Jump to content

Վրաստանի Յուշադրամներ

Վրաստանի զինանշան
Վրաստանի զինանշան

Յիշատակային եւ յոբելեանական մետաղադրամները (կամ պարզապէս՝ յուշադրամներ), ինչպէս նաեւ՝ ներդրումային մետաղադրամները, կը թողարկուին Վրաստանի Ազգային դրամատան կողմէն՝ սկսած 1995 թուականէն։ Ի տարբերութիւն հիմնական շրջանառու մետաղադրամներու՝ անոնք ունին հաւաքորդական կամ ներդրումային նշանակութիւն եւ կարող են չհանդիսանալ օրինական վճարամիջոց[ն 1][ն 2]:

Նշուած մետաղադրամները պատրաստուած են թանկարժէք (900, 920, 999 յարգի ոսկի, 925 յարգի արծաթ) եւ ոչ թանկարժէք (պղնձա-նիկելային համաձուլուածք, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլուածք) մետաղներով։ Ոսկէ մետաղադրամները թողարկուած են 10, 20, 25, 50, 100, 300, 500 եւ 1000 լարի () անուանական արժէքով, արծաթէ դրամները՝ 1, 2, 3, 5, 10 եւ 20 լարի, պղնձա-նիկելային համաձուլուածքով՝ 10 լարժ, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլուածքով՝ 2 եւ 3 լարի, իսկ երկմետաղ դրամներ՝ 10 լարի։ Մետաղադրամները հատուած են BU, special եւ proof որակներով:

Վրաստանի յուշադրամներու էսքիզներու հեղինակներն են գլխաւորապէս վրացի` Մամուկայ Գոնգաձէ, Էմիր Բուրջանաձէ, Թինաթին Տեւզաձէ, Վիկտորիայ Կուտատելաձէ, Նինո Գոնգաձէ, Բաչանայ Մալազոնիայ, Նոդար Մալազոնիայ, Թեմուր Ապխաձէ, Իրակլի Պաղավա, նաեւ` լեհ նկարիչ-դիզայներները՝ Ռոբերտ Կոտովիչ:

Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սեպտեմբեր 2018 թուականի դրութեամբ թողարկուած են մետաղադրամներու 27 տարատեսակներ, որոնցմէ 2-ը՝ մելքիորէ, 2-ը՝ նոյզիլբերէ, 2-ը՝ երկմետաղ (մելքիորէ եւ նոյզիլբերէ), 13-ը՝ արծաթէ, 8-ը՝ ոսկիէ։

Մետաղադրամներու թողարկման ամփոփ աղիւսակ տարեթիւի եւ նիւթի համաձայն
1995 2000 2004 2006 2008 2009 2015 2017 2018 Ընդամէնը
Մելքիոր 2 2
Նոյզիլբեր 2 2
Երկմետաղ 2 2
Արծաթ-925 2 1 2 1 1 2 1 3 13
Ոսկի-900 1 1
Ոսկի-920 1 1
Ոսկի-999 6 6
Ընդամէնը 1 6 1 10 2 1 2 1 3 27

Վրաստան եւ միջազգային հանրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1995
Երկրորդ համաշխարհային պատերազմին տարած յաղթանակի 50-ամեակ

Դիմերեսը՝ բորջղալի, յուշադրամի թողարկման տարեթիւը եւ անուանական արժէքը, պետութեան անուանումը՝ վրաց.՝ «საქართველოს რესპუბლიკა» եւ անգլերէն՝ «REPUBLIC OF GEORGIA»։
Դարձերեսը՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի, Ուինսթոն Չերչիլի եւ Շառլ դէ Գոլի դիմապատկերները եւ ազգանունները՝ ֆրանսերէն՝ «STALINE—ROOSEVELT—CHURCHILL—DE GAULLE», իրադարձութեան տարեթիւը՝ «1945»։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անուանական արժէքը՝ 500 լարի[ն 1]։ Նիւթը՝ ոսկի-920։ Քաշը՝ 17.0 գ։ Տրամագիծը՝ 31.0 մմ։ Կտրուած քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Նոդար Մալազոնիայի։ Կտրուած է Ֆրանսայի Փարիզի դրամահատարանին մէջ proof որակով։

