Jump to content

Ակսել Բակունց

Ակսել Բակունց
Ծննդեան անուն հայ.՝ Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան
Ծնած է 25 Յունիս (7 Յուլիս) 1899 կամ 13 Յունիս 1889(1889-06-13)[1]
Ծննդավայր Գորիս, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 8 Յուլիս 1937(1937-07-08)
Մահուան վայր Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան և Խարքիւի Պետական Համալսարան, Ուքրանիա
Երկեր/Գլխաւոր գործ Մթնաձոր, Սպիտակ ձին, Սեւ ցելերի սերմնացանը, Ալպիական Մանուշակ (պատմուածք), Միրհաւ և Նամակ ռուսաց թագաւորին
Մասնագիտութիւն արձակագիր, հեղինակ, թարգմանիչ, գրագէտ, ուսուցիչ և բանասէր
Աշխատավայր դպրոց, «Մաճկալ», հայկական օրաթերթ և Նոր ուղի
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն
Երեխաներ Սեւատա Բակունց

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թէոսեան[2], 25 Յունիս (7 Յուլիս) 1899 կամ 13 Յունիս 1889(1889-06-13)[1], Գորիս, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 8 Յուլիս 1937(1937-07-08), Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն) հայ խորհրդային արձակագիր, գրականագէտ, թարգմանիչ, գիւղատնտես, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934-էն։ ԽՄԿԿ անդամ 1930-էն:

Ծնած է 13 Յունիս 1899-ին, Գորիս։ Գորիսի ծխական դպրոցը աւարտելէ ետք, Բակունց 1910-ին ընդունուած է Էջմիածինի Գէորգեան ճեմարան, որուն ընթացքը աւարտած է 1917-ին։ Հետագային մանկավարժութեամբ զբաղած է Զանգեզուրի Լոր գիւղին մէջ։

1917-1918 թուականներուն իբրեւ շարքային զինուոր մասնակցած է Աշկալայի, Իլլիջայի եւ Արտահանի կռիւներուն եւ Սարդարապատի ճակատամարտին։ Ուսումը ստացած է է Թիֆլիսի ճարտարագիտական հիմնարկին մէջ, ապա մեկնած է Խարկով եւ 1923-ին աւարտած է Խարկովի գիւղատնտեսական հիմնարկը, վերադարձած եւ 1924-1926 աշխատած է Գորիսի մէջ իբրեւ Զանգեզուրի գաւառական գիւղատնտես, 1926-1931՝ Երեւանի մէջ, իբրեւ «հողժողկոմատ»ի հող-վարչութեան պետի տեղակալ։

1927-1928 թուականներուն աշխատած է նաեւ «Մաճկալ» թերթին մէջ։

1928-ին մասնակցած է Երեւանի անասնաբուծական-անասանաբուժական հիմնարկին կազմակերպման եւ հոն աշխատած։

1931-ին աշխատած է «Նոր ուղի» հանդէսին մէջ։ Այնուհետեւ գլխաւորաբար զբաղած է գրական աշխատանքով։

Գրած է «Զանգեզուր» եւ «Արեւի զաւակը» ֆիլմերը։

Գնդակահարուած է 8 Յուլիս 1937-ին Ստալինի ցուցմունքով։

Գրագէտ Ակսել Բակունցի հօր տոհմական մականունը Բեկունց էր, որմէ ալ յառաջացած է Բակունց գրական անունը:

Երբ Բակունց ծնած է, անոր հօր ալեքսանդրապոլցի ընկերները նուէրներ ղրկած են եւ խնդրած, որ զաւակին անունը Ալեքսանդր դնէ` ի պատիւ իրենց քաղաքին: Գրագէտին հայրը կ'ընդառաջէ ընկերներուն խնդրանքին: Սակայն Ալեքսանդր անունը երկար չ'ապրիր:

Պատանեկան տարիներուն Բակունց կը խաղայ նորվեկիացի թատերագիր Պիոռնսոնի «Նորապսակները» թատերախաղի հերոսներէն մէկուն` Ակսելի դերը, եւ ընկերները Ալեքսանդրի փոխարէն կը սկսին զինք Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչեւ որ Ալեքսանդր անունը մոռացութեան կը մատնուի, եւ գրագէտը կ'որդեգրէ Ակսել անձնանունը[3]:

