Jump to content

Հայկ Ղազարեան

Հայկ Ղազարեան
Ծնած է 23 Օգոստոս 1930(1930-08-23)[1]
Ծննդավայր Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Մահացած է 19 Օգոստոս 2014(2014-08-19) (83 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ
Կոչում փրոֆէսոր[1]
Մասնագիտութիւն պատմաբան և համալսարանի դասախօս
Աշխատավայր Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ[1] և Երեւանի Պետական Համալսարան[1]

Հայկ Ղազարեան (կամ՝ Ղազարյան, 23 Օգոստոս, 193019 Օգոստոս, 2014) հայ հնագէտ, պատմաբան եւ համալսարանի դասախօս: Ան Նոպէլեան Մրցանակի անուանադրուած է 2007 թոականնին իր ակադեմական «Հայ ժողովրդի ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում 1890–1922 թթ.» (2004) գիրքին համար, որ ունի երկու հատոր. թարգմանուած է Ռուսերէնի, Թրքերէնի, ինչպէս նաեւ այլ Եւրոպական լեզուներու:[2][3] Ղազարեան մահացաւ 2014 թուականի Օգոստոսին:[4]

Հայկ Ղազարեանը ծնած է 1930 թուականի Օգոստոս 23ին, Մարտունիի շրջանի Վարդենիկ գիւղին մէջ։

Հայրենական Մեծ Պատերազմի սկիզբը՝ 1941 թուականին, անոր հայրը՝ Միրզաջան Ղազարեանը, զօրակոչուած է բանակ, անոր գունդը շրջապատուած է եւ գերի ինկած։ Պատերազմի աւարտէն ետք Միրզաջան Ղազարեանը՝ որպէս «հայրենիքի դաւաճան», աքսորուած է եւ մահացած հոն։ Հայկ Ղազարեանը երկար տարիներ հալածուած է որպէս «հայրենիքի դաւաճանի որդի»։

1946 թուականին ան աւարտած է միջնակարգ վարժարանը եւ ընդունուած Հայաստանի Խ. Աբովեանի անուան Պետական Մանկավարժական Հիմնարկ, սորված է գերազանցութեամբ։

1952 թուականին աւարտած է Հիմնարկի Պատմութեան ֆաքիւլթէթը, իսկ 1957 թուականին ընդունուած է Հայկական ԽՍՀ ԳԱ Պատմութեան Հիմնարկ։

Որպէս պատմութեան ուսուցիչ աշխատած է Նորատուս գիւղի եւ Քամո քաղաքներու վարժարաններուն մէջ։

1957-1961 թուականներուն եղած է Հայկական ԽՍՀ ԳԱ կրտսեր, 1961-1976 թուականներուն՝ աւագ գիտաշխատող։

1976-1989 թուականներուն եղած է ԵՊՀ (Երեւանի Պետական Համալսարան) ԽՍՀՄ Պատմութեան ամբիոնի վարիչ, իսկ 1980-1984 թուականներուն միաժամանակ եղած է նոյն համալսարանի Պատմափիլիսոփայական ֆաքիւլթէթի տէքան։

1990-1991 թուականներուն եղած է Հայկական Մանկավարժական Հիմնարկի պրոֆեսոր, 1992-1996 թուականներուն՝ նոյն հիմնարկի Ռուսաստանի Պատմութեան ամբիոնի վարիչ։

Աշխատութիւնները[6]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անոր աշխատութիւնները նուիրուած են Արեւմտեան Հայաստանի ԺԹ. դարու ընկերային-տնտեսական կեանքին, հայ ազգային-ազատագրական շարժումներուն, հասարակական-քաղաքական հոսանքներու պատմութեան։

«Արեւմտահայերու ընկերային-տնտեսական եւ քաղաքական կացութիւնը 1800-1870 թթ.» (1967) աշխատութեան մէջ վերլուծած է արեւմտահայերու քաղաքային կեանքը, ագրարային յարաբերութիւնները, պայքարը ազգային սահմանադրութեան ընդունման համար, լուսաբանած է մասնաւորապէս 1862 թ. Զէյթունի ապստամբութեան պատմութիւնը, անոր միջազգային արձագանքները։

«Հայ հասարակական-քաղաքական շարժումները ԺԹ. դարու 50-60ական թուականներուն եւ Ռուսաստանը» (1979, ռուսերէն) աշխատութեան մէջ այլ հարցերու կողքին տուած է արեւմտահայերու ազատագրման՝ անոնց նշած ուղիները։

  • «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890–1922 թթ.», հատ. առաջին, Երեւան, 2004, 2-րդ հրատ., 2007, 787 էջ։
  • «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890–1922 թթ.», հատ. երկրորդ, Երեւան, 2004, 2-րդ հրատ., 2007:
  • «Սեւրի պայմանագիրը եւ Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը», Երեւան, 2012։
  • «Վուտրօ Ուիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ», Երեւան, 2012։

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. Книга армянского историка выдвинута на соискание Нобелевской премии, Moskovski Komsomolitz, 24-08-2007
  3. «Archived copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-05-31-ին։ արտագրուած է՝ 2009-05-11 The book of Armenian Professor nominated for the Nobel Prize, Armenian Radio, 2007
  4. «Archived copy» Կյանքից հեռացել է պատմաբան, «Նոբելյան մրցանակի» թեկնածու Հայկ Ղազարյանը։ q (Armenian) (hayeli.am)։ 21 August 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 October 2014-ին։ արտագրուած է՝ 28 September 2014
  5. (հայերեն) Հայկ Ղազարյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9012568, վերցված է 2025-11-22
  6. (հայերեն) Հայկ Ղազարյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9012568, վերցված է 2025-11-22
  7. (հայերեն) Հայկ Ղազարյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9012568, վերցված է 2025-11-22