2006
Պաքու—Թիֆլիս—Ճեյհան նաւթամուղ

Դիմերեսը՝ խողովակաշարի սխեմայով քարտէս, նաւթամուղի անուանումը՝ վրաց.՝ «ბაქო—თბილისი—ჯეიჰანის» եւ անգլերէն՝ «BAKU—TBILISI—CEYHAN», անուանական արժէքը։
Դարձերես. կեդրոնը՝ նաւթային աշտարակներ, խողովակաշարի անուանման հապաւումը՝ անգլերէն՝ «BTC», յուշադրամի թողարկման տարեթիւ, վերի եզերքը՝ թողարկող դրամատան աուանումը՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» եւ անգլերէն՝ «NATIONAL BANK OF GEORGIA»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველო» եւ անգլերէն՝ «GEORGIA»։
Անուանական արժէքը՝ 3 լարի։ Նիւթը՝ նոյզիլբեր։ Քաշը 12.80՝ գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 3000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձէի։ Կտրուած է՝ Լեհաստանի դրամահատարանին մէջ BU որակով։

2006
Պաքու—Թիֆլիս-Ճեյհան նաւթամուղ

Դիմերեսը՝ խողովակաշարի սխեմայով քարտէս, նաւթամուղի անուանումը՝ վրաց.՝ «ბაქო—თბილისი—ჯეიჰანის» եւ անգլերէն՝ «BAKU—TBILISI—CEYHAN», անուանական արժէքը։
Դարձերես. կեդրոնը՝ նաւթային աշտարակներ, խողովակաշարի անուանման հապավումը՝ անգլերէն՝ «BTC», յուշադրամի թողարկման տարեթիւ, վերի եզերքը՝ թողարկող դրամատան աուանումը՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» եւ անգլերէն՝ «NATIONAL BANK OF GEORGIA»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველო» եւ անգլերէն՝ «GEORGIA»։
Անուանական արժէքը՝ 3 լարի։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակ՝ մինչեւ 5000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձէի։ Կտրուած է՝ Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

2015
Ազգային արժոյթի՝ լարիի 20-ամեայ տարելից

Դիմերեսը՝ արեգակի խորհրդանշական պատկերը՝ յաւերժութեան ու կեանքի նշանի տեսքով, լարիի գրանշանը (), շրջանառութեան ժամանակաշրջանը (1995-2005) եւ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი
Դարձերես․ կեդրոնը՝ քեշ-կեդրոնի շէնքը, վերը՝ թողարկող դրամատան անուանումը՝ անգլերէն՝ «National Bank of Georgia», ներքեւը՝ անուանական արժէքը։ Դրամաշուրթ հարթ։
Անուանական արժէքը՝ 20 լարի։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Բաչանա Մալազոնիայի։ Կտրուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

2017
Վրացական գինի

Դիմերեսը՝ կարմիր գինիով լցված ոսկե կարասի եւ խաղողի վազի սխեմատիկ պատկերներ, եզրով՝ պետության անվանումը վրացերեն եւ Ֆրանսերէն, թողարկման տարեթիվը եւ անվանական արժեքը՝ «საქართველო • 2017 • GEORGIE • 5 ლარი»։
Դարձերեսը՝ Բորդոյի Գինու թանգարանի ոճավորված պատկերազարդումը եւ անվանական արժեքը (5 ), եզրով՝ ֆրանսերէն՝ «LA GÉORGIE - PREMIER INVITÉ • L'EXPOSITION "VIGNOBLE INVITÉ" DE LA CITÉ DU VIN DE BORDEAUX»։ Դրամաշուրթ հարթ։
Անուանական արժէքը՝ 5 լարի։ Նիւթը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Կտրուած քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Նինո Գոնգաձեի։ Կտրուած է Ճապոնիայի դրամահատարանին մէջ proof որակով։

2018
Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակ

Դիմերեսը՝ Թբիլիսիի պետական համալսարանի տարբերանշանը, եզրերով՝ Վրաստանի 20-րդ դարասկզբի զինանշանի վրա զետեղված արեգակի, լուսնի եւ հինգ աստղերի խորհրդանշական պատկերները, վրաց.՝ «ხუთი ლარი» գրառումը։
Դարձերեսը՝ պետական համալսարանի շենքը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» եւ անգլերէն՝ «GEORGIA», հոբելյանական տարեթվերը՝ «1918» եւ «2018», անվանական արժեքը (5 Դրամաշուրթ հարթ։
Անվանական արժեքը՝ 5 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Նինո Գոնգաձեի։ Հատվել է Իսպանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

