Ստեփան Լիսիցեան
| Ստեփան Լիսիցեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 22 Սեպտեմբեր 1865[1] կամ 23 Սեպտեմբեր 1865[2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] |
| Մահացած է | 4 Յունուար 1947[3][1][2] (81 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[3][1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Թիֆլիսի Գիմնազիոն[1] և Վարշաւայի համալսարան[1] |
| Կոչում | փրոֆեսոր[1][2] |
| Մասնագիտութիւն | ազգագրագետ, պատմաբան, աշխարհագրագէտ, բանասէր, դասախօս և հանրային գործիչ |
| Աշխատավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1], Ներսիսեան դպրոց[1], Հասկեր (ամսագիր)[1], Երեւանի Պետական Համալսարան[1], Հայաստանի պատմութեան թանգարան[1] և Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Ծնողներ | հայր՝ Դանիել Լիսիցյան? |
| Երեխաներ | