Աշխէն Թումանեան
Աշխէն Թումանեան | |
---|---|
| |
Ծնած է | 1891 |
Մահացած է | 1968 |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն Խորհրդային Միութիւն |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, գրադարանավար, տնօրէն |
Ամուսին | Գէորգ Խատիսեան |
Ծնողներ | հայր՝ Յովհաննէս Թումանեան, մայր՝ Օլգա Թումանյան? |
Աշխէն Թումանեան (1891, Թիֆլիս - 1968), հայ հասարակական գործիչ, թարգմանչուհի, գրադարանավարուհի, բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի աւագ դուստրը, իրաւաբան Գէորգ Խատիսեանի կինը, Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանի առաջին տնօրէնը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխէն Թումանեանը ծնած է 1891-ին, Թիֆլիս: Ուսանած է Թիֆլիսի երրորդ իգական քիմիագիտարանէն ներս, որ աւարտելէն ետք շարունակած է կանանց բարձրագոյն դասընթացները: «Դաշնակցութեան գործ»-ի դատավարութեան ժամանակ, 1912-ին Գէորգ Խատիսեանը Յովհաննէս Թումանեանի դատապաշտպանն էր: 1922-ին Աշխենը տեղափոխուած է Ստեփանաւան՝ քաղաքի գործադիր կոմիտէին մէջ աշխատելու, ապա տեղափոխուած է Երեւան: 1925-ին Աշխէն Թումանեանը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր, իսկ 1926-1933 թուականներուն նոյն գրադարանի տնօրէնը: Աշխատած է նաեւ Հայկական հանրագիտարանին մէջ: Բազմաթիւ թարգմանութիւններ կատարած է հայերէնէն ռուսերէն, օրինակ՝ հօրը «Գիքորը» պատմուածքը: Աշխէն Թումանեանը Երեւանի Յովհաննէս Թումանեանի թանգարանի առաջին տնօրէնն էր հիմնադրման օրէն մինչեւ 1966-ը:
Ճամբորդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխէնը պարբերաբար կ'ըլլար Մոսկուա եւ Սանկտ Պետերպուրկ՝ ուղեկցելով Յովհաննէս Թումանեանին։ Անոնց հետ էր նաեւ Աշխէնի ամուսինը[1]։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1911-ին ամուսնացած է իրաւաբան Գէորգ Խատիսեանի հետ, որուն Յովհաննէս Թումանեանը կ'անուանէր Գիգա։ Անոնց ամուսնական կեանքը անյաջող էր, քանի որ Աշխէնը ամուսնացած էր ճարահատեալ, եւ անոնք ունէին սիրոյ պակաս։ Աշխէնի կեանքը լի եղած է ողբերգական դրուագներով[1]։
Աշխէն Թումանեանը ունեցած է մէկ որդի՝ Յովհաննէս Թումանեան (Յովիկ, 1915-1940):