System of a Down
System of a Down |
---|
System of a Down (յաճախ կը կոչուին "S.O.A.D" կամ "System"), ալտերնատիվ, հայ-ամերիկեան մետալ խումբ, որ ստեղծուած է 1994 թ.-ին Լոս Անճելըսի մէջ, (Քալիֆորնիա, ԱՄՆ)։ խումբը կը ներկայացնեն Սերժ Թանքեանը (վոքալ, ստեղնաշարային գործիքներ), Ճոն Տոլմաեանը (հարուածային գործիքներ), Տարօն Մալաքյանը (Տարօն Մալախյան) (կիթառ, Վոքալ) եւ Շավօ Օտաճեանը (Շավարշ Օտաճեան) (Պասս կիթառ)։
Խումբին Պատմութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]System Of A Down խումբը իր առաջին քայլերը դէպի երաժշտական աշխարհ կատարած է 1993 թուականին։ Նոյն այդ թուականին էր, որ Սերժ Թանքեանն ու Տարօն Մալաքյանը պատահաբար կը հանդիպոին ձայնագրման ստուտիայի մը մէջ։[1] Կարճատեւ զրույցէ մը յետոյ հասկնալի կը դառնայ, որ անոնց երաժշտական հետաքրքրութիւնները, քաղաքական եւ մշակութային ըմբռնումները կը համընկնին։ Շատ չանցած՝ անոնք կ՚որոշեն միասին ռոք խումբ ստեղծել, զոր կ՚անուանեն՝ Soil։ խումբը կը հրաւիրէ Տոմինկո Լարենոյին (հարուածային գործիքներ) եւ Տեյվ Յակոբյանին (Պասս-կիթառ)։ Սակայն ընդամէնը մէկ համերգէ մը ետք եւ մէկ ճեմ-հանդիպումէ մը ետք Տոմինկոն եւ Տեյվը կը լքեն խումբը։ խումբ կը հրաւիրուի Էնտի խաչատուրեանը, որ նոյն երաժշտական դպրոցէն էր, ուր յաճախած էին Սերժը եւ Տարօնը։ Շավօ Օտաճեանը՝ ով պետք է ըլար խումբի մենեյճըրը, Պասսիստի բացակայութեան պատճարով կը դառնայ խումբի Պասս-կիթառահարը։ Սակայն Շավօն չէր հաւներ Soil անունը եւ խնդիր կ՚առաջանայ։ Անոնք կը սկսին խումբի համար նոր անուն մտածել, եւ Տարօնի գրած Victims Of The Down վէպի հիման վրայ խումբի անունը կը դառնայ System Of A Down, քանի որ Victims բառը Շավօն չէր հաւներ։ 1997 թուականին խումբը կը լքէ Էնտի խաչատուրեանը, որուն կը փոխարինէ Ճոն Տոլմաեանը։ Նոյն տարին, 1997 թուականին, յայտնի երաժշտական արտադրող Ռիք Ռուբինի հետ կ՚անցնեն իրենց առաջին System Of A Down ալպոմի ձայնագրմանը։ Ալպոմի թողարկումը կայացաւ 1998 թուականի Յունիսի 30-ին եւ 5 տարուան ընթացքին վաճառուեցաւ գրեթէ մէկ միլիօն օրինակ։ Spiders եւ Sugar երգերը դարձան ալպոմի յաջողակ երգերը, եւ 1998 թուականին զբաղեցուցին 25-րդ եւ 28-րդ տեղերը Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթին մէջ։ Ալպոմը կը ներկայացուի Slayer-ի եւ Metallica-ի համերգներուն։
Խումբի բոլոր անդամները հայ են։ Ինչպես կը նշեն խումբի անդամներու ընկերները՝ հայ ըլլալը խումբի անդամներու միջեւ անքան ջերմ եւ ընկերական յարաբերութիւններու պատճառն է։ Բոլորը ծնած են հայ ընտանիքներու մէջ։ Ինչպէս կը նշեն խումբի անդամները, իրենց երգերը կը պարունակեն հայկական ժողովրդական երգի տարրեր։ Խումբը շատ կարճ ժամանակի մը մէջ շատ մեծ համբաւ ձեռք բերաւ։ Անոնք նոյյնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամէնէն յայտնի խումբերուն։
Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անուանումը եւ վերանուանել խումբը։ Անոնք ընտրեցին System Of A Down անուանումը, որ հիմնուած էր Տարօն Մալաքեանի գրած ոտանաւորին վրայ, որ ան կոչած էր Victims Of A Down։[2]
Անոնց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն ալ կը շոշափեն աշխարհի արդի խնդիրները։ Երգերու մեծամասնութիւնը ունի քննադատական բնոյթ։ Անոնք կ՚երգեն մարդոց մտահոգող խնդիրներու մասին եւ այդ խնդիրներու շարքին տեղ գտած են Հայոց Ցեղասպանութեան մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցմով անոնք կը դատապարտեն Թուրքիայի կառաւարութիւնը եւ կը պահանջեն արդարութեան վերականգնումը։
Խումբը բազմաթիւ մրցումներու մէջ դարձած է մրցանակակիր, իսկ 2006 թուականին «System Of A Down»-ը ճանչցուեցաւ լաւագոյն ռոք խումբ։
Ստեղծագործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]SOAD խումբը ձայնագրած է 5 ալպոմ եւ վաճառած է ամբողջ աշխարհով մէկ 20 միլիոն ձայնագրութիւն։ System of a Down-ը յայտնի է իր իւրայատուկ քաղաքական եւ հասարակական ոճային ուղղուածութեամբ, անոնց երգերումն մէջ միշտ կը շոշափուին այնպիսի հարցեր ինչպիսին են՝ իշխանութիւններու անտարբերութիւնն ու կաշառուածութիւնը, մարդկային ագահութիւնն ու չարութիւնը։ Յատկանշական է նաեւ System of a Down-ի մօտեցումը Հայոց ցեղասպանութեանը, օրինակ՝ "Spiders" ("Սարդեր") երգը նուիրուած է վերոյիշեալ թեմային։ System-ի անձնակազմը նոյնիսկ բարեգործական եւ քարոզչական միջոցառումներ կազմակերպած է ի օգուտ ցեղասպանութեան ճանաչմանը ԱՄՆ-ի մէջ, եւ ընդհանրապէս շատ աշխուժ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործընթացին մէջ, որուն մասին կը խոսին այդ կապակցութեամբ կազմակերպուած իրենց բազմաթիւ հարցազրոյցներն ու համերգարշաւները։ S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզին մէջ բաւականին մեծ դիրք գրաւած է ամբողջ աշխարհին մէջ։ անոնց երկրպագուների հոծ բազմութիւնը սփռված է ամբողջ աշխարհով մէկ։ խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թուականի օգոստոսի 13-ից։
2005 թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայութեան ժամանակ, հանդես եկած է ռեժիսոր Քարլա Կարապետեանի՝ Հայոց Մեծ Եղեռնի եւ դարաշրջանի այլ ցեղասպանութիւններու մասին պատմող [[Ճչացողներ (2005 թ. ֆիլմ)|Screamers ("Ճչացողներ")]] փաստավաւերագրական ֆիլմի մէջ, որ կը սկսիս Թանքեանի պապիկին՝ ջարդերէն մազապուրծ եղած 96-ամեայ Ստեփան Հայթաեանի պատմութիւնէն։
Վերամիաւորուած են 2011 թուականին։
Կազմը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սերժ Թանքեան - Վոքալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, սինթեզաթոր։ Ծնած է 1967 թուականին, Օգոստոսի 27-ին Պեյրութի մէջ եւ այնտեղ անցուցած է իր մանկութիւնը։ 8 տարեկանին ընտանիքի հետ միասին մեկնած է Լոս Անճելըս, ուր սկսած է յաճախել հայկական դպրոց՝ «Rose and Alex Pilibos Armenian School»։
- Շավարշ (Շավօ) Օտաճեան - բաս-կիթառ, բեք-Վոքալ։ Ծնվել է 1974 թուականի ապրիլի 22-ին Երեւանում։ Վաղ հասակում է մեկնել է Իտալիա, իսկ հետո Լոս Անճելըս։ յաճախել է նույն այն դպրոցը, որտեղ սովորում էր Սերժը։
- Տարօն Մալաքյան - կիթառ, ետեւի-Վոքալ, Վոքալ։ Ծնած է Գլենդել, 1975 թուականի Յուլիսի 18-ին։ Ուսանած է «Rose and Alex Pilibos Armenian School» դպրոցին մէջ։
- Ճոն Տոլմաեան - հարուածային գործիքներ։ Ծնած է Պէյրութ 1975 թուականի Յուլիսի 15-ին։ 5 տարեկանին, երբ Լիբանան քաղաքացիական պատէրազմ էր, ընտանիքի հետ տեղափոխուեցան Տորոնտո, իսկ հետո Լոս Անճելըս։ SOAD-ի միւս անդամներուն հետ ծանօթացած է «ծանր մետալ» խումբի համերգի ժամանակ։ 1997 թուականին խումբին մէջ փոխարինեց Էնտի Խաչատուրեանին։
Սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական հոդուածը՝ System of a Down-ի սկավառակագրութիւն
Ալպոմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1998 - System Of A Down
- 2001 - Toxicity
- 2002 - Steal This Album!
- 2005 - Mezmerize
- 2005 - Hypnotize
Սինկլներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Երգ | ալպոմ | Կարգավիճակ |
---|---|---|---|
1998 | Sugar | System of a Down | |
1999 | Spiders | System of a Down | |
2001 | Chop Suey! | Toxicity | Ոսկի |
2002 | Toxicity | Toxicity | |
2002 | Aerials | Toxicity | |
2002 | Innervision | Toxicity | |
2005 | B.Y.O.B. | Mezmerize | Պլատին |
2005 | Question! | Mezmerize | |
2005 | Hypnotize | Hypnotize | Ոսկի |
2006 | Lonely Day | Hypnotize | |
2006 | Kill Rock՚N՚Roll | Hypnotize |
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2005 - MTV Europe Music Award - Լաւագոյն ալտերնատիվ խումբ
- 2006 - Grammy - Լաւագոյն Հարդ-ռոք ելոյթ
- 2006 - Echo - Լաւագոյն միջազգային ալտերնատիվ խումբ
- 2007 - Armenian Music Awards - Լաւագոյն ռոք-խումբ
- 2009 - mtvU Woodie Awards - The Good Woodie - (Greatest Social Impact)
Հետաքրքիր փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոք խումբի երգերու մեծ սիրահար է նաեւ Ռուսաստանի նախկին նախագահ Տիմիթրի Մետվետեւը[3]
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Meyers, Ben. System Of A Down: Right Here In Hollywood (2007), p. 14.
- ↑ «OnTroniK: System of a Down Information»։ արտագրուած է՝ July 18, 2010
- ↑ «Մեդվեդեւը System of a down է լսում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-05-07-ին։ արտագրուած է՝ 2015-08-27
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտոնական վեբկայքը
- Billboard
- Թվիթթեր
- Armenian Pulse Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Last.fm