Արտահան

Բնակավայր
Արտահան
թրք.՝ Ardahan
Երկիր  Թուրքիա
ԲԾՄ 1811 մեթր
Բնակչութիւն 23 295 մարդ (2022)
Ժամային գօտի UTC+3։00 եւ UTC+2
Փոստային ցուցանիշ 75000
Շրջագայութեան պետ-համարագիր 75
Պաշտօնական կայքէջ ardahan.bel.tr(թուրք.)

Արտահան՝ Արտահան, Արտան, Արտան (ի), Արտատական Հուր, Քաջատուն, Քաշաց բերդ, Քաջաց ցիխէ, Քաջաց քաղաք, Քաջթաքալաքի - Քաղաք Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Արտահան գավառին մէջ, հետագային՝ Արեւելեան Հայաստանին մէջ, Կարսի մարզի Արտահանի գաւառին մէջ, Կուրի վերին հոսանքի շրջանին մէջ լայնատարած դաշտի մը արեւելեան ծայրամասին մէջ, բարձրաբերձ լեռներու ստորոտին վրայ, մոտ 1800 մ բարձ վրայ։ Ունի լեռնային ցուրտ կլիմա, ձմեռը կը տեւէ 7-8 ամիս։ Հարաւային մասին վրայ կայ արհեստական լճակ, շրջակայքին մէջ՝ կաղնիի անտառներ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

IX դարին մէջ մտած է Արտանուջի Բագրատունեաց իշխանութեան մեջ։ IX—XI դարերուն մէջ Արտահանն առեւտրական հանգոյց էր արաբական խալիֆայութեան մէջ մտնող երկիրներէն դէպի Մերձսեւծովեան երկրամասերը ձգուող առեւտրական ուղիին վրայ։ Արաբ պատմիչ Յահյա Անտիոքացիի (XI դար) վկայութեամբ, բիւգանդական զորքերը 1021 թուականին աւերած են Արտահանի գաւառը, կոտորել բնակչութեանը։ 1230-ական թուականներուն․ քաղաքը գրաւած են թաթար-մոնղոլները։ 1266 թ.-ից Արտահանը մտել է Սամցխե- Սաաթաբագո վրացական իշխանութեան մեջ։ 1555 թուականէն, երբ Սամցխե-Սաաթաբագոն նվաճվեց օսմանյան Թուրքիայի կողմից, Արտահանը մտավ Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության Արտահան սանջակի մեջ։ Թուրք ուղեգիր էվլիյա Չելեբին (1611—1679) անձամբ եղել է Արտահանում (1640-ական թուականներուն) եւ գրել, որ Ա-ի «բերդն անառիկ մի ժայռի վրա է․ ունի քառակուսի ձեւ եւ ամրակուռ է․․․ Այս բերդը ցուրտ կլիմա ունի եւ այդ պատճառով այգիներ ու պարտեզներ չկան։ Պտուղները ստացվում են Աջարա բերդից եւ Թորթումից» (էվլիյա Չելեբի, 1967, էջ 113)։ Այնուհետեւ նշում է, որ Արտահանի բնակիչները կրոնասեր եւ պանդխտասեր մարդիկ են, զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, մի մասն էլ վաճառականներ են։

1828—1829 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից առաջ Արտահանն ուներ մոտ 400 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ անոնց զգալի մասը գաղթեց Ռուսաստան։ 1877—1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Արտահանը Կարսի մարզի հետ անցավ Ռուսաստանին։ 1897 թ.-ի մարդահամարի տվյալներով Արտահանում ապրում էր 815 բնակիչ (136 տուն), մեծամասնությունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, ռուսներ, յույներ եւ հրեաներ։

1918 թ.-ի մարտի 3-ին Արտահան շրջապատեցին թուրքական զորքերը։ Քաղաքը պաշտպանում էին փոքրաթիվ հայ կամավորներ։ Թուրքական զորքին հաջողվեց կտրել Կարսի եւ Օլթիի հետ Արտահանի պաշտպանների հաղորդակցությունը։ Մարտի 6-ին Արտահանում իշխանությունն անցավ քաղաքի մուսուլմաններին։ 1918 թ.-ի վերջերից Արտահանը ենթարկվեց անգլիական օկուպացիոն զորքերի իշխանությանը, ապա վերամիացվեց Հայաստանին։ 1920 թ.-ի մայիսին Արտահանում եղան բնակչության հեղափոխական զանգվածային ելույթներ, որոնք սակայն չհանգեցին ապստամբության։ 1920 թ.-ի նոյեմբերին Արտահանը գրավեցին քեմալականները, եւ քաղաքի հայ բնակչությունն ստիպված եղավ գաղթել Արեւելյան Հայաստան ու Վրաստան։ 1986 թ.-ի դրությամբ Արտահանը փոքրիկ քաղաք է, 1960 թ.-ի տուեալներով ուներ 7228 բնակիչ (թուրքեր ու քրդեր)։ Կա կաշվի, կոշիկի, բրդյա գործվածքների եւ գյուղատնտ․ գործիքների արհեստագործական արտադրություն։

Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

XX դարի սկզբին Արտահանում կար հինգ գործարան եւ ֆաբրիկա (աղյուսագործական, կաշեգործական են), 145 արհեստանոց, որոնցից 30-ը միավորված էր համքարային կազմակերպությունների մեջ։ Արտահանի հայ բնակչությունը զբաղվում էր հիմնականում արհեստներով, առեւտրով եւ գյուղատնտեսությամբ։ Արտահանում վաճառահանում էր ցորեն, մրգեր, ոչխարի ապխտած միս, փայտանյութ։ Արտահանի կաթոլիկ հայերն ունէին 2 եկեղեցի (Ս․ Աստվածածին եւ Ս․ Գրիգոր) եւ 2 ուսումնարան։ Արտահանը Ռուսաստանին անցնելուց հետո բարգավաճեց։ Անցկացվեցին նոր ճանապարհներ, քաղաքը կապվեց հարեւան շրջաններու հետ։ Մինչեւ 1904 թ.-ը կառուցվեցին Արտահան—Ախալքալաք, Արտահան—Օլթի եւ Կարս—Արտահան ճանապարհները, որոնք ունեին նաեւ ռազմավարական նշանակություն։ Բացվեցին Արտահանից դեպի Յազգուլիմյան լեռնանցքը տանող եւ Արտահան— Ախալցխա ճանապարհները։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
2000 17 274 մարդ
2007 17 446 մարդ
Տարի Բնակչութիւն
2010 16 251 մարդ
2015 19 777 մարդ
Տարի Բնակչութիւն
2018 22 169 մարդ
2021 22 927 մարդ
Տարի Բնակչութիւն
2022 23 295 մարդ