Գէորգ Խատիսեան
Գէորգ Խատիսեան | |
Կրթութիւն՝ | Մոսկուայի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտութիւն՝ | փաստաբան |
Ծննդեան օր | 1876 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
մահուան օր | 1932 |
մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
Գերեզման | Թիֆլիս |
Թաղուած | Թիֆլիս |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն Հայաստան |
Ամուսին | Աշխէն Թումանեան |
Գէորգ Խատիսեան (Գիգա, 1876, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 1932, Մոսկուա, Խորհրդային Միութիւն), իրաւաբան, փաստաբան, քաղաքական եւ պետական գործիչ, Հայաստանի Ա. Հանրապետութեան խորհրդարանի 2-րդ գումարման պատգամաւոր: Ալեքսանդր Խատիսեանի[1] եւ Կոստանդին Խատիսեանի կրտսեր եղբայրը:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1876-ին (որոշ տուեալներով 1879), Թիֆլիս: Աւարտած է Մոսկուայի համալսարանը:
Թիֆլիսի մէջ աշխատած է իբրեւ փաստաբան, զբաղած է հասարակական-քաղաքական գործունէութեամբ: Իբրեւ հմուտ փաստաբան` մասնակցած է դաշնակցական դատերու պաշտպանութեան:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1912-ին եղած է Թիֆլիսի Քաղաքային խորհուրդի պատգամաւոր: 1916-1918 թուականներուն մասնակցած է Անդրկովկասի վարչական վերաբաժանման յանձնաժողովի աշխատանքներուն, հեղինակած է առաջարկուող նախագիծի մը ու քարտէսի[2]։
Ա. Համաշխարհային պատերազմի (1914-1918 ) օրերուն եղած է կամաւորական շարժումի գործուն կազմակերպիչներէն մէկը:
1917-ին` իբրեւ ՀՅԴ կուսակցութեան ներկայացուցիչ, մասնակցած է կովկասեան պետական-յեղափոխական մարմիններու: Իսկ նոյն թուականի Սեպտեմբեր-Հոկտեմբերին մասնակցած է Արեւելահայերու ազգային համախորհրդակցութեան:
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեայ` կառավարութեան գործերու կառավարիչ (1919-1920), Կարսի մարզի Պետական գոյքերու վարչութեան լիազօր (1920), խորհրդարանի պատգամաւոր (1919):
1919-ին նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան (1918-1920) նախարարաց խորհուրդի գործերու կառավարիչ, ընտրուած է Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի 2-րդ գումարման պատգամաւոր: Խորհրդարանին հաստատած օրէնքներու մեծ մասին նախագիծերը կը պատկանին Գէորգ Խատիսեանին:
Հայաստանի խորհրդայնացումէն ետք` Թիֆլիսի համալսարանի իրաւագիտութեան դասախօս եւ առեւտրական իրաւունքի ամպիոնի վարիչ:
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է Յովհաննէս Թումանեանի Աշխէն դստեր հետ: Թումանեանը Գէորգ Խատիսեանին ընտանեվարի անուանած է Գիգա:
Խատիսեան մահացած է երկաթուղիի արկածի պատճառով[1], 1932-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 studio 5165m։ «Anunner.com - ԳԷՈՐԳ (ԳԻԳԱ) ԽԱՏԻՍԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ»։ www.anunner.com։ արտագրուած է՝ 2020-11-24
- ↑ admina։ «Ահարոնեանի եւ Խատիսեանի առաջին շփումները Թալէաթ-Էնվեր-Ճեմալ եռեակի հետ․ յունիս 22, 1918 | Aniarc» (en-US)։ արտագրուած է՝ 2020-11-24