Արթօ Թունճպոյաճեան
Արթօ Թունճպոյաճեան | |
---|---|
Ծնած է | 4 Օգոստոս 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն |
Թուրքիա Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Տեսակ | աւան-կարտ երաժշտութիւն եւ Ճազ[2] |
Մասնագիտութիւն | avant-garde աւանդական եւ jazz բազմանուագածու, յօրինող, երգահան եւ երգիչ |
Անդամութիւն | Night Ark |
Կայքէջ | web.archive.org/web/2005… |
Արթօ Թունճպոյաճեան․ 4 Օգոստոս 1957[1], Պոլիս, Թուրքիա․ ամերիկահայ «աւան-կարտ» avant-garde աւանդական եւ ճազ jazz բազմանուագածու, յօրինող եւ երգիչ։ Հիմնադիրն է Armenian Navy Band նուագախումբին, ինչպէս նաեւ անդամ է Night Ark քառեակին եւ Սերժ Թանգեանի հետ համահեղինակ ՍէրԱրթ (SerArt) նախագիծին։ Մրցանակիր՝ «AMA 2002 միութիւն եւ Խաղաղութիւն», «BBC Radio 3 Awards for World Music» (Ունկնդրողի մրցանակ 2006), «Եւրոպայի ամենալաւ խումբը» (2006, Armenian Navy Band), եւ «Կրեմի (Grammy) 2011» պարգեւներուն։ Աշխատած է հանրածանօթ երաժիշտներու մօտ, ինչպէս օրինակ՝ Չեթ Պէյքըր Chet Baker, Մարք Ճոնսըն Marc Johnson, Ալ Տի Մէոլա Al Di Meola, Ճօ Զաուինուլ Joe Zawinul, Փոլ Ուինթըր Paul Winter եւ Ըրթ Պանտ Earth Band։
Արթօ Թունճպոյաճեանի երաժշտութիւնը պահած է հայկական արմատները։ Ան գործակցած է թուրք Սեզեն Աքսու Sezen Aksu եւ յոյն Էլեֆթերիա Արվանիթաքի Ελευθερία Αρβανιτάκη երգչուհիներուն հետ առանց հեռանալու սեփական արմատներէն եւ ինքնութիւնը կորսնցնելու։ Նաեւ աշխատակցած է System of a Down նուագախումբին հետ․ երգած է եւ բազմաթիւ նուագի գործիքներ նուագած է։ Բազմաթիւ առիթներով գործակցած է երաժիշտ մեծ եղբօր հետ՝ Օնօ Թունճ։
Հակիրճ կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արթօ Թունճպոյաճեան ծնած է Պոլիս, 4 Օգոստոս 1957-ին։ 11 տարեկան հասակին, զանազան երաժիշտներու հետ կը նուագէ աւանդական արեւելեան երաժշտութիւն եւ յաջորդող տարիներուն կը ճանչցուի Թուրքիոյ եւ Եւրոպայի տարածքին։
1981-ին Ա․Մ․Ն․ Նիու Եորք քաղաքը կը հաստատուի։
Ա․Մ․Ն․ մէջ, կը գործակցի ուտ նուագող Արա Տինկճեանին հետ եւ կը զուգերգեն «Tears of Dignity» (Արժանապատուութեան արցունքներ) կտորը[3],[4]։
1988-ին կը հրապարակէ իր «Virginland» եւ «Main Root» յօրինումները։ 1997-ին Թուրքիոյ մէջ հրատարակուած «Aile Muhabbeti» երգերու շարքը Արթօն կը յօրինէ գործակցելով հայ եւ թուրք երաժիշտներու հետ․ երգերը կը գործածուին «Hemşo» (2001) եւ «Mon père est ingénieur» (Հայրս ճարտարագէտ է) (2004) ժապաւէններուն երաժշտութեան համար։ Նոյն տարին, Երեւան, կը գործակցի Վահագն Հայրապետեան երաժիշտին հետ ու կը հիմեն Armenian Navy Band նուագախումբը․ Վահագն խումբին դաշնակահարը կ՛ ըլլայ մինչեւ 2004։
1999-ին խումբը կը հրատարակէ իր առաջին ձայնապնակը՝ «Պզտիկ Զինուոր» [5] եւ կը յաջորդէ Եւրոպա շրջապտոյտը՝ Իտալիա, Գերմանիա, Աւստրիա եւ Սպանիա։ Ապա խումբը համերգներ կու տայ Ֆրանսա, Պելճիքա եւ Հոլլանտա։
2000-ին կը հրապարակէ «Ամէն օր նոր կեանք մըն է» (Every Day is a New Life) ձայնապնակը։
2001-ին Պոլիս, կը հրապարակէ իր երկրորդ ձայնապնակը՝ «Նոր Ծիրան»[6]։
2004-ին, Արթօ Թունճպոյաճեան կը բանայ ANB Avant-garde Folk Music Clubը՝ Երեւան։
