Աշոտ Բլէեան
| Աշոտ Բլէեան | |
|---|---|
| Ծնած է | 4 Սեպտեմբեր 1955 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
| Աշխատավայր |
Նախապէս՝ պետական, կուսակցական գործիչ, Ներկայիս՝ մանկավարժ, հասարակական գործիչ |
| Վարած պաշտօններ | Դասղեկ |
| Կուսակցութիւն | Հայոց Համազգային Շարժում |
| Կայքէջ | ashotbleyan.mskh.am |
Աշոտ Շամխալի Բլէեան (4 Սեպտեմբեր 1955, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական գործիչ, մանկավարժ, Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրէն, հեղինակային ծրագրի ղեկավար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրէնն է 1989-էն (ՀԽՍՀ ժողկրթնախարարութեան հանրակրթական փորձնական գիտաարտադրական համալիր, ՀՀ ԿԳՆ փորձարարական-հետազօտական միաւորում)։ Վերջին անգամ ընտրուած է 2017-ին։
Աւարտած է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակաւորմամբ։
1991-ին եղած է պատգամաւորներու Երեւանի քաղաքային խորհուրդի գործկոմի նախագահի տեղակալ։
1994-1995` ՀՀ լուսաւորութեան նախարարի պաշտօնակատար, 1995-1996 ՀՀ ԿԳՆ առաջին փոխնախարար։
1994-2002` «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպութեան նախագահ։
1990-ին ընտրուած է ՀՀ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր։
1998-ին եղած է ՀՀ Նախագահի թեկնածու։
2020-ին «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնութեան հիմնադիր։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աշոտ Բլէեան Archived 2022-11-03 at the Wayback Machine.
| ||||||||||||||


