Արամ Անտոնեան
| Արամ Անտոնեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Սեպտեմբեր 1879[1][2] |
| Ծննդավայր | Պէյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 23 Դեկտեմբեր 1951[3][4] (72 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3][4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Նայիմ Պէյի Յուշեր |
| Մասնագիտութիւն | պատմաբան, լրագրող, հրապարակախօս, գրագէտ, հանրային գործիչ և գծագրիչ |
| Աշխատավայր | Ծաղիկ[3], Կառափնատ[3], Խարազան[3] և Նուպար մատենադարան[3] |
| Վարած պաշտօններ | տնօրէն և ընդհանուր քարտուղար[5] |
| Անդամութիւն | Հայ Ազգային պատուիրակութիւն |
Արամ Անտոնեան (1 Սեպտեմբեր 1879[1][2], Պէյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 23 Դեկտեմբեր 1951[3][4], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3][4]), հայ լրագրող, պատմաբան, հրապարակագիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտոնեան ծնած է Կոստանդնուպոլիս։ Խմբագրած է «Լոյս», «Ծաղիկ» եւ «Սուրհանդակ» թերթերը։ Ապա ծառայած է օսմանեան կառավարութեան[6]։
Ապրիլ 24, 1915-ի գիշերը ձերբակալուած մտաւորականներուն մաս կազմած ու աքսորուած է Չանղըրը։ Այնուհետեւ վերադարձած է Անգարա եւ ղրկուած Ռաս-իւլ-Այն եւ Մեսքենէ[7]։
1928-1951-ին Անտոնեան կարգուած է Փարիզի «Նուպարեան» գրադարանի տնօրէն, յաջողելով պահել եւ պահպանել գրեթէ բոլոր հաւաքածոները գերմանական գրաւման ժամանակ։
Կենսագրություն[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը] Ավարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կոստանդնուպոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո Անտոնյանը հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915 թվականին աքսորվել է հայ մտավորականների հետ։ Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն...» (1918) և «Նայիմ բեյի հուշերը» (1920, ֆրանս. և անգլ., հայերեն հրտ. «Մեծ ոճիրը», 1921) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրքական կառավարության նախապատրաստած և իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գիրքը (1921), որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է, անգնահատելի Է Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920) հուշագրությունը։ 1920 թվականին Անտոնյանը տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923-ի Լոզանի կոնֆերանսը), ապա կատարել Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել Լևոն Բաշալյանի՝ Լոզանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ. 1951-ին, Փարիզի «Այսօր» օրաթերթում)։ 1928 թվականին նշանակվել է Նուբարյան մատենադարանի (Փարիզ) տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական օկուպացիայի պայմաններում կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գրքեր, մշակութային այլ արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել Նուբար փաշայի և Ներսես Վարժապետյանի թղթակցությունները և այլն։
Օգտագործել է Ա., Ա. Ա., Այբայբ, Արամանտո, Բոլիթիքոս, Ա. Գրիգորյան, Էտլվայս, Էրամ, Կապարճ, Մ., Մերս.-, Մարա, Մեղուիկյան, Նվարդ, Մերսետես, Մեֆիսթո, Մոլորակ, Սուրխաթան], Վերատեսուչ, Փյունիկ, Արամ ծածկանունները։
Երկերու մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք: Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1907, 176 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1909, 128 էջ:
- Ճշմարտութիւնը, Կ. Պոլիս, 1909, 60 էջ:
- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք: Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1910, 240 էջ:
- Կաւէ արձաններ, Կ. Պոլիս, 1910, 80 էջ:
- Շիրվանզադէ (կենսագրական նոթեր իր գրական գործունէութեան յոբելեանին առթիւ), Կ. Պոլիս, 1911, 48 էջ:
- Գանձարան (բարձրագոյն դասընթացք), Կ. Պոլիս, 1912, 504 էջ:
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Ա, Կ. Պոլիս, 1912, էջ 1-192:
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Բ, Կ. Պոլիս, 1913, էջ 193-368:
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Գ, Կ. Պոլիս, 1913, էջ 369-536:
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Դ, Կ. Պոլիս, 1913, էջ 537-752:
- Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Ե, Կ. Պոլիս, 1913, էջ 753-1040:
- Այն սեւ օրերուն… (պատկերներ), Պոսթըն, 1919, 204 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1919, 224 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1919, 144 էջ:
- Գանձարան (բարձրագոյն դասընթացք), Կ. Պոլիս, 1920, 472 էջ։
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պոսթըն, 1921, 308 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1925, 224 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1926, 144 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1934, 288 էջ:
- Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1936, 192 էջ:
- Ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, Պէյրութ, 1940, 432 էջ:
- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք: Միջին դասընթացք, Գ եւ Դ տարի), Իսթանպուլ, 1950, 288 էջ:
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պէյրութ, 1965, 224 էջ:
- Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք: Միջին դասընթացքի համար), Իսթանպուլ, 1969, 240 էջ:
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պէյրութ, 1977, 300 էջ:
- Այն սեւ օրերուն… (պատկերներ), Պէյրութ, 1985, 204 էջ:
- Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Երեւան, 1990, 304 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDctMjQiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjczNzc0O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1543%2C-353&uielem_islocked=1&uielem_zoom=185&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 2,0 2,1 Հայ մտավորականների դամբարան — 1957.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ http://www.bnulibrary.org/index.php/fr/archives/les-archives-de-la-delegation-nationale-armenienne
- ↑ A Crime of Silence: The Armenian Genocide, by Permanent Peoples' Tribunal, Gerard J. Libaridian, 1985, p. 123.
- ↑ The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, by Richard G. Hovannisian, Transaction Publishers, 2007, p. 55.
- ↑ (հայերեն) Արամ Անտոնյան, 2024-05-13, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4_%D4%B1%D5%B6%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9947901, վերցված է 2025-11-16