Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով
Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով, Հայաստանի բարձրագոյն օրէնսդիր մարմին։
Համառօտ պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 28 Մայիս 1918-ին Հայաստան կը հռչակուի անկախ պետութիւն։ Կը ձեւաւորուի երկրին բարձրագոյն իշխանութեան մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
- 1990-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդը (260 պատգամաւոր) կը ձեւաւորէ մեծամասնական ընտրակարգով՝ 2 հանգրուանով՝ 20 Մայիս-ին եւ 3 Յունիսին։ Նոր խորհրդարանին մէջ կը ներկայացուին երկու քաղաքական ուժեր՝ Հայոց Համազգային Շարժումը եւ Հայաստանի Համայնավար Կուսակցութիւնը: Պատգամաւոր խումբերն էին՝ «Հանրապետութիւն» (38 պատգամաւոր), «Արցախ» (11 պատգամաւոր), «Լիպերալ-դեմոկրատներ» (10 պատգամաւոր), «Ազգային առաջադիմութիւն» (10 պատգամաւոր),եւ ՀՅԴ-ն (12 պատգամաւոր)։
- 4 Օգոստոս 1990-ին Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի նախագահ կ'ընտրուի Լեւոն Տէր Պետրոսեանը:
- 21 Սեպտեմբեր 1991-ին Հայաստան կը հռչակուի անկախ հանրապետութիւն։
- 16 Հոկտեմբեր 1991-ին Լեւոն Տէր Պետրոսեան նախագահ կ'ընտրուի, իսկ ԳԽ նախագահ կը դառնայ Բաբգէն Արարքցեան:
- 5 Յուլիս 1995-ին կ'ընդունուի Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը։ Նոյն օրը տեղի կ'ունենայ նաեւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի առաջին գումարման ընտրութիւնները։
Ազգային ժողովը ըստ գումարումներու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին գումարման խորհրդարան (1995)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]190 պատգամաւոր, որոնցմէ 150-ը ընտրուած են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[1]:
Կուսակցութիւն, խմբակցութիւն | Քուէներ |
---|---|
«Հանրապետութիւն» միաւորում (Հայոց Համազգային Շարժում, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտաւորական Հայաստան, ՌԱԿ) | (50 %, 20 պատգամաւոր) |
Շամիրամ | (20 %, 8 պատգամաւոր) |
ՀԿԿ | (15 %, 6 պատգամաւոր) |
ԱԺՄ | (7,5 %, 3 պատգամաւոր) |
ԱԻՄ | (7,5 %, 3 պատգամաւոր) |
«Բարեփոխումներ» (պատգամավորական խումբ) | (31 պատգամաւոր) |
Երկրորդ գումարման խորհրդարան (1999)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]131 պատգամաւոր, որոնցմէ 75-ը ընտրուած են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[1]:
Կուսակցութիւն, խմբակցութիւն | Քուէներ |
---|---|
«Միասնութիւն» դաշինք (ՀՀԿ, ԺԴԿ) | (41,69 %, 29 պատգամաւոր) |
ՀԿԿ | (12,09 %, 8 պատգամաւոր) |
«Իրաւունք եւ Միաբանութիւն» խմբակցութիւն («Ազգային միասնութիւն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան») | (7,96 %, 6 պատգամաւոր) |
ՀՅԴ | (7,84 %, 5 պատգամաւոր) |
Օրինաց Երկիր | (5,28 %, 4 պատգամաւոր) |
ԱԺՄ | (5,17 %, 4 պատգամաւոր) |
«Կայունութիւն» (պատգամաւոր խումբ) | (11 պատգամաւոր) |
«Հայաստան» (պատգամաւոր խումբ) | (12 պատգամաւոր) |
«ժողովրդական պատգամաւոր» (պատգամաւոր խումբ) | (16 պատգամաւոր) |
Երրորդ գումարման խորհրդարան (2003)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]131 պատգամաւոր, որոնցմէ 56-ը ընտրուած են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։
Կուսակցութիւն, խմբակցութիւն | Քուէներ |
---|---|
Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն | (23,66 %, 23 պատգամաւոր) |
