Դամասկոս
Քաղաք | |
---|---|
Դամասկոս | |
արաբերէն՝ دمشق | |
![]() | |
Երկիր |
![]() |
Քաղաքապետ | Bishr Al Sabban? |
Առաջին յիշատակում | 2500 BCE |
Տարածութիւն | 105 քմ² |
ԲԾՄ | 680±1 մեթր |
Պաշտօնական լեզու | Արաբերէն |
Բնակչութիւն | 1 754 000 մարդ (2011) |
Խտութիւն | 14 864,41 մարդ/քմ² |
Կը գտնուի ափին | Պարատա |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3 |
Հեռախօսային ցուցանիշ | 011 |
Պաշտօնական կայքէջ | damascus.gov.sy |
Դամակոս, (արաբերէն՝ دمشق), Սուրիոյ Արաբական Հանրապետութեան մայրաքաղաք։ Միաժամանակ կը հանդիսանայ երկու մարզերու՝ Դամակոսի եւ Ռիֆ Տիմաշքի վարչական կեդրոնը։
Դամասկոս աշխարհի հնագոյն քաղաքներէն է, առաջին անգամ յիշատակուած է Ք.Ա. 2500-ին։ Եղած է Օմայեան խալիֆայութեան մայրաքաղաքը 661-750 թուականներուն։ Հին քաղաքը յայտնի է եօթ դռներով, որոնց մեծ մասը պահպանուած եւ վերանորոգուած է։ Անոնցմէ նշանաւորներն են Պապ Շարքի (արաբերէն՝ باب شرقي)՝ արեւելեան դուռ) եւ Պապ Թուման (արաբ․՝ باب توما՝ Թովմասի դուռ)։
Աշխարահագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Համայնքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Դամասկոս քաղաքը բաժնուած է 15 շրջաններու կամ համայնքներու (արաբ․՝ بلدية Պալատիա) իսկ շրջանները կը բաժնուին 95 թաղամասերու (արաբ․՝ بلدية)։
Դամասկոս բաժանուած է 15 վարչական շրջաններու՝
- Հին Դամասկոս (արաբ․՝ دمشق القديمة)
- Սարուժա (արաբ․՝ ساروج)
- Քանաուաթ (արաբ․՝ القنوات)
- Ժոպար (արաբ․՝ جوبر)
- Ալ-Միտան (արաբ․՝ الميدان)
- Ալ-Շաղուր (արաբ․՝ الشاغور)
- Ալ-Քատամ(արաբ․՝ القدم)
- Քաֆր Սուսա (արաբ․՝ كفر سوسة)
- Մազզէ (արաբ․՝ المزة)
- Տումմար (արաբ․՝ دمر)
- Պառզէ (արաբ․՝ برزة)
- Ալ-Քապուն (արաբ․՝ القابون)
- Ռուքն Էլտին (արաբ․՝ ركن الدين)
- Ալ-Սալիհիա (արաբ․՝ الصالحية)
- Մուհաժիրին (արաբ․՝ حي المهاجرين)
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կրթութիւն եւ մշակոյթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Դամասկոս ընտրուած է 2008-ի արաբական մշակութային մայրաքաղաք[1]։ Տօնախմբութեան նախապատրաստումը սկսած է Փետրուար 2007-ին[2]։
Համալսարաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Դամասկոս քաղաքին մէջ կը գտնուի Սուրիոյ ամենամեծ եւ ամենահին համալասրանը։ Կը գործեն նաեւ յատուկ մասնագիտութիւններու համալսարաններ եւ հիմնարկներ քաղաքին շրջակայ տարածքներուն մէջ.
Անոնցմէ են՝
- Սուրիոյ հիմնական համալսարանը,
- Գիտութիւներու եւ Արուեստագիտութիւններու միջազգային համալսարանը,
- Սուրիոյ յատուկ մասնագիտութիւններու համալսարանը,
- Արաբական միջազգային համալսարանը:
Թանգարաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Դամասկոսի ազգային թանգարան,
- Ազեմի պալատ,
- Ռազմական թանգարան,
- Հոկտեմբերեան պատերազմի համայնապատկերներու թանգարան,
- Արաբական գեղագրութեան թանգարան,
- Նուր ալ-Տին Պիմարիստան:
Տեսարժան վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մատայա - լեռնային քաղաք Սուրիոյ արեւմուտքը, յայտնի է իր առողջարաներով։
- Պլուտան - փոքր քաղաք Սուրիոյ մէջ, կը գտնուի Դամասկոսէն 51 քմ հիւսիս արեւմուտք, բարեխառն կլիման բազմաթիւ զբօսաշրջիկներ կը գրաւէ։
- Ալ-Զապատանի - քաղաքը կը գտնուի Լիբանանի սահմանին։ Քաղաքին մեղմ եղանակը, տեսարժան վայրերը եւ առողջարաները կը զարգացնեն երկրին զբօսաշրջութիւնը:
- Մաալուլա - ուխտատեղի քաղաք, որ տարեկան հազաւոր ուխատաւորներ կ'ընդունի։
- Սայտնայա - քաղաքը կը գտնուի ծովու մակերեսէն 1500 մեթր բարձրութեան վրայ։ Նախապէս քաղաքը եղած է Եպիսկոպոսանիստ Անտիոքի պատրիարքութեան։
Ծանօթագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Դամասկոս ընտրուած է արաբական մշակոյթի մայրաքաղաք»։ damascus.org.sy
- ↑ «Դամասկոս իբրեւ մշակութային քաղաք, կը պատրաստուի միջոցառումներուն»։ damascus.org.sy
|