Lego

LEGO (հայ.՝ Լեկօ, դան․՝ Leg, Godt՝ «Խաղ, հաճոյք»), խաղալիքներու սերիա, որոնցով կարելի կազմել տարբեր առարկաներ։ Lego հաւաքածուները կ՚արտադրէ Lego Group ընկերութիւնը, որուն գլխաւոր գրասենեակը կը գտնուի Դանիոյ մէջ։ Lego ընկերութեան հիմնական արտադրանքը բլասդիք մասերէ փոքր աղիւսներն են, որոնցով կարելի է կազմել մարդատար ինքնաշարժներ, շէնքեր, տուներ, նաեւ քայլող ռոպոթներ։ Մնացորդներով կարելի է պատրաստել ուրիշ առարկաներ։ Lego ընկերութիւնը կը սկսի աղիւսներու արտադրանքը 1949 թուականէն։ Անկէ ետք Lego ընկերութիւնը մեծցուց իր գործանէութեան ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցոյթներ։ Բայց կան արտադրողներ, որոնք կը կեղծեն Lego ընկերութեան արտադրանքը, ու կը շինեն սուտ Lego առարկաներ։

Աղիւսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Lego աղիւսներ
Lego աղիւսներու չափերը[1][2]

Հաւաքածուի հիմնական դետալները Lego աղիւսներն են։ Աղիւսները իրար կը միանան բութակաւոր միացումներով։ Հաւաքածուի մէջ կը մտնեն նաեւ ուրիշ դետալներ՝ մարդկանց եւ կենդանիներու արձանիկներ, անիւներ եւ այլն։ Կան հաւաքածուներ որոնց մէջ կը մտնեն նաեւ ելեքտրական մարտկոցներ, սենսորներ, միգրոկառավարիչներ։ Հաւաքածուները թոյլ կու տան կազմել աղիւսներէն ինքնաշարժներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նաւեր, տիեզերանաւեր, ռոպոթներ։


Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ընկերութիւնը կը հիմնադրուի 1932 թուականին։ Հիմնադիրն է դանիացի Օլէ Քիրք Քրիսթիանսէն (անգլերէն՝ Ole Kirk Christiansen[3]), ով այն ժամանակ կը հանդիսանայ հիւսներու թիմի եւ ատաղձագործներիւ թիմի բրիգադաւարը[3]։ 1947 թուականին ընկերութիւնը մեծցուց արտադրանքը եւ սկսաւ արտադրել բլասդիք մասերէ խաղալիքներ[3]։

Արտադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

LEGO կոնստրուկտորի բոլոր դետալները կը պատրաստուին որոշ չափանիշով եւ բարձր ճշգրտութեան աստիճանով (2013 թուականին ստեղծուած աղիւսիկները կարելի է միացնել 1958 թուականին թողարկուած դետալներուն հետ), որ ազատ կը ձգէ միացնել առանց որեւէ ջանքի։ Բացի այդ, ամրակցելէ ետք մասնիկները պէտք է ամուր կպչեն իրար։ Սա պայմաններն ապահովելու համար տարրերի դրոշմաձեւերը կ'արտադրուին 10 մկմ ճշգրտութեամբ[4].

Ընկերութեան հիմնական արտադրական ուժերը տեղակայուած են Դանիոյ մէջ, Չէխիոյ մէջ, Մեքսիքոի մէջ եւ ՉԺՀ-ի մէջ։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այժմեան Վիճակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014 թուականին Lego Group ընկերութիւնը դարձաւ խաղալիքներու արտադրութեան համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով ամերիկեան Mattel եւ Hasbro արտադրամասերէն։ Lego Group ընկերութիւնը կը տեղեկացնէ, որ 2014 թուականին կեսերուն անոր եկամուտը կը բարձրանայ 11%-ով, եւ անոնք կը ստանան 2.03 միլիար տոլար[5]։

Lego աղիւսներու արտադրամասը

ՊրիքԱրմզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

LEGO ընկերութիւնը չ'արտադրեր ռազմական հաւաքածուներ, այդ պատճառով ալ անոնք կ'արտադրեն BrickArms եւ Brickmania ընկերութիւնները։

Հաւաքածուներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Lego քաղաք
Lego հրթիռներ

Համակարգչային Խաղեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փրկուածները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մշակման Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բջիջային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լիամետրաժ մուլտֆիլմեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • LEGO: Կլաչ Պաուէրսի արկածները (2010)
  • LEGO: Ատլանտիդա (2010)
  • LEGO Բեթմեն։ DC սուբըր հերոսներոպ միաւորումը (2013)
  • The LEGO movie (2014)

LEGO Աստղային Մարտիկներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Lego Indiana Jones[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Bionicle[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Bionicle: Լոյսի դիմակ (2003)
  • Bionicle 2: Մատուռու Նուի–յի լեգենդը (2004)
  • Bionicle 3: Ստուերնեսի սարդոստայնիլ (2005)
  • Bionicle: Լեգենդը կը վերածնուի (2009)

Hero Factory[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

LEGO CHIMA[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Lego Legends of Chima 4D Movie Experience

LEGO Ninjago[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անգլերէն անուանումը․ LEGO Ninjago: Masters of Spinjitzu։ Սեզոն 1՝ 4 սերիյա, սեզոն 2 (Օձերու տարի)՝ 13 սերիյա, սեզոն 3 (Որոշիչ մարտ)՝ 13 սերիյա, սեզոն 4՝ 8 սերիյա, սեզոն 5 (Տարրերու մրցաշար)՝ 10 սերիյա։

Քննադատութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013 թուականին Յունուարին Lego ընկերութեան կը մեղադրեն ռէյսիզմի մէջ։ Անոնք կը պահանջէին հաւաքածուներէն մէկուն վաճառքէն հանել, նաեւ ժողովուրդին ներողութիւն խնդրել իսլամներուն՝ վիրաւորանք հասցնելու համար[7][8]։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Lego Specifications
  2. Dimensions of a Standard Lego Brick
  3. 3,0 3,1 3,2 Lipkowitz, D. The LEGO Book / D. Lipkowitz. — London : Dorling Kindersley, 2009. — 200 p. — ISBN 978-1-4053-4169-1
  4. «Company Profile An Introduction to the LEGO Group 2010» (PDF)։ The Lego Group։ 2010։ էջ 22։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-12-09-ին։ արտագրուած է՝ 2013-05-07 
  5. «Աշխարհում ամենահայտնի խաղալիքների արտադրողը»։ արտագրուած է՝ 2014 թ․ սեպտեմբերի 7 
  6. LEGO Bionicle: Quest for the Toa. Also Known As
  7. «Muslims claim Jabba's Palace Lego toy is racist as it is 'based on iconic mosque in Istanbul'»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 5 
  8. «Турки обвиняют Lego в расизме: игрушечный замок похож на мечеть Айя София»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 5 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]