Վահան Մինախորեան
Վահան Մինախորեան | |
---|---|
| |
Ծնած է | 1884 |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1946 |
Մահուան վայր | Պելկրատ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վահան Մինախորեան (1884, Գանձակ, Ռուսական Կայսրութիւն - 1946, Պելկրատ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), քաղաքական գործիչ եւ ՀՅԴ կուսակցութեան անդամ[1]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Գանձակ: Ուսումը ստացած է Մոսկուայի Առեւտրական ճեմարանին մէջ, այնուհետեւ տեղափոխուած է Պաքու, ուր հիմնած է Հայ յեղափոխական դաշնակցութեան գաղտնի տպարանը եւ կազմակերպած` բանուորական գործադուլներ:
Ռոստոմի յանձնարարութեամբ մեկնած է Սամսոն, աշխատած է տեղի հայկական դպրոցին մէջ` իբրեւ ուսուցիչ: Կարնոյ մէջ մասնակցած է ՀՅԴ Ը. Ընդհանուր ժողովին: Հայոց ցեղասպանութեան ժամանակ Սամսոնի հայ բնակչութեան հետ միասին տեղահանուած է եւ աքսորուած` Օսմանեան կայսրութեան հարաւային շրջաններ, սակայն հրաշքով կարողացած է ազատիլ, որուն մասին յիշողութիւններու հիման վրայ գրած է «Արհաւիրքի օրեր» գիրքը:
1918-ին եղած է Հայաստանի Ա. Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր:
1919-ին Երեւանի մէջ մասնակցած է ՀՅԴ Թ. Ընդհանուր ժողովին:
23 Նոյեմբեր 1920-ին Սիմոն Վրացեանի կառավարութեան կազմին մէջ նշանակուած է հանրային կրթութեան եւ առեւտուրի նախարար եւ պաշտօնը զբաղեցուցած է 23 Նոյեմբեր 1920-էն մինչեւ 2 Դեկտեմբեր 1920[2]:
Մասնակցած է Ալեքսանդրապոլի (այժմ` Գիւմրի) հայ-թրքական բանակցութիւններուն, եղած է հաշտութեան պատուիրակութեան անդամ:
18 Փետրուար 1921-ին եղած է Փրկութեան կոմիտէի անդամ:
1921-ին անցած է Պարսկաստան, այնուհետեւ` Փրակա, 1934-ին` Պելկրատ (Եուկոսլաւիա)[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Kaligian Dikran Mesrob։ Armenian organization and ideology under Ottoman rule, 1908-1914 (Rev. հրտրկթն․)։ New Brunswick, N.J.: Transaction Publishers։ ISBN 9781412842457
- ↑ «Նախարարներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ արտագրուած է՝ 2016-09-27
- ↑ «Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին»։ aztag32.rssing.com։ արտագրուած է՝ 2023-05-09