Վոլթեր
Վոլթեր (ֆրանսերէն՝ Voltaire, 21 Նոյեմբեր 1694[1][2][3], Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4][5] - 30 Մայիս 1778[4][6][7][…], Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[4][5], բուն անունով՝ Ֆրանսուա-Մարի Արուէ, ֆրանսերէն՝ François Marie Arouet, Voltaire բառը իր ազգանունին լատինացած ձեւով եւ ֆրանսերէն le jeune (երիտասարդ) բառակապակցութեան սկզբնատառերով կազմուած AROVET LI արտայայտութեան շրջագրութիւնն է), ԺԸ. դարու ֆրանսացի մեծագոյն լուսաւորիչ-փիլիսոփաներէն մէկն է, ծանօթ է նաեւ իբրեւ բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախօս, փաստաբան, վոլթերականութիւն փիլիսոփայական ուղղութեան հիմնադիր։
Ան ունեցած է բեղուն գրիչ, ձգած է աւելի քան 20,000 նամակ եւ 2,000 գիրք։ Եղած է ֆրանսական կաճառին անդամ (1746)։
Եղած է ընկերային բարեփոխումներու ջատագով, Կաթոլիկ եկեղեցւոյ մոլի քննադատ (թէեւ անոր կը պատկանի նշանաւոր արտայայտությունը. «Եթէ Աստուած չ'ըլլար, ապա պէտք պիտի ըլլար զայն յօրինելը»)։ Ըստ կարգ մը տուեալներու անոր IQ-ի ցուցանիշը մօտաւորապէս 190 եղած է [18]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսուա-Մարի Արուէ՝ Վոլթերը ծնած է Փարիզի մէջ: Ան իրաւաբան Ֆրանսուա Արուէի ընտանիքին հինգ երեխաներէն ամէնէն փոքրն էր։ Մայրը՝ Մարի Մարկարիթ տ'Օմարը ունեցած է ազնուական ծագում։ Ուսած է ժէզուիթական քոլէճին մէջ 1704-1711, ուր սորված է լատիներէն եւ յունարէն։ Հետագային տիրապետած է նաեւ իտալերէն, սպաներէն եւ անգլերէն լեզուներուն։
Հակառակ հօր փափաքին, որ կ'ուզէր, որ Վոլթեր իրաւաբան դառնար, ան կը սկսի զբաղիլ գրական գործունէութեամբ։ Վոլթերին սրամտութիւնը կը նպաստէ, որ ան հանրածանօթ դառնայ որոշ ազնուական ընտանիքներու մէջ, որոնց հետ շփումներ կ'ունենար։ Հայրը կը միջամտէ, որ ան իբրեւ քարտուղար աշխատի Նիտըրլենտի մէջ Ֆրանսայի դեսպանատան մէջ։
Աւարտած է Ժիզուիթական քոլէճը։ 1717-ին իր գրութիւններուն համար բանտարկուած է Պասթիլի մէջ, 1726-ին, արտաքսուած է Անգլիա։ Հոնկէ ստացած իր տպաւորութիւնները արտացոլող «Փիլիսոփայական նամակներ»-ուն մէջ (1733) Վոլթեր ցոյց տուած է, որ Անգլիոյ հասարակարգը նախընտրելի է ֆրանսիականէն, ուր կ'իշխէ բացարձակ միապետութիւնը։ Ֆրանսական խորհրդարանին որոշումով գիրքը այրած է (1734)։ Վոլթեր 10 տարի ապրած է Մարքիզ տիւ Շաթլէի տան մէջ, 1745-էն՝ Լուդովիկոս ԺԵ.-ի, 1750-էն մինչեւ 1753՝ պրուսական թագաւոր Ֆրետերիք Բ.-ի արքունիքին մէջ։ 1758-էն հաստատուած է Ֆեռնէի կալուածին մէջ (Ֆրանսայի եւ Զուիցերիոյ սահմանագիծին )։ 1760-ական թուականներուն սրած է պայքարը ընդդէմ կաթոլիկ եկեղեցւոյ, «ճզմեցէք սողունը» (այսինքն՝ կաթոլիկ եկեղեցին) բառերը դարձել են Վոլտերի նշանաբանը։ Այդ տարիներուն ան հանդէս եկած է կրօնական մոլեռանդութեան զոհերու պաշտպանութեամբ (Կալասի գործը, 1762)։
- Աննա Մարիա 16 տարեկանին քանդակած է իր առաջին մոմէ արձանը, որ կը մարմնաւորէր ֆրանսացի գրագէտ-փիլիսոփայ Ֆրանսուա Վոլթերը:
Վոլթերի խօսքերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաւագոյնը բարիին թշնամին է: |
Կրնամ համաձայն չըլլալ քեզի հետ, բայց պատրաստ եմ կեանքս տալու, որ Դուն կարծիքդ յայտնես: |
Աստուած նոյնիսկ սիրած է կատակերգութիւնը[19] |
Կը գրեմ գործելու համար:[20] |
Եթէ ժողովուրդը ստեղծած է լեզուները, մեծ մարդիկ զայն կը կատարելագործեն լաւ գիրքերով, եւ լեզուներու մէջ առաջինը այն է, որ ունի ամէնէն աւելի սքանչելի երկերը:[21] |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Voltaire
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 François Marie dit VOLTAIRE Arouet / խմբ. B. Delmas — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Вольтер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ https://www.pariszigzag.fr/secret/histoire-insolite-paris/restes-voltaire-eparpilles-dans-paris
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ LIBRIS — 2017.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://www.monsieurdevoltaire.com/article-29355369.html
- ↑ Past Fellows database
- ↑ https://www.bbaw.de/die-akademie/akademie-historische-aspekte/mitglieder-historisch/historisches-mitglied-francois-marie-arouet-de-voltaire-2892
- ↑ (unspecified title) — 2005.
- ↑ https://vitterhetsakademien.se/ledamoter/ledamoter/de-voltaire-francois-marie-arouet.html
- ↑ http://www.mvmm.org/c/docs/loges/9ss.html
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-28-ին։ արտագրուած է՝ 2022-08-05
- ↑ Վոլթերի Խօսքերէն
- ↑ Վոլթեր
- ↑ Իմաստուն խօսքեր