Անիս Նաքքաշ
Արտաքին տեսք
Անիս Նաքքաշ արաբերէն՝ أنيس نقَّاش | |
---|---|
| |
Ծնած է | Յունիս 1951[1] |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Մահացած է | 22 Փետրուար 2021[2] (69 տարեկանին) |
Մահուան վայր | Դամասկոս, Սուրիա[3] |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | Իսլամութիւն |
Մասնագիտութիւն | քաղաքական ակտիվիստ, Մարտիկ, պարտիզան, համալսարանի դասախօս |
Անիս Նաքքաշ (արաբերէն՝ أنيس نقاش, Յունիս 1951[1], Պէյրութ, Լիբանան - 22 Փետրուար 2021[2], Դամասկոս, Սուրիա[3]), լիբանանցի մտաւորական եւ քաղաքական վերլուծաբան[4]:
Պաղեստինեան դատի բուռն պաշտպաններէն մէկը նկատուող Նաքքաշ 1964-ին անդամակցած է պաղեստինեան «Ֆաթհ» շարժումին եւ մասնակցած է շարք մը գործողութիւններու` Լիբանանի, պաղեստինեան հողերու եւ Եւրոպայի մէջ:
1980-ին Նաքքաշ ամբաստանուած է Մոհամետ Ռեզա Փահլաւի շահին օրով Իրանի վերջին վարչապետ Շահփուր Պախթիարը Փարիզի մէջ մահափորձի ենթարկելու յանցանքով եւ ստացած է ցմահ բանտարկութեան վճիռ:
Տասնամեակ մը ետք, Անիս Նաքքաշ ազատ արձակուած է Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Միթերանի ներման հրամանագիրով:
70-ամեայ մտաւորականը «Քորոնա» ժահրի հետեւանքով մահացած է:
Մահացած է Դամասկոս, թաղուած՝ Պէյրութ[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://www.courrierinternational.com/revue-de-presse/disparition-anis-naccache-mort-dun-terroriste-militant
- ↑ 2,0 2,1 2,2 وفاة أنيس النقاش متأثراً بمضاعفات كورونا — 2021.
- ↑ 3,0 3,1 3,2 وفاة المحلل السياسي اللبناني أنيس نقاش في سوريا بسبب كورونا — RT Arabic, 2021.
- ↑ «وفاة أنيس النقاش متأثراً بمضاعفات كورونا»։ web.archive.org (արաբերէն)։ 2021-02-22։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-02-22-ին։ արտագրուած է՝ 2022-02-22
- ↑ «Մտաւորական Եւ Քաղաքական Վերլուծաբան Անիս Նաքքաշ Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-02-23։ արտագրուած է՝ 2022-02-22