Վահէ Քաչա
Արտաքին տեսք
Վահէ Քաչա | |
---|---|
Ծնած է | 1 Ապրիլ 1928[1] |
Ծննդավայր | Դամասկոս, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ |
Մահացած է | 14 Յունուար 2003[2] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Երկեր/Գլխաւոր գործ | Գիշատիչների խնջույքը? |
Մասնագիտութիւն | գրագէտ, հեղինակ, լրագրող |
Վահէ Քաչա (բուն անունը՝ ՎահԷ Գառնիկ Խաչատուրեան [3], 1 Ապրիլ 1928[1], Դամասկոս, Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ - 14 Յունուար 2003[2], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա), արեւմտահայ գրող, ստեղծագործեր է գլխաւորապէս ֆրանսերէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական կրթութիւնը ստացեր է Պէյրութի մէջ։ 1945 թուականին մեկներ է Փարիզ, երեք տարի հետեւած է ժապաւէնի ղեկավարութեան դասընթացներուն։ Եղած է «Սուար տը Պէյրութ» («Soir de Beyrouth») թերթի թղթակիցը Փարիզի մէջ։
- 1953 թուականին տպագրուած է իր առաջին վէպը՝ «Կիրակի օրուընէ մնացած ծուխեր»։
- Հեղինակին մեծ յաջողութիւն բերած է «Ակն ընդ ական» (1955, հայերէն հրատարակուեր է 1956 թուականին, Ռիվարոլ մրցանակ, 1957) վէպը։
- Վահէ Քաչայի վէպերու ու վիպակներու մեծ մասին բնորոշ է տիրող իրականութեան արատներու քննադատութիւնը, պատերազմի դատապարտումը։ Քաչայի ստեղծագործութեան մեջ նկատելի է (Existentialism) Էքզիսթենցիալիզմի այսինքն՝ գոյապաշտութեան կամ գոյութենապաշտութեան փիլիսոփայութեան որոշակի ազդեցութիւնը։
- Քաչայի ստեղծագործութեան գլուխ-գործոցը «Դաշոյն մը այս պարտէզին մէջ» (1981) վէպն է, դիւցազներգական (Ֆր. épique) լայն շունչի ծաւալուն ստեղծագործութիւն մը, որը կը ներկայացնէ Արեւմտեան Հայաստանի իրականութիւնը, պոլսահայութեան կեանքը՝ համիտեան արհաւիրքներէն մինչեւ Մեծ եղեռնը:
- Վահէ Քաչան գրական գործունէութեանը զուգահեռ համագործակցած է ֆրանսական շարժանկարի ղեկավարներու (Ֆր. cinéastes) հետ, շարունակելով լրագրութիւնը։
- 1962 թուականին «Խղճահարութիւն չկայ կոյրերու հանդէպ» եւ «Քաղցկեղաւորները» տեղեկագրութիւններու համար ստացեր է մամուլի Փելման մրցանակ։
- Իր «Ակն ընդ ական», «Արարիչի ութերորդ օրը», «Կալիա», «Ուզածիդ չափ», «Հրեայի մահը», «Մարդ մը ինկաւ փողոց», «Գիշատիչներու խնճոյքը», «Լողի ուսուցիչը» վէպերն ու վիպակները նկարահանուեր են։
- Քաչայի ստեղծագործութիւնները թարգմանուեր են աշխարհի շատ լեզուներով:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1953 «Կիրակի օրուընէ մնացած ծուխեր» վեպ
- 1955 «Ակն ընդ ական» (հայերէն հրատարակութիւն՝ 1956, Ռիվարոլի մրցանակ՝ 1957)
- 1957 «Կարթ» (հայերէն հրատարակութիւն՝ 1958)
- 1958 «Սեղմուած բռունցքներ»
- 1960 «Արարիչի ութերորդ օրը» (հայերէն հրատարակութիւն՝ «Գրական թերթ», 1965, № 40-43)
- 1960 «Գիշատիչներու խնճոյքը» (հայերէն հրատարակութիւն՝ «Գրական թերթ», 1967, 41. 49-52, 1968, 1-2)
- 1963 «Գաւազան» (հայերէն հրատարակութիւն՝ «Գարուն», 1970, № 7-8)
- 1966 «Կապիկներու նաւը»
- 1968 «Հրեայի մահը»
- 1975 «Մարդ մը ինկաւ փողոց» (հայերէն հրատարակութիւն՝ «Փողոցին մէջ ինկած է մարդ մը», «Աշխարհ», 1977)
- 1979 «Աղմուկը, որ կը լսուէր»
- 1981 «Դաշոյն մը այս պարտէզին մէջ» (հայերէն հրատարակութիւն՝ 1999):
Հայերէն հրատարակուած երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ակն ընդ ական, Պէյրութ, 1956, 108 էջ:
- Կարթ, Երեւան, 1958:
- «Գիշատիչներու խնճոյքը» (պատմուածքներ), Երեւան, 1976:
- «Դաշոյն մը այս պարտէզին մէջ»(ասք հայոց), Երեւան, 1999, 496 էջ:
- Ակն ընդ ական, Երեւան, 2005, 91 էջ:
- Սեղմուած բռունցքներ, Երեւան, 2005, 192 էջ:
- «Արարիչի ութերորդ օրը»: «Գիշատիչներու խնճոյքը», Երեւան, 2006, 145 էջ:
- Դեւը արթնցաւ, Էջմիածին, 2008, 147 էջ:
- Սեղմուած բռունցքներ, Երեւան, 2012, 196 էջ:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թորոս Թորանեան, 12 վեպէրու հեղինակ Վահէ Քաչայի հետ: «Գարուն», 1967, № 2, էջ 72-74։ Archived 2020-06-05 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://deces.matchid.io/search?q=Vah%C3%A9+Khatchadourian
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ L’intelligentsia arménienne de Beyrouth disparaît peu à peu : Alice Khatchadourian sœur de Vahé Katcha(ֆր.)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Յովհ. Այվազեան, Հայկական հանրագիտարան հրատ., Երեւան, 2007։
- Երկ. Գիշատիչներու խնճոյքը (Պատմուածքներ). Երեւան, 1976։
- arménienne de Beyrouth disparaît peu à peu : Alice Khatchadourian sœur de Vahé Katcha[permanent dead link]
- The Armenian intelligentsia of Beirut gradually disappears: Alice Khatchadourian sister of Vahé Katcha