Խնածախ (Ասկերանի շրջան)

Jump to navigation Jump to search
Գիւղ
Խնածախ
Երկիր Արցախ
Շրջան Ասկերանի
Տարածութիւն 4464,15 հա քմ²
ԲԾՄ 822 մեթր
Բնակչութիւն 592[1] մարդ
Ազգային կազմ Հայեր
Կրօնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն խնածախցի
Ժամային գօտի UTC+04:00

Խնածախ, գիւղ՝ Արցախի Ասկերան շրջանի մէջ, կը գտնուի Ստեփանակերտէն 5.7 քմ. դէպի հիւսիս-արեւելք` հանրապետութեան կեդրոնական հատուածին մէջ: Շրջկեդրոնէն 22 քմ. հեռաւորութեան վրայ կը գտնուի: Ունի 680 բնակիչ[2]։ Գիւղի եկեղեցին Սուրբ Աստուածածինն է։ Համայնքին մէջ կը գործէ գիւղապետարան, մշակոյթի տուն, առողջապահական կեդրոն, միջնակարգ դպրոց, ուր կ՛ուսանին 68 աշակերտներ (ըստ 2015-ի տուեալների): Հեռուստատեսութիւնը եւ ռատիոն համայնքին մէջ հասանելի են: Բջիջային եւ անլար հերախոսակապերը առկայ են:Համացանցի ծառայութիւնը հասանելի է` ապահովուած է Wi-Fi համացանց կապով:

Անուան Ծագում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խնածախ գիւղի մասին Մ. Բարխուտարեանցը կը գրէ, որ գիւղի անունը Արցախի մէջ յայտնուած է Սիւնիքէն, երբ բնակիչները «Մեծ Սիւնեաց Խանածախ գիւղէն 1686-ին Ջրաբերդ կը տեղափոխուի եւ անկէ ետք բնակութիւն կը հաստատէ գիւղումս»[3][4]: Իր մէկ այլ հրապարակման մէջ Բարխուտարեանց այլ տեղեկութիւն կը հաղորդէ` նշելով, որ «120 ընտանիք քաջեր 1770-ին Ջրաբերդէն Խաչեն կը տեղափոխուի եւ հիմնարկին մէջ Խանածախ գիւղը, որուն մէջ 50 ընտանիք կը բնակի»: Նոյնը կը հաւասարի նաեւ Ս. Մելքումեանը` նշելով, որ բնակիչները եկած են Զանգեզուրի Խնածախ գիւղէն, հիմնադրած են եւ անուանած են իրենց հին բնակավայրի անունով:

Այժմեան Խնածախի պատմութիւնը 1770-ական թուականներէն կը սկսի: Գիւղի անուան ստուգաբանութիւնը Յ. Խաչատրեանը կը ներկայացնէ 'խանձ' եւ ծախ բաղադրիչներու տրոհութեամբ` Խանձացախ` կրակարան իմաստով: Ա. Բեկնազարեանցը Խնածախն կ՛անուանէ «Փոքր խմհատ»` անտառէն կտրուած իմաստով: Իսկ Ս. Սարգսեանը կը նշէ , որ խան եւ ծախ բաղադրիչներէն կազմուած է անուանումը, առաջինը պարսկական իմաստն է, որ «իջեւան, օթեւան ուղեւորների համար քարվանսարայ» կը նշանակէ: Իսկ ծախ-ը կը համարուի կաս-ի հնչիւնափոխուած տարբերակը, որ կը նշանակէր «հին, սուրբ, աստուածային»: Ու հաւելում մըն է, որ ծախ-ը այդ դէբքին կրնայ ունենալ ծախսել, վաճառել, առեւտուր ընել նշանակութիւնները, այսինքն` կայանատեղ, ուր նաեւ առեւտուր կատարուած է, սակայն, նկատի առնելով տեղանուններու առաջացման սկզբունքները, Ս. Սարգսեանը պնդած է առաջին տարբերակը: Կասկածելի է բառեզրերու իմաստային այդպիսի միաւորումը: Միւս կողմէն ալ` պարսկական ծագման ոչ այնքան հին` խան եւ կաս-ծախ` սուրբ ու աստուածային իմաստով, հնչիւնափոխութեամբ հնագոյն բառամիաւորի բաղադրութիւնը ժամանակային համընկնման առումով անհաւանական է: Առաջին բաղադրիչի հետ կապուած` մենք աւելի պահլաւական ծագման հակած ենք *xuān ( նոր հնչումով xān եւ xōn)` խան/ բառամիաւորի առանձնացմանը, որ հայերէնով եւ հայերէնի բարբառներուն մէջ ունէր` սեղան, ափսէ, տաշտ, սինի նշանակութիւնները: Ընդ որուն, այս բառը, ինչպէս կը նշէ Հր. Աճառեանը, հայերէնի մէջ հանդէս կու գար խօն, խուն ձեւերով: Բնականուան Խոնածախ վկայութիւնն ալ կրնար նաեւ այդ տարբերակի արտայայտութիւնը ըլլալ: Իսկ երկրորդ բաղադրիչը, հնարաւոր է, ծախ բայարմատն է, այդ դէպքին այս մէկը կրնար վայր նշանակել, որ կը բնութագրուէր կարասիքի արտադրութեամբ ու վաճառքով:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիւղը 317 տարեկան է: Գիւղի պատմութիւնը կը սկսի 1770-էն, բնակիչները եկած են Զանգեզուրի Խնածախ գիւղէն, հիմնադրած են այս գիւղը եւ պահպանած են իրենց գիւղի անուանումը[5]: Գիւղի եկեղեցին կանգուն է, ժամանակին որպէս կոլտնտեսութեան պահեստ օգտագործուած է: 1987-ին այստեղ կար 133 տուն, 385 բնակիչ: Գիւղի օրը գիւղացիները կը նշեն հոկտեմբերի երկրորդ կիրակին:

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համայնքը լեռնային է, ունի 4464,15 հա տարածք, որմէ 833,64 հա գիւղատնտեսական նշանակութիւն ունի, 3463,34 հա անտառային հողեր են: Գիւղը հիմնուած է բարակ ձորակի մը երկու կողմերուն մէջ։ Խնածախի սահմանով կը հոսի Կարկառ գետի Տրակետ (Տիգրանակերտ) վտակը:

Տնտեսություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խնածախ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 684 մարդ, կա 200 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև տարբեր պետական համակարգերի աշխատողներ: Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով: Համակարգը սնվում է երկու ակունքներից: Գյուղը հարուստ է թթենիներով։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ:  Համայնքում գործում է առևտրի մեկ օբյեկտ:

Փոխադրամիջոց[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համայնքային ենթակայութեան ճանապարհները խճով եւ կոպճով պատուած են, չմշակուած կապակցող նիւթերով: Փոխադրամիջոցային կապը կարգաւորուած է. ուղեւորափոխադրումները Խնածախ-Ստեփանակերտ-Խնածախ միջշրջանային թիւ 124 կանոնաւոր հանրակառք երթուղով կ՛իրականացուի:

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Խնածախի միջնակարգ դպրոցը կը կրէ Արմէն Աւագեանի անունը:
  • 2017 - 2018 ուսումնական տարին դպրոցին մէջ կ՛աշխատի21 ուսուցիչ: Դպրոցի տնօրէնը Գիւլչորա Անդրանիկի Արզումանեանն է:

Խնածախցիները Հայռենական Պատերազմի Ընթացքին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայրենական մեծ պատերազմի ընթացքին զոհուած են 66 ազատամարտիկներ:

Պատմամշակութային Վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խնածախի պատմամշակույթային յուշարձաններն են` Ս. Աստուածածին եկեղեցին (XIX դար), գերեզմանոցը (18-19-րդ դարեր), աղբիւրը (19-րդ դար), գիւղատեղի «Քղատեղ»-ը (12-13-րդ դարեր), ջրաղացը (19-րդ դար), խաչքարը (13-րդ դար), «Պարուր» սրբատեղին (17-18-րդ դարեր): Հաշուառուած է 40 յուշարձան: Համայնքի տարածքին առկայ են 6 աղբիւրներ` Վերին, Աթունց, Պանուր, Մեծ, Պիծի եւ Աբուլին: Հետաքրքիր հ յուշարձան է Բադարայի ձախ կողմը գտնուող Խանածախ գիւղի եկեղեցին: Արձանագրութիւններուն մէջ նշուած է Սբ. Աստուածածնի անունով: Եկեղեցին եռանաւ բազիլիկ է, որուն ներսի չորս սիւնները աղեղնաձեւ կը միանան պատերուն կից կիսամոյթներուն: Աղոթասրահը երկու զոյգ խաչաձեւ մոյթերով երեք նաւի կը բաժնուի, որոնք թաղածածկ են: Բեմի երկու կողմերուն կան ուղղանկիւն հատակագիծով թաղակապ աւանդատներ:

Քղքատեղ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խնածախէն դէպի հիւսիս, երեք կողմէն առանձնացուած տարածքը ժողովուրդը կը կոչէ Քղքատեղ (քաղաքատեղ): Տեղանքը հերկելու ժամանակ այդտեղ հաճախակի գետնի երես դուրս կու գան տարբեր մեծութեան, գոյնի եւ տեսակի կաւանոթներ, քարէ աղորիքներ, արծաթէ ու պղինձէ դրամներ: Քաղաքատեղի շուրջը տարածուած է ընդարձակ գերեզմանատունը: Յիշեալ վայրէն վեր, բլրակի գլխուն կանգնած է միջին մեծութեան խաչքար մը: Զարդանախշերու ոճական առանձնահատկութիւնէն ելլելով կարելի է ըսել, որ այս խաչքարը 13-րդ դարու գործ է: Ուրիշ բնակավայրերու, սրբավայրերու, վանական շինութիւններու հետքեր արձանագրուած են Բանուոր Նան, Ջալալ-Հասան տեղամասին մէջ: Իսկ խաչքարերով հարուստ հին գերեզմանատունը կը գրաւէ Տրագետի աջափնեայ բլրակի լանջը [6]:

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յայտնի խնածախցիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Առաքել Առաքելեան - գրող, պատմաբան
  • Սմբատ Աւագեան - բանասիրական գիտութիւններու տոքթոր
  • Մակար Բարխուդարեան - հնագէտ, ազգագրագէտ եւ հոգեւորական
  • Սուրէն Բարխուդաեան - քիմիագէտ
  • Համլեթ Պետրոսեան - Տիգրանակերտի պեղումներու արշաւախումբի ղեկավար

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
  2. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ http://stat-nkr.am 
  3. Սարգսյան Սլավա (2006)։ Խնապատ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան։ էջ 226 
  4. Սարգսյան Սլավա (2006)։ Խնապատ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան։ էջ 225 
  5. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 132
  6. Մկրտչյան Շահեն (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան: Հայաստան հրատարակչություն։ էջեր 195–196 

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հ. Ղահրամանեան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան վարչատարածքային միաւորներու սոցիալ- տնտեսական բնութագիրներու Երեւան Ճարտարագէտ 2015

Կաղապար:Ասկերանի շրջան