2018
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակ

Դիմերեսը՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դրօշն ու զինանշանի կենտրոնական մասը, պետության հռչակման օրը՝ վրաց.՝ «26 მაისი 1918», եզրերով՝ վրաց.՝ «საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა» գրառումը եւ անվանական արժեքը (10
Դարձերեսը՝ Վրաստանի՝ 2004 թվականին ընդունված դրօշն ու զինանշանը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» եւ անգլերէն՝ «GEORGIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լարի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է Իսպանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

2018
Վրացական գիրք

Դիմերեսը՝ ։
Դարձերեսը՝ ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 5 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Իրակլի Պաղավայի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում proof որակով։

Ազգային պատմութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2000
Վրաց պետականութեան 3000-ամեակ

Դիմերես․ կեդրոնը՝ դրուագ Սւետիցխովելի տաճարի վանքի խորաքանդակ՝ արծիւ եւ առիւծ, եզերքը՝ վրաց.՝ «საქართველოს სახელმწიფოებრიობის 3000 წელი» գրառումը։
Դարձերես. կեդրոնը՝ անուանական արժէքի ոճաւորուած պատկերը, եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ ընդհատուող ատամնաւոր, գրառումով՝ անգլերէն՝ «GEORGIA ★ TEN LARI»։
Անուանական արժէքը՝ 10 լարի։ Նիւթը՝ մելքիոր (կեդրոն) եւ նոյզիլբեր (օղակ)։ Քաշը՝ 10.6 գ։ Տրամագիծը՝ 26.0 մմ։ կտրուած քանակը՝ մինչեւ 25 000 հատ[7]։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձէի եւ Թինաթին Տեւզաձէի։ Կտրուած է Մեծ Բրիտանիոյ արքայական դրամահատարանին մէջ BU որակով։ Ազգային դրամատունը զայն կը բնորոշէ որպէս յիշատակային շրջանառու մետաղադրամ[8]։

2000
Վրաց պետականութեան 3000-ամեակ

Դիմերես․ կեդրոնը՝ դրուագ Սւետիցխովելի տաճարի վանքի խորաքանդակ՝ արծիւ եւ առիւծ, եզերքը՝ վրաց.՝ «საქართველოს სახელმწიფოებრიობის 3000 წელი» գրառումը։
Դարձերես. կեդրոնը՝ անուանական արժէքի ոճաւորուած պատկերը, եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ ընդհատուող ատամնաւոր, գրառումով՝ անգլերէն՝ «GEORGIA ★ TEN LARI»։
Անուանական արժէքը՝ 10 լարի[ն 1]։ Նիւթը՝ մելքիոր։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 2000 հատ[9]։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձէի եւ Թինաթին Տեւզաձէի։ Կտրուած է Մեծ Բրիտանիոյ արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2000
Վրաց պետականութեան 3000-ամեակ

Դիմերես․ կեդրոնը՝ դրուագ Սւետիցխովելի տաճարի վանքի խորաքանդակ՝ արծիւ եւ առիւծ, եզերքը՝ վրաց.՝ «საქართველოს სახელმწიფოებრიობის 3000 წელი» գրառումը։
Դարձերես. կեդրոնը՝ անուանական արժէքի ոճաւորուած պատկերը, եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ ընդհատուող ատամնաւոր, գրառումով՝ անգլերէն՝ «GEORGIA ★ TEN LARI»։
Անուանական արժէքը՝ 10 լարի[ն 1]։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.98 գ։ Տրամագիծը՝ 28.40 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 1000 հատ[10]։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձէի եւ Թինաթին Տեւզաձէի։ Կտրուած է Մեծ Բրիտանիոյ արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2009
Իլորի Սուրբ Գէորգի եկեղեցի

