Վահագն Հայրապետեան
Արտաքին տեսք
| Վահագն Հայրապետեան |
|---|
Վահագն Հայրապետեան (30 Օգոստոս 1968[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), երաժիշտ, ճազի դաշնակահար։
Ծնած է Երեւան։ Մանուկ հասակէն զբաղած է երաժշտութեամբ։ Հայրապետեան աւարտած է Երեւանի պետական երաժշտանոցը եւ ստացած է դաշնակի ու երգագրութեան վկայականներ:
Ջազ երաժշտութեամբ սկսած է հետաքրքրուիլ եւ սորվել Նիւ Եորքի մէջ, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիս-էն եւ Ֆրենք Հիւիթ-էն։ Հանդէս եկած է մի շարք աշխարհահռչակ ջազմէններու հետ, որոնցմէ են՝ Իգոր Բուտման-ը, Դանիիլ Կրամեր-ը, Էլվին Ճոնս-ը, Բարրի Հարրիս-ը։
Հայրապետեան մասնակցած է համաշխարհային բազմաթիւ ճազի փառատօներու, ինչպէս՝ Մոնթրէալի, Թորոնթոյի, Նիւ Օրլինզի եւ Մոսկուայի փառատօները[2]:
Սկաւառակագրութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիւ Օրլեանի մէջ թողարկած է 3 ձայնասկաւառակ՝
- «Love for sale»
- «Tripp to New Orleans»
- «Bop it up»
Գործունէութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1998 թ.՝ «Armenian Navy Band» խումբի դաշնակահարն է։
- 2005 թ.՝ Հիմնած է «Կատուներ» խումբը։
- 2011 թ.՝ Թողարկած է «Singin′& Swingin» ձայներիզը։
Ֆիլմերու Երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շարք մը ֆիլմերու երաժշտութեան հեղինակն է՝
- «Խճճուած Զուգահեռներ»
- «Եթէ Բոլորը...»
- «Շորն Ու Շորշորը»
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայր՝ Կարապետ Հայրապետեան, ջութակահար,
- Մայր՝ Ալիսա Ադամեան, ջութակահար, մանկավարժ,
- Քոյր՝ Արեւ Պետրոսեան, նկարիչ-ձեւաւորող, Հայաստանի Հանրապետըթեան վաստակաւոր նկարիչ,
- Եղբայր՝ Արեգ Պետրոսեան, քանդակագործ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://anmmedia.am/hy/musician/vahagn-hayrapetyan/15
- ↑ «Vahagn Hayrapetyan profile»։ SmallsLIVE (Անգրելէն)։ արտագրուած է՝ 2021-01-09
- ↑ (հայերեն) Վահագն Հայրապետյան, 2024-06-22, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10006789, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Վահագն Հայրապետյան, 2024-06-22, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10006789, վերցված է 2025-11-21