Jump to content

Առաքել Առաքելեան

Առաքել Առաքելեան
Ծնած է 13 Յունուար 1887(1887-01-13)[1][2]
Ծննդավայր Խնածախ (Ասկերանի շրջան)[1][2]
Մահացած է 5 Մայիս 1980(1980-05-05)[2] (93 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Ուսումնավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Կոչում փրոֆէսոր[1][2]
Մասնագիտութիւն բանասէր, թարգմանիչ, գրականագէտ, դասախօս
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան[1]
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1]

Առաքել Առաքելեան, (13 Յունուար 1887(1887-01-13)[1][2], Խնածախ (Ասկերանի շրջան)[1][2] - 5 Մայիս 1980(1980-05-05)[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), հայ խորհրդային բանասէր։

1896-1899 թուականներուն Շուշիի թեմական դպրոցին մէջ կը ստանայ իր նախակրթութիւնը, ապա կ'անցնի Էջմիածինի Գէորգեան Ճեմարանը, որուն լրիւ ընթացքը կ'աւարտէ 1907-ին: Ճեմարանէն շրջանաւարտ, որպէս ուսուցիչ կը պաշտօնավարէ Իգտիրի, Շուշիի, Պաքուի եւ Երեւանի մէջ:

1911-1913 թուականներուն կը ստանձնէ Ղարաբաղի Հայկական Դպրոցներուն վերատեսուչի պաշտօնը:

1923-1925 թուականներուն կը վարէ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի Լուսաւորութեան ժողովրդական կոմիսարի տեղակալի պաշտօնը, իսկ 1925-1927 թուականներուն՝ Լուսաւորութեան ժող. Կոմիսարի:

1932-ին կը տեղափոխուի Երեւան, ուր որպէս դասախօս կը պաշտօնավարէ Երեւանի Պետական Համալսարանի եւ Խաչատուր Աբովեանի անուան Հայկական Մանկավարժական ասպարէզէն քաշուիլը: Կը վարէ այս վերջին հիմնարկին Արտասահմանեան Գրականութեան Ամպիոնի վարիչի պաշտօնը, միաժամանակ դասաւանդելով լատիներէն եւ գրաբար: 1955-ին կ'արժանանայ Հայկական ՍՍ Հանրապետութեան Վաստակաւոր Գործիչի կոչումին: 1956-ին կ'արժանանայ Բանասիրական Գիտութիւնների Դոկտոր տիտղոսին, իսկ 1959-ին Փրոֆեսորի:

Մանկավարժական իր երկարատեւ ծառայութեան առընթեր, Փրոֆ. Ա. Առաքելեան կ'ունենայ գիտական ստեղծագործութեան բեղուն կեանք մը: Անոր երկասիրութիւններէն առանձին հատորներով լոյս տեսած են. ԳՐԱԲԱՐԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ (Երեւան, 1937), ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ, Ա. եւ Բ. Հատորներ (Երեւան, 1944 եւ 1945), ՅՈՒՆԱ-ՀՌՈՄԷԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Ա. մաս (Երեւան, 1939), ՆԻՒԹԵՐ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (Երեւան, 1945), ՀՌՈՄԷԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան, 1956), ՅՈՒՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան, 1968): Սակայն Փրոֆ. Ա. Առաքելեանի կոթողային աշխատանքը կը մնայ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՄՏԱՒՈՐ ՄՇԱԿՈՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ եռահատոր մեծածաւալ աշխատասիրութիւնը՝ հետեւեալ մասնաբաժանումներով.- Ք.Ա. Առաջին Դարէն - 14. Դար (Ա. Հատոր, Երեւան,1959), 14-էն մինչեւ 19 դար. առաջին կէսը (Բ. Հատոր., Երեւան, 1964), 15-րդ դարէն մինչեւ 19-րդ դար. առաջին կէսը (Գ. Հատոր, Երեւան, 1975):

Փրոֆ. Ա. Առաքելեան կը մահանայ Մայիս, 1980-ին:

  • Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ 1980, էջ (344-345)


  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.