Դիմերեսը՝ Տեատինեան միաբանութեան իտալացի քարոզիչ Քրիստոֆորո դէ Կաստելիի նկարազարդումներու դրուագներէն բաղկացած տեսարան՝ Իլոր գիւղն ու եկեղեցին, ձիաւորներու խումբ եւ բեռնակիր՝ Կովկասեան լեռնաշղթայի յետամասի վրայ, պետութեան անուանումը (վրաց.՝ საქართველო) եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ եկեղեցւոյ պատկերը եւ կառուցման դարը (վրաց.՝ XI ს), տեղանքի անուանումը՝ վրաց.՝ «ილორი», յուշադրամի անուանական արժէքը, Վրաստանի պետական զինանշանը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» եւ անգլերէն՝ «NATIONAL BANK OF GEORGIA»։
Անուանական արժէքը՝ 10 լարի։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 3000 հատ։ Էսքիզները՝ Թեմուր Ապխաձէի եւ Մամուկա Գոնգաձէի։ Կտրուած է Ֆինլանտիայի դրամահատարանին մէջ proof որակով։

Կրօն եւ դիցաբանութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2000
Քրիստոսի ծննդեան 2000-ամեակ

Դիմերես. կեդրոնը՝ հերալդիկ վահան՝ խաչերով եւ Տիրոջ խիտոնի պատկերով, եզերքը՝ հոբելյանական իրադարձութեան անուանումը՝ վրաց.՝ «ქრისტეშობიდან 2000 წელი»։
Դարձերես. կեդրոնը՝ անուանական արժէքի ոճաւորուած պատկերը, եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ ընդհատուող ատամնաւոր, գրառումով՝ անգլերէն՝ «GEORGIA ★ TEN LARI»։
Անուանական արժէքը՝ 10 լարի։ Նիւթը՝ մելքիոր (կեդրոն) եւ նոյզիլբեր (օղակ)։ Քաշը՝ 10.6 գ։ Տրամագիծը՝ 26.0 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 25 000 հատ[11]։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձէի եւ Թինաթին Տեւզաձէի։ Հատուած է Մեծ Բրիտանիոյ արքայական դրամահատարանին մէջ BU որակով։ Ազգային դրամատան բնորոշում է որպէս յիշատակային շրջանառու մետաղադրամ[8]։

2000
Քրիստոսի ծննդեան 2000-ամեակ

Դիմերես. կեդրոնը՝ հերալդիկ վահան՝ խաչերով եւ Տիրոջ խիտոնի պատկերով, եզերքը՝ հոբելյանական իրադարձութեան անուանումը՝ վրաց.՝ «ქრისტეშობიდან 2000 წელი»։
Դարձերես. կեդրոնը՝ անուանական արժէքի ոճաւորուած պատկերը, եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ ընդհատուող ատամնաւոր, գրառումով՝ անգլերէն՝ «GEORGIA ★ TEN LARI»։
Անուանական արժէքը՝ 10 լարի[ն 1]։ Նիւթը՝ մելքիոր։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 2000 հատ[12]։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձէի եւ Թինաթին Տեւզաձէի։ Կտրուած է Մեծ Բրիտանիոյ արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2000
Քրիստոսի ծննդյան 2000-ամյակ

Դիմերես. կեդրոնը՝ հերալդիկ վահան՝ խաչերով եւ Տիրոջ խիտոնի պատկերով, եզերքը՝ հոբելյանական իրադարձութեան անուանումը՝ վրաց.՝ «ქრისტეშობიდან 2000 წელი»։
Դարձերես. կեդրոնը՝ անուանական արժէքի ոճաւորուած պատկերը, եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ ընդհատուող ատամնաւոր, գրառումով՝ անգլերէն՝ «GEORGIA ★ TEN LARI»։
Անուանական արժէքը՝ 10 լարի[ն 1]։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.98 գ։ Տրամագիծ. 28.40 մմ։ Հատուած քանակը՝ մինչեւ 1000 հատ[13]։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձէի եւ Թինաթին Տեւզաձէի։ Կտրուած է Մեծ Բրիտանիոյ արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