Օրինաց Երկիր | (12,60 %, 12 պատգամաւոր) |
ՀՅԴ | (11,45 %, 11 պատգամաւոր) |
«Արդարութիւն» խմբակցութիւն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցութիւն, «Հանրապետութիւն» կուսակցութիւն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային Ժողովրդավարներու Դաշինք» կուսակցութիւն, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցութիւն, Ազգային Ժողովրդավարական Կուսակցութիւն[2]) | (13,71 %, 14 պատգամաւոր) |
«Ազգային Միաբանութիւն» կուսակցութիւն | (8,91 %, 9 պատգամաւոր) |
Միաւորուած Աշխատանքային Կուսակցութիւն | (5,67 %, 6 պատգամաւոր) |
«Ժողովրդական Պատգամաւոր» | (պատգամաւորական խումբ) |
Չորրորդ գումարման խորհրդարան (2007)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]131 պատգամաւոր, որոնցմէ 41-ը ընտրուած են մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրութիւններու արդիւքներով 131 պատգամաւոր մանդատներէն 65-ը տեղ կը ստանայ Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց Երկիր» կուսակցութիւնը՝ 8 տեղ, «Ժառանգութիւն» կուսակցութիւնը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցութիւնը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրուած), անկախ պատգամաւորները՝ 10 տեղ[3]:
10 Յունիս 2011-ի տուեալներով խորհրդարանին մէջ կը գործէին հետեւեալ խմբակցութիւնները՝
Կուսակցութիւն | Քուէներ |
---|---|
Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն | 63 պատգամաւոր |
««Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն | 26 պատգամաւոր |
«ՀՅԴ» | 16 պատգամաւոր |
«Օրինաց Երկիր» կուսակցութիւն | 8 պատգամաւոր |
«Ժառանգութիւն» կուսակցութիւն | 7 պատգամաւոր |
Բոլոր խմբակցութիւնները եւ խումբերը | 11 պատգամաւոր |
Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]6 Մայիս 2012-ի խորհրդարանական ընտրութիւններուն կը մասնակցէր 8 կուսակցութիւն եւ կուսակցական խմբակցութիւն, որոնք կը պայքարէին Ազգային ժողովին մէջ համամասնական ընտրակարգով բաշխուող 90 մանդատներու համար: Մեծամասնական ընտրակարգով բաշխուող 41 մանդատներու համար կը պայքարէր 137 թեկնածու[1]:
Խորհրդարանական ընտրութիւններուն մէջ քուէարկութեան կը մասնակցին 1,572,858 ընտրող կամ ընտրելու իրաւունք ունեցողներու 62,33 %-ը: Համապետական խորհրդարանական ընտրութիւններուն կրնար մասնակցիլ 2,594 միլիոն ընտրող[4]:
Կուսակցութիւն | Քուէներ |
---|---|
Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն | 69 |
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն | 37 |
«Հայ Ազգային Քոնկրես» կուսակցութիւններու դաշինք | 7 |
«Օրինաց Երկիր» կուսակցութիւն | 6 |
ՀՅԴ | 5 |
«Ժառանգութիւն» կուսակցութիւն | 5 |
Անկախ պատգամաւորներ | 2 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ արտագրուած է՝ 2016-01-25
- ↑ «National Assembly of RA»։ www.parliament.am։ արտագրուած է՝ 2016-01-29
- ↑ «Trend - новости Азербайджана, Грузии, Казахстана, Туркменистана, Узбекистана, Ирана, Турции.»։ news.trendaz.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-10-14-ին։ արտագրուած է՝ 2016-01-22
- ↑ «Հայաստանի Հանրապետութեան կեդրոնական ընտրական յանձնաժողով»։ Elections.am։ արտագրուած է՝ 2016-01-31
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտոնական կայք
- [1] Archived 2017-03-27 at the Wayback Machine.