Սերժ Թանգեան

Jump to navigation Jump to search
Սերժ Թանգեան
Serj Tankian Spirit of Burgas Bulgaria 2010 cropped.jpg
Հիմնական տուեալներ
Ծնած է 21 Օգոստոս 1967(1967-08-21)[1][2] (53 տարեկան)
Պէյրութ, Լիբանան
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Ամերիկահայ
Տեսակ/ներ հարդ ռոք, Նու մետալ, մետալ, պրոգրեսիվ ռոք, Ալտերնատիվ մետալ, փորձարարական երաժշտություն եւ արտ ռոք
Մասնագիտութիւն Երաժիշտ, երգահան, բանաստեղծ
Երգչաձայն Tenor lirico
Գործիքներ ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, կիթառ, Վոքալ, սեմփլեր, բաս կիթառ, Տերմեն, Շրթնահարմոն եւ մեղեդային հարմոն
Պիտակ Սերժիքալ Սթրայք Ռեքորդս, Ռեփրայզ Ռեքորդս, American Recordings, Columbia Records եւ Արդարության առանցք
Անդամակցութիւն System of a Down
Պարգեւներ Կրեմմի
Ցանցային կայքէջ Lua error in Մոդուլ:Wikidata at line 874: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value).

Սերժ Թանգեան (անգլերէն՝ Serj Tankian, ծնած՝ 21 Օգոստոս 1967, Պէյրութ, Լիբանան), ամերիկահայ ռոք երաժիշտ է եւ երգահան։ Ան աշխարհահռչակ «System of a Down» այլընտրանքային մեթալ-ռոք խումբի եւ Axis of Justice|Axis of Justice («Արդարութեան առանցք») հասարակական կազմակերպութեան հիմնադիրն է։ Ճանչցուած է որպէս աշխարհի 26-րդ լաւագոյն մեթալ երգիչը։ Որպէս մենակատար, SOAD-ի գործունէութեան ընդմիջման ժամանակ, ձայնագրած է «Elect The Dead» եւ «Imperfect Harmonies» ալպոմները։ 2010Նոյեմբերին կը յայտարարէ System of a Down֊ի վերամիաւորման մասին։ 2011-ին խումբը շրջագայութեան կը մեկնի ԱՄՆ եւ Եւրոպա:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լոս Անճելըս քաղաքին մէջ նախ կ'ընդունուի հայկական «Rose and Alex Pilibosi» դպրոցը, յետագային ուսումը կը շարունակէ առեւտրական բնագաւառէն ներս։ 90-ականներու սկիզբը կը հանդիպի Տարօն Մալաքեանին, որուն հետ ալ կ'որոշեն նոր ռոք խումբ մը ստեղծել։

Սերժն ունի իր սեփական ձայնագրման արուեստանոցը, զոր «Serjical Strike» կը կոչուի։ Թանգեան հանդէս կու գայ անարդարութիւնը եւ դաժանութիւնը դատապարտող բազմաթիւ ելոյթներով։ Ան համագործակցելով Թոմ Մորելլոյի անգլերէն՝ Tom Morello հետ ստեղծած է «Axis Of Justice» կազմակերպութիւնը, որուն նպատակն է աջակցիլ երիտասարդներուն, պաշտպանելու իրենց իրաւունքները քաղաքականութեան ոլորտին մէջ։ Կազմակերպած են բազմաթիւ բարեգործական արշաւներ, ինչպէս նաեւ մեծ ջանքեր կը գործադրեն՝ ստիպելու Միացեալ Նահանգներուն եւ Թուրքիոյ, ճանչնալ եւ ընդունիլ Հայոց Ցեղասպանութիւնը։

Անձնական Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

10 Յունիս 2012-ին Մալիպու քաղաքին մէջ կայացաւ Սերժ Թանգեանի եւ ծագումով վանաձորցի Անժելա Մադաթեանի հարսանիքը[3]:

Ստեղծագործական Աշխատանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

25 Յունիս 2013-ին թողարկուեցաւ Սերժ Թանգեանի չորրորդ, դասական ժանրով ալպոմը՝ «Orca Symphony No. 1»:

Ձայնադարան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալպոմներ

System of a Down

Serj Tankian

Սինկլներ

  • The Unthinking Majority 2007
  • Empty Walls 2007
  • Lie Lie Lie 2007
  • Sky Is Over 2008
  • The Charade 2010
  • Borders Are 2010
  • Left Of Center 2010
  • Reconstructive Demonstrations 2010
  • Goodbye - Gate 21 2011
  • Figure It Out 2012
  • Cornucopia 2012
  • Harakiri 2012

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Վիքիքաղվածք