Վրաստանի Ազգային դրամատունը «Ոսկէ գեղմ» ներդրումային մետաղադրամներու շարքը[ն 2] սկսած է թողարկել 2006 թուականէնէ․ անոնք կը թողարկուին պարբերաբար՝ պահանջներուն համաձայն[4]։ «Ոսկէ գեղմ» ներդրումային դրամները կը թողարկուին վեց քաշային տարբերակներով եւ համապատասխանաբար վեց անուանական արժէքներով, պատրաստուած են 999 հարգի ոսկիով proof որակով։

Դիմերեսը՝ Արգո նաւը ծովուն մէջ՝ արգոնաւորդների ճանապարհորդութեան ուղեցուցային քարտէսի յետամասի վրայ, ոսկէ գեղմի խորհրդանշական պատկերը՝ որպէս նպատակակետ, պետութեան անուանումը՝ վրաց.՝ «საქართველო» եւ անգլերէն՝ «GEORGIA», մետաղադրամի հատման տարեթիւը[ն 3] եւ անուանական արժէքը։

Դարձերեսը՝ ոսկէ գեղմի ոճաւորուած պատկերը եւ անուանման գրառումը՝ վրաց.՝ «ოქროს საწმისის» եւ անգլերէն՝ «GOLDEN FLEECE», մետաղադրամի քաշը տրոյական ունցիայով եւ մետաղի հարգը (GOLD 999,9)։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։

Մետաղադրամները կտրուած Աւստրիոյ դրամահատարանին մէջ, էսքիզները՝ Մամուկա Գոնգաձէի։

2006
Անուանական արժէքը՝ 10 լարի։ Քաշը՝ 3.1 գ (1/10 OZՏրամագիծը՝ 16.0 մմ։ Կտրուած քանակը՝ 4000 հատ[14][15][16]։
2006
Անուանական արժէքը՝ 100 լարի։ Քաշը՝ 31.1 գ (1 OZՏրամագիծը՝ 37.0 մմ։
2006
Անուանական արժէքը՝ 25 լարի։ Քաշը՝ 7.7 գ (1/4 OZՏրամագիծը՝ 22.0 մմ։
2006
Անուանական արժէքը՝ 300 լարի։ Քաշը՝ 155.5 գ (5 OZՏրամագիծը՝ 50.0 մմ։
2006
Անուանական արժէքը՝ 50 լարի։ Քաշը՝ 15.5 գ (1/4 OZՏրամագիծը՝ 28.0 մմ։
2006
Անուանական արժէքը՝ 1000 լարի։ Քաշը՝ 311.0 գ (10 OZՏրամագիծը՝ 60.0 մմ։
2004
2006 թ․ Ոտնագնդակի աշխարհի առաջնութիւն

Դիմերեսը՝ Վրաստանի քարտէսի ուրուագիծը՝ պետական դրօշի ձեւաւորմամբ, մետաղադրամի անուանական արժէքը ու թողարկման տարեթիւը, պետութեան անուանումը՝ վրաց.՝ «საქართველო» եւ անգլերէն՝ «GEORGIA»։
Դարձերեսը՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գաւաթի եւ գնդակով երկու Ոտնագնդակներու ոճաւորուած պատկերը, վերի եզերքը՝ իրադարձութեան անուանումը՝ անգլերէն՝ «2006 FIFA WORLD CUP GERMANY™»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» եւ անգլերէն՝ «NATIONAL BANK OF GEORGIA»։
Անուանական արժէքը՝ 1 լարի[ն 1]։ Նիւթը՝ արծաթ-999։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 50 000 հատ։ Էսքիզները՝ Վիքթորիա Կուտատելաձէի եւ Ռոբերտ Կոտովիչի։ Կտրուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

2006
Թիֆլիսի Դինամոյի՝ գաւաթակիրներու գավաթին մէջ տարած յաղթանակի 25-ամեակ

Դիմերեսը՝ ՈՒԵՖԱ-ի գաւաթակիրներու գաւաթի մրցանակը, յաղթական մրցաշրջանի տարեթիւը (վրաց.՝ 1981 წელი), պետութեան անուանումը՝ վրաց.՝ «საქართველო» ու անգլերէն՝ «GEORGIA», անուանական արժէքը, թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ գնդակով ոտնագնդակ խաղացողները, վրաց.՝ «დინამო თბილისი ევროპის თასების მფლობელთა თასის მფლობელი 25 წელი» եւ անգլերէն՝ «DINAMO TBILISI UEFA CUP WINNERS' CUP WINNER 25 YEARS» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» եւ անգլերէն՝ «NATIONAL BANK OF GEORGIA»։
Անուանական արժէքը՝ 2 լարի։ Նիւթը՝ նոյզիլբեր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատուած քանակը՝ մինչեւ 10 000 հատ։ Էսքիզները՝ Վիքթորիա Կուտատելաձէի։ Կտրուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ special որակով։