Ակսել Բակունցի տուն-թանգարան։
Ակսել Բակունցի տուն-թանգարանը
  • «Գալուստի վիկը», Երեւան, հրատարակութիւն հողժողկոմատի, 1926, 19 էջ։
  • «Քարթոֆիլի մշակութիւնը», Երեւան, հրատարակութիւն հողժողկոմատի, 1926, 35 էջ։
  • «Խոտորջուրի քոմունան», Երեւան, հրատարակութիւն հողժողկոմատի, 1927, 51 էջ։
  • «Յովնաթան մարչ», Երեւան, Պետհրատ, 1927, 87 էջ։
  • «Մթնաձոր», Երեւան, Պետհրատ, 1927, 184 էջ։
  • «Սպիտակ ձին» (պատմուածքներ), Մոսկուա, ԽՍՀՄ ժող. կեդր. հրատ., 1927, 72 էջ։
  • Պատմուածքներ, Երեւան, Պետհրատ, 1928, 44 էջ։
  • «Սպիտակ ձին» (պատմուածքներ), Մոսկուա, ԽՍՀՄ ժող. կեդր. հրատ., 1929, 72 էջ։
  • «Խաչատուր Աբովեանի «անյայտ բացակայումը»», Երեւան, Պետհրատ, 1932, 64 էջ։
  • «Սեւ ցելերի սերմնացանը» (պատմուածքներ), Երեւան, Պետհրատ, 1933, 205 էջ։
  • Անձրեւը (պատմուածքներու ժողովածու), Երեւան, Պետհրատ, 1935, 80 էջ։
  • Եղբայրութեան ընկուզենիները (համանուն պատմուածքը եւ Քիորես), Երեւան, Պետհրատ, 1936, 155 էջ։
  • «Սեւ ցելերի սերմնացանը», Երեւան, Պետհրատ, 1936, 23 էջ։
  • «Քեռի Դաւօն», Երեւան, Պետհրատ, 1936, 22 էջ։
  • Պատմուածքներ, Ա. շարք, Փարիզ, գրատուն Հրանդ-Սամուէլ, 1938, 80 էջ։
  • Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմուածքներ, Ա. հատոր, Պէյրութ, տպարան «Սեւան», 1955, 219 էջ։
  • Երկեր, Երեւան, Հայպետհրատ, 1955, 688 էջ։
  • Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով, պատմուածքներ եւ վիպակներ, Բ. հատոր, Պէյրութ, տպարան «Սեւան», 1956, 171 էջ։
  • Եղբայրութեան ընկուզենիները, Երեւան, Հայպետհրատ, 1959, 184 էջ։
  • Գրականութեան մասին, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ., 1959, 144 էջ։
  • Մուրոյի «զրոյց»ը, Երեւան, Հայպետհրատ, 1960, 12 էջ։
  • Փունջ, Սովետահայ մանկական գրականութիւն (գիրքին մէջ տեղ գտած են նաեւ Ա. Բակունցի գործերէն), Երեւան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Ալպիական մանուշակ (երկու պատմուածք՝ «Ալպիական մանուշակ», «Միրհաւ»), Երեւան, Հայպետհրատ, 1962, 36 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երեւան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Երեւան, Հայպետհրատ, 1964, 624 էջ։
  • Մուրոյի «զրոյց»-ը, «Նամակ ռուսաց թագաւորին», Երեւան, «Հայաստան», 1969, 24 էջ։
  • Ալպիական մանուշակ, Երեւան, «Հայաստան», 1969, 256 էջ։
  • Անձրեւը, Երեւան, «Հայաստան», 1970, 12 էջ։
  • Պատմուածքներ, Երեւան, «Լոյս», 1975, 191 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սեւ ցելերի սերմնացանը», «Անձրեւը»), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ., 1976, 672 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուին մէջ տեղ գտած են Ա. Բակունցի «Սարալու», «Քիորա», «Արտելիա», «Թրախթորի մաշին», «Խոտ» գործերը), Երեւան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմուածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցիի «Աղուէսագիրքը»՝ Բակունցի փոխադրութեամբ), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։
  • Միրհաւ (պատմուածքներ), Երեւան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 3 (վէպեր եւ վիպակներ), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։
  • «Մուրոյի զրոցը», Երեւան, «Սովետական գրող», 1983, 13 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական յօդուածներ, հրապարակախօսութիւն, գիւղատնտեսական յօդուածներ եւ ակնարկներ, նամակներ, խնդրագիրեր, ընծայագիրեր եւ պաշտօնական գրութիւններ, զեկուցումներու եւ ելոյթներու ամփոփումներ), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։
  • Երկեր, Երեւան, «Լոյս», 1985, 398 էջ։
  • Երկեր, Երեւան, 1986, 672 էջ:
  • Պատմուածքներ, հատ. Ա-Բ, Վենետիկ, 1991:
  • Երկեր, Երեւան, 1999, 385 էջ:
  • Բան ու գործ (զրոյցներ, հրապարակախօսութիւն), Երեւան, 2000, 186 էջ:
  • Ծիրանի փողը (ընտրանի), Երեւան, 2003, 352 էջ:
  • «Մթնաձոր», «Քիորես», Երեւան, 2007, 388 էջ:
  • Ընտրանի, Երեւան, 2009, 720 էջ:
  • Ստեղծագործութիւններու ժողովածու, Երեւան, 2011, 208 էջ:
  • Պատմուածքներ, Երեւան, 2013, 216 էջ:

Մեծերը Բակունցի մասին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հայաստանում կայ մի գրող, որի բառերը երգում են կոմիտասեան յանգով եւ փայլատակում Սարեանի կտաւների բոլոր գոյներով: Դա Ակսել Բակունցն է: Նա մեր արձակի ամենատաղանդաւոր ներկայացուցիչն է:
- ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ[4]


Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2015-11-01 
  3. Ծածկանունը
  4. Հետաքրքրական. Կեղծանունի Մը Պատմութիւնը Ակսել Բակունց