System of a Down մեթալ-խումբին հետ կը գործակցի։ Արթօ Թունճպոյաճեան կը սատարէ «Toxicity» ձայնապմակին հրապարակման («Տէր Ողորմիայ» եկեցեղական շարականը եւ «Science» (Գիտութիւն) յօրինումին նուագարանային բաժինը)։ Իսկ «Steal This Album!» ձայնապնակին «Bubbles» կտորի միջանուագին անոր ձայնն է որ կը լսուի։
2007-ին հայազգի Եաշար Քուրթ ռոք արուեստագէտին հետ կը հիմնեն Yash-Ar խումբը։
2011 Փետրուարին մաս կը կազմէ «Paul Winter Consort» եւ «Miho» խումբերուն: «Journey to the Mountain» ձայնապնակին համար կը պարգեւատրուի Կրեմի (Grammy) 2011 մրցանակով։
Կը շարունակէ համերգներ տալ Ա․Մ․Ն․, Հայաստան եւ Եւրոպայի զանազան երկիրներու մէջ․[7],[8]։
Ձայնագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արթօ Թունճպոյաճեան, մեներգիչ եւ բարեկամներով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1986 - Night Ark, Picture (Պատկեր)
- 1986 - Circle the Line, Փոլ Մոթեանին եւ Սիմոն Նապաթովին հետ
- 1988 - Night Ark, Moments (Պահեր)[9],[10]
- 1989 - Virgin Land (Անարատ երկիր)
- 1991 - Right Brain Patrol Մարք Ճոնսընին եւ Right Brain Patrol խումբին հետ
- 1993 - Little Motor People Հանք Րոպերցին հետ
- 1994 - Main Root[11]
- 1995 - Magic Labyrinth
- 1996 - Tears of Dignity (Արժանապատուութեան արցունքներ)[12],[13]
- 1996 - Հեռու գացիր[14]
- 1998 - Onno [15]
- 1998 - Triboh
- 1998 - Avci
- 1998 - In Wonderland (Զարմանավայրին մէջ)
- 2000 - Petals on your Path (Ծաղկատերեւները ուղիիդ վրայ) Night Ark
- 2000 - Every Day is a New Life (Ամէն օր նոր կեանք մըն է)
- 2000 - Journey With The Sun, Փոլ Ուինթըրին եւ The Earth Band խումբին հետ
- 2001 - Aile Muhabbeti
- 2003 - Bugün Yaşlı Olmak Kolay Değil (Դիւրին չէ այս ժամանակներուն ծերանալ)[16]
- 2004 - Türkçe Sözlü Hafif Anadolu Müziği
- 2004 - I Love You D [17]
- 2005 – Artostan
- 2005 - Love Is Not In Your Mind (Սէրը մտածումներուդ մէջ չէ), Վահագն Հայրապետեանին հետ [18],[19]
- 2006 - Le voyage en Arménie «Հայաստան ճամբորդութիւնը»
- 2009 - Nefrete Kine Karşı (Yash-Ar)[20]
- 2011 - Human Element (Մարդկային տարր), համանուն խումբին հետ
- 2018 - You Are In You (Human Element Music, 2018)[21]
Արթօ Թունճպոյաճեան, Armenian Navy Band
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1999 - Bzdik Zinvor (Պզտիկ Զինուոր) [22]
- 2001 - New Apricot (Նոր Ծիրան) [6]
- 2004 - Hay Bedenim (Իմ մարմինս) [23]
- 2004 - Sound of Our Life part 1 (Մեր կեանքի ձայնը մաս 1) [24]
- 2006 - How much is yours (Որքանո՞վ է քուկդ)
- 2013 - Under The Thoughts (Խորհրդածութեան մէջ)
- 2013 - Sound of Our Life, Pt. 2 (Մեր կեանքի ձայնը մաս 2)․ Ethno Dispensary (Ցեղախօսութեան դարմանատուն) [25]
Արթօ Թունճպոյաճեան, Night Ark
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1986 - Picture (Պատկեր)
- 1988 - Moments (Պահեր)
- 1998 - In Wonderland (Զարմանավայրին մէջ)
- 2000 - Petals on your Path (Ծաղկատերեւներ ուղիիդ վրայ)
- 2014 - Gulo [26]
- 2016 - Wild Silk (Սպիտակ Մետաքս)[27]
Serart
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003 - ՍէրԱրթ
Ուրիշ ներկայացումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2001. System of a Down, Արթօ Թունճպոյաճեան
- 2001. Science, Toxicity
- 2002. "Bubbles" Steal This Album!