2006
Թիֆլիսի Դինամոյի՝ գաւաթակիրներու գաւաթին տարած յաղթանակի 25-ամեակ

Դիմերեսը՝ ՈՒԵՖԱ-ի գաւաթակիրներու գաւաթի մրցանակը, յղթական մրցաշրջանի տարեթիւը (վրաց.՝ 1981 წელი), պետութեան անուանումը՝ վրաց.՝ «საქართველო» ու անգլերէն՝ «GEORGIA», անուանական արժէքը, թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ գնդակով ոտնագնդակներ խաղացողներ, վրաց.՝ «დინამო თბილისი ევროპის თასების მფლობელთა თასის მფლობელი 25 წელი» եւ անգլերէն՝ «DINAMO TBILISI UEFA CUP WINNERS' CUP WINNER 25 YEARS» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» եւ անգլերէն՝ «NATIONAL BANK OF GEORGIA»։
Անուանական արժէքը՝ 2 լարի։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 6000 հատ։ Էսքիզները՝ Վիքթորիա Կուտատելաձէի։ Կտրուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

2008
29-րդ ամառային օլիմբիական խաղեր

Դիմերես․ կեդրոնը՝ երկու հին վազորդներ՛ օլիմբիական կրակի բոցի ոճաւորուած պատկերի յետամասի վրայ, ձախ մասին վրայ՝ Վրաստանի ազգային օլիմբիական կոմիտէի պատկերանիշը[ն 4], աջ մասին վրայ՝ պետական զինանշանը եւ անուանական արժէքը, վերի եզերքը՝ պետութեան անուանումը (վրաց.՝ საქართველო), ներքեւի եզերքը՝ օլիմբիական կարգախօսը (լատ.՝ «CITIUS ALTIUS FORTIUS»
Դարձերեսը՝ օլիմբիական կրակի ոճաւորուած պատկերը, դրուագ Պեկինի ազգային մարզադաշտէն, օլիմբիական մայրաքաղաքի անուանումը՝ վրաց.՝ «პეკინი», մետաղադրամի թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անուանական արժէքը՝ 20 լարի։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 1500 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձէի։ Կտրուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2008
29-րդ ամառային օլիմբիական խաղեր

Դիմերես․ կեդրոնը՝ երկու հին վազորդներ՛ օլիմբիական կրակի բոցի ոճաւորուած պատկերու յետամասի վրայ, ձախ մասին վրայ՝ Վրաստանի ազգային օլիմբիական կոմիտէի պատկերանիշը[ն 4], աջ մասին վրայ՝ պետական զինանշանը եւ անուանական արժէքը, վերի եզերքը՝ պետութեան անուանումը (վրաց.՝ საქართველო), ներքեւի եզերքը՝ օլիմբիական կարգախօսը (լատ.՝ «CITIUS ALTIUS FORTIUS»
Դարձերեսը՝ օլիմբիական կրակի ոճաւորուած պատկերը, դրուագ Պեկինի ազգային մարզադաշտէն, օլիմբիական մայրաքաղաքի անուանումը՝ վրաց.՝ «პეკინი», մետաղադրամի թողարկման տարեթիւը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անուանական արժէքը՝ 20 լարի։ Նիւթը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.5 գ։ Տրամագիծը՝ 25.0 մմ։ Կտրուած քանակը՝ մինչեւ 1000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձէի։ Կտրուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2015
2015 թ․ եւրոպական երիտասարդական ամառային օլիմբիական փառատոն

