողմին յանձնուած է 18 հայ զինուորի մարմին[18][19]։

Քաղաքական ուղերձներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 4 Ապրիլին, Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգիսեանը հանդիպած է ԵԱՀԿ անդամ երկիրներու դեսպաններու հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծով ստեղծուած իրավիճակին մասին տեղեկատուութիւն փոխանցելու, ինչպէս նաեւ իրավիճակին համարժէք լուծումներ գտնելու ճամբաները քննարկելու նպատակով[20]
Aquote1.png Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպէսզի դադարեցուեն ռազմական գործողութիւնները եւ խստօրէն պահպանուի 1994թ. զինադադարի ռեժիմը եւ որ բոլոր զօրամիաւորումները վերադառնան մինչեւ 2016թ. Ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զօրանոցները։
Որպէս ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել * ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում:
Aquote2.png
  • 5 Ապրիլին Մինսքի խումբի անդամ 9 երկիրները յայտարարութիւն մը տարածած են ՝
Aquote1.png Մենք՝ ԵԱՀԿ Մինսքի խումբի երկիրներու ( ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Պելառուսիոյ, Ֆինլանտայի, Գերմանիոյ, Իտալիոյ, Շուէտի, Թուրքիոյ) ներկայացուցիչներս, ինչպէս նաեւ Աւստրիայէն ԵԱՀԿ-ի մէջ նախագահողը (2017) եւ Սերպիայէն նախագահողը (2015), խստօրէն կը դատապարտենք Շփման գիծի երկայնքով բռնութիւններու աննախադէպ բռնկումը: Մեր ցաւակցութիւնը կը յայտնենք բոլոր տուժած ընտանիքներուն: Կողմերը կը յորդորենք անմիջապէս դադրեցնել ուժի կիրառումը: Հակամարտութիւնը ռազմական լուծում չունի :

Իրադրութեան վատթարացումը ցոյց կու տայ անյետաձգելի բանակցութեան անհրաժեշտութիւնը` ՄԽ համանախագահներու հովանիին ներքոյ, համապարփակ կարգաւորման շուրջ: Մինսկի խումբի անդամ երկիրներու ներկայացուցիչները կը վերահաստատեն իրենց աջակցութիւնը ՌԴ-ի, ԱՄՆ եւ Ֆրանսայի համանախագահներու միջնորդական ջանքերուն եւ կ'ողջունեն կողմերու հետ հնարաւորութեան սահմաններուն մէջ արագ ուղիղ խորհրդակցութիւններ սկսելու անոնց ծրագիրները[21]

Aquote2.png


Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Շփման գծում իրադրութեան աննախադէպ լարման ողջ պատասխանատւութիւնը կրում է Ատրբէյճանը. ՀՀ ՊՆ:
  2. Обострение ситуации вокруг Нагорного Карабаха — хроника событий Կաղապար:Ref-ru
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Ապրիլի 1-3-ի հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների համառոտ ամփոփագիր | Ռազմ.info»։ razm.info։ Վերցված է 2016-04-03 
  4. «Ադրբեջանը չի դադարեցրել կրակը | Ռազմ.info»։ razm.info։ Վերցված է 2016-04-03 
  5. «Մարտակերտը ծանր հրետակոծության տակ»։ Վերցված է 2016-04-03 
  6. «Ադրբեջանը կրակում է 152 մմ հրանոթներով, «Գրադ» կայաններով և տանկերով | Ռազմ.info»։ razm.info։ Վերցված է 2016-05-08 
  7. «Ադրբեջանն առաջին անգամ «Սոլնցեպյոկ» է կիրառել»։ mediamax.am։ Վերցված է 2016-04-06 
  8. «Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ»։ hraparak.am։ Վերցված է 2016-04-06 
  9. «Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016 | Ռազմ.info»։ razm.info։ Վերցված է 2016-05-08 
  10. «Հակառակորդը մեծացնում է զինատեսակների տրամաչափը՝ «Սմերչ» է կիրառել»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016-04-06 
  11. «Ադրբեջանական կողմի կիրառած ՄՄ-21 «Գրադ»-ի հրթիռն ու «Սմերչ»-ի հրթիռն Արցախի հարավ-արևելքում (լուսանկարներ)»։ www.tert.am։ Վերցված է 2016-04-06 
  12. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է. հայտարարված է [[զինադադար]] - Arm VersionArm Version»։ Վերցված է 2016-04-06 
  13. 13,0 13,1 «Ժամը 12:00-ից երկկողմանի կրակը դադարեցվել է. ԼՂՀ ՊԲ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ hetq.am։ Վերցված է 2016-04-06 
  14. ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն, Նորություններ
  15. «ԼՂՀ ՊՆ.Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել. կա զոհված»։ lratvakan.am։ Վերցված է 2016-04-06 
  16. «ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն»։ nkrmil.am։ Վերցված է 2016-04-07 
  17. «Իրավիճակը Ղարաբաղում.»։ civilnet.am։ Վերցված է 2016-04-09 
  18. «Զոհվածների մարմինների փոխանակում է կատարվել»։ fbh.am։ Վերցված է 2016-04-09 
  19. «Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին»։ armenpress.am։ Վերցված է 2016-04-10 
  20. «Նախագահ Սարգսյանը 3 ուղերձ է հղել ԵԱՀԿ անդամ պետություններին | Ռազմ.info»։ razm.info։ Վերցված է 2016-05-08 
  21. Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածեցին հայտարարություն