- 2003. Wax Poetic feat. Նորահ Ճոնսին հետ
- 2003․ Angels, Nublu Sessions
- 2011․ «Alabalanitsa» (Ալա Բալա Նիցա), «Alabalanitsa Soundtrack»
- 2012․ maNga "Hoş Geldin" (Բարի եկար)
Տեսահոլովակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2008 «Արարատ»
- 2009 «Bazen Insan»
- 2011 «Ալա Բալա Նիցա» (Alabalanitsa)
Ներկայութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2017 – «Լաւ երեկոյ» հեռուստահաղորդումին (Հայաստանի հեռատեսիլ) 5-րդ հաղորդում
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Armenian Music Awards (Հայկական երաժշտական մրցանակաբաշխութիւն), Ա․Մ․Ն․ Քալիֆորնիա, 2002
- BBC Radio 3 Awards for World Music (Ունկնդրողի մրցանակ) 2006
- Armenian Music Awards (Հայկական երաժշտական մրցանակաբաշխութիւն), Ա․Մ․Ն․ Քալիֆորնիա, 2007
- «Կրեմի» մրցանակի դափնեկիր, 2011
- Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, 2017
[28][29][30][31][32][33][34][35][36][37][38]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ազատ Օր, 13 Մարտ 2004, գլխաւոր էջ․ «Armenian Navy Band նուագախումբը կ՛ այցելէ Հայաստան»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ (1994) եւ Onno Օնօ
- ↑ (1996)՝ ի պատիւ օդանաւի արկածի զոհ գացած Օնօ մեծ եղբօր
- ↑ Պզտիկ Զինուոր
- ↑ 6,0 6,1 Նոր ծիրան
- ↑ Armenian Navy Band & Arto Tuncboyaciyan -River (Լիոն, Ֆրանսա 2007)
- ↑ ARTO TUNÇBOYACIYAN WORLDJAZZTRIO & TAHIR AYDOĞDU, Ամսթերտամ, TROPENTHEATER 10-02-2011
- ↑ Night Ark, Moments Պահեր ձայնապնակ
- ↑ Night Ark, Moments Պահեր
- ↑ Main Root
- ↑ (Արա Տինկճեանին հետ)
- ↑ Օդանաւ, (Արա Տինկճեանին հետ)
- ↑ Հեռու գացիր, Օնօ ձայնապնակ
- ↑ (1996)՝ ի յիշատակ օդանաւի արկածի զոհ գացած Օնօ մեծ եղբօր
- ↑ Bugün Yaşlı Olmak Kolay Değil, «Türkçe Sözlü Hafif Anadolu Müziği» ձայնապնակէն
- ↑ I Love You D
- ↑ Love Is Not In Your Mind Վահագն Հայրապետեանին հետ
- ↑ Don't Fight Against Nature Բնութեան դէմ մի կռուիր, Love Is Not In Your ձայնապնակէն
- ↑ If You Want To Know About Me
- ↑ Take The Papers, Human Element ձայնապնակէն
- ↑ [1]
- ↑ Hay Bedenim Իմ մարմինս
- ↑ Natural Seeds «Բնիկ սերմեր» կտոր
- ↑ Sound of Our Life, Pt. 2 Մեր կեանքի ձայնը մաս 2․ Ethno Dispensary Ցեղախօսութեան դարմանատուն
- ↑ Gulo
- ↑ Wild Silk
- ↑ Armenian Navy Band (անգլերէն)
- ↑ Armenian Navy Band. Ձայնապնակներ(անգլերէն)
- ↑ «musicofarmenia - Armenian Navy Band(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-07-09-ին։ արտագրուած է՝ 2021-07-09
- ↑ Արթօ Թունճպոյաճեան (Mr. Avant-Garde Folk)(անգլերէն)
- ↑ Արթօ Թունճպոյաճեան, Ամէն օր նոր կեանք մըն է
- ↑ hurriyet - Վոսպորէն մեղեդիներ
- ↑ Սերժ Թանքեան AMA 2002 միութեան եւ Խաղաղութեան մրցանակը Արթօ Թունճպոյաճեանին կը յանձնէ(անգլերէն)
- ↑ Արթօ Թունճպոյաճեան, Մարդիկ եւ պանդխտութիւն(անգլերէն)
- ↑ BBC, Armenian Navy Band(անգլերէն)
- ↑ Եաշար Քուրթին մասին(անգլերէն)
- ↑ gutenberg - Արթօ Թունճպոյաճեան(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վահագն Հայրապետեան(անգլերէն)
- System of a Down(անգլերէն)
- Magic Labyrinth(անգլերէն)
- [2](անգլերէն)
- Սիմոն Նապաթով(անգլերէն)
- Little Motor People(անգլերէն)
- Հանք Րոպերց(անգլերէն)
- Փոլ Ուինթըր(ֆր.)
- Earth Band(սպան․)
- Լաւ Երեկոյ․ հեռուստահաղորդում, Հայաստան
- Լաւ Երեկոյ․ հեռուստահաղորդում, Հայաստան