Դիմերեսը՝ փառատոնի պատկերանիշը, ինը մարզաձեւերու խորհրդանշական պիկտոգրամներ, իրադարձութեան անուանումը՝ անգլերէն՝ «EUROPEAN YOUTH OLYMPIC FESTIVAL TBILISI 2015» եւ վրաց.՝ «ევროპის XIII ახალგაზრდული ოლიმპიური ფესტივალი»։
Դարձերես․ կեդրոնը՝ Վրաստանի ազգային օլիմբիական կոմիտէի պատկերանիշը[ն 4] եւ Եւրոպայի քարտէսի ուրուագիծը, աւելի ցած՝ յուշադրամի անուանական արժէքը եւ լարիի գրանշանը (), եզերքը՝ թողարկող դրամատան անուանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) եւ ինը աստղեր՝ մարզաձեւերու թիւով։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անուանական արժէքը՝ 10 լարի։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Կտրուած քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձէի։ Կտրուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Վրաստանի Ազգային դրամատան բնորոշմամբ «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած յաղթանակի 50-ամեակ», «Վրաց պետականութեան 3000-ամեակ» մելքիորէ ու արծաթէ, «Քրիստոսի ծննդեան 2000-ամեակ» մելքիորէ ու արծաթէ, «2006 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնութիւն» յուշադրամները չեն ներառուել դրաշրջանառութեան մէջ եւ չեն հանդիսանում օրինական վճարամիջոց[1][2]:
  2. 2,0 2,1 Ներդրումային դրամները բարձր յարգի թանկարժէք մետաղներից պատրաստուած դրամներ են, որոնց շրջանառութեան կարեւորագոյն առանձնայատկութիւնն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկւում աւելացուած արժէքի հարկով: Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակուող թանկարժէք մետաղի գնին մօտ վաճառքի գին, որը ձեւաւորւում է թանկարժէք մետաղների իրացման միջազգային շուկաներում: Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկուած առաջին եւ առայժմ միակ ներդրումային դրամը «Ոսկէ գեղմ» շարքն է: Շարքի թողարկման նպատակն է բնակչութեանը հնարաւորութիւն տալ ազատ միջոցները ներդնել արծաթէ դրամներում, ինչպէս նաեւ Վրաստանի` որպէս հին ժամանակներից ոսկի արդիւնահանող երկրի ճանաչումը[3][4][5][6]:
  3. «Ոսկե գեղմ» մետաղադրամների վրա հատման տարեթվի գրությունը պետք է փոխվի համապատասխան թողարկման հետ[4]։
  4. 4,0 4,1 4,2 Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը ներկայացված է երկու տարբերակներով[17]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Collection Coins; Վրաստանի ԱԲ կայք (անգլերէն) /վերցուած է 2015-10-02/
  2. Coins: not legal tender; ehobbex.com (անգլերէն) /վերցուած է 2015-11-21/
  3. Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net /վերցուած է 2015-11-08/
  4. 4,0 4,1 4,2 Gold Investment Coins; Վրաստանի ԱԲ կայք (անգլերէն) /վերցուած է 2015-10-02/
  5. Gold Investment Coins «Golden Fleeceէ Selling Term Was Prolonged; Վրաստանի ԱԲ կայք (անգլերէն) /վերցուած է 2015-11-21/
  6. Отчеканены первые грузинские инвестиционные золотые монеты с изображением «Золотого рунаէ; regnum.ru (ռուս.) /վերցուած է 2015-11-21/
  7. Монета «3000 лет государственности Грузии» (биметалл); ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  8. 8,0 8,1 Coins; Վրաստանի ԱԲ կայք (անգլերէն) /վերցված է 2015-10-02/
  9. Монета «3000 лет государственности Грузии» (мельхиор); ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  10. Монета «3000 лет государственности Грузии» (серебро); ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  11. Монета «2000-летие рождества Христова» (биметалл); ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  12. Монета «2000-летие рождества Христова» (мельхиор); ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  13. Монета «2000-летие рождества Христова» (серебро); ehobbex.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  14. Монета ‹ 10 Lari (Golden Fleece); colnect.com (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  15. 10 лари 2006 года «Золотое руно»; kollekcioner.ru (ռուս.) /վերցված է 2015-11-21/
  16. Cuhaj G.S., Michael T., 2015, էջ 539
  17. 23 years within the International Olympic Movement; geonoc.org.ge (անգլերէն) /վերցված է 2015-11-21/

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]