Տիգրան Պետրոսեան
Տիգրան Պետրոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 17 Յունիս 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][4] |
Մահացած է | 13 Օգոստոս 1984[3][5] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[4] |
Մայրենի լեզու | հայերէն |
Մասնագիտութիւն | շախմատիստ, լրագրող, գրագէտ |
Աշխատավայր |
Q4521209?[4] Q4032078?[4] |
Ամուսին | Rona Petrosian? |
Տիգրան Վարդանի Պետրոսեան (17 Յունիս 1929[1][2][3][…], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][4] - 13 Օգոստոս 1984[3][5], Մոսկուա, Խորհրդային Միութիւն), սովետական հայ ճատրակի մեծ վարպետ, 1963-1969 ճատրակի համաշխարհային ախոյեան։ Ան «Տիգրան Երկաթ» կոչուած է՝ իր պաշտպանական խաղի գրեթէ անխորտակելի բնոյթին համար, ուր ապահովութիւնը գերակայ նշանակութիւն ունէր։
Պետրոսեան չորս անգամ Խորհրդային Միութեան ախոյեան եղած է (1959, 1961, 1969 եւ 1975), իսկ ութ առիթներով՝ ճատրակի ախոյեանութեան թեկնածու (1953, 1956, 1959, 1962, 1971, 1974, 1977 եւ 1980 թուականներուն)։ Ան աշխարհի ախոյեանութիւնը կը շահի 1963-ին (ընդդէմ Միխայիլ Պոթվիննիքի)։ 1966-ին իր տիտղոսը Պորիս Սփասքիի դէմ յաջողութեամբ պաշտպանելէ ետք, 1969-ին ան պարտութեան կը մատնուի նոյն հակառակորդին կոմէ։ 1971-1980 թուականներուն կը շարունակէ աշխարհի ախոյեանութեան պայքարը մղել։ ԽՍՀՄ հաւաքականի կազմին մէջ 9 անգամ կը յաղթէ ճատրակի ողիմպիականին։
Պետրոսեանի երեսնամեայ ներկայութիւնը համաշխարհային բեմահարթակին վրայ եւ իր ախոյեանութեան տարիները մեծ դեր կ'ունենան ճատրակի ժողովրդականութիւնը տարածելու ու ամրապնդելու գործին մէջ։ Ըստ 2004-ին հրատարակուած գիրքի մը հեղինակներուն, ան ճանչցուած է իբրեւ ամենադժուար յաղթուող ճատրակորդը՝ ճատրակի պատմութեան մէջ։
Խաղաոճ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիգրան Պետրոսեան պահպանողական, զգոյշ եւ ծայր աստիճանի պաշտպանողական խաղաոճով ճատրակորդ մըն էր։ Կը հետեւէր Նիմցովիչի «կանխարգելման» խաղաոճին։ Ան հազուադէպօրէն նախայարձակ կ'ըլլար. կը յարձակէր, երբ կը զգար, որ կը գտնուէր անվտանգ դիրքի մը մէջ։ Սովորաբար կը յաղթէր՝ հետեւողականօրէն խաղալով, մինչեւ որ իր հակառակորդը սխալէր։ Ան կը յաղթէր՝ օգտուելով հակառակորդին սխալներէն, առանց բացայայտելու իր թոյլ կողմերը։ Համբերատարութիւնը եւ պաշտպանուելու վարպետութիւնը Տիգրան Պետրոսեանը կը դարձնէր դժուար պարտուող ճատրակորդ մը։
Պետրոսեանի անունով ճատրակի ակումբներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1984-էն ի վեր ճատրակի կեդրոնական տունը կը կրէ ճատրակի աշխարհի 9-րդ ախոյեան Տիգրան Պետրոսեանի անունը։
- Փարիզի մէջ կը գործէ Տիգրան Պետրոսեանի անուան ակումբ մը, որու նախագահն է Ֆրանք-Վազգէն Պայրամեան (Ֆրանսա), պատուոյ նախագահն է ճատրակի միջազգային կազմակերպիչ Գագիկ Յովհաննիսեանը (Հայաստան), քարտուղարն է Հելեն Պայրամեան (Ֆրանսա)[6]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Տիգրան Պետրոսեանին նուիրուած նամականիշ
-
Տիգրան Պետրոսեան
-
Տիգրան Պետրոսեանի կիսանդրին Օղակաձեւ զբօսայգիին մէջ, Տիգրան Պետրոսեանի անուան ճատրակի տան մօտ:
-
Տիգրան Պետրոսեանի կիսանդրին (Երեւան, Ճատրակի տուն)
-
Տիգրան Պետրոսեանի յուշարձանը՝ Ապարան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петросян Тигран Вартанович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 264.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Փարիզի մէջ կը գործէ Տիգրան Պետրոսեանի անուան ճատրակի ակումբ Archived 2012-07-10 at the Wayback Machine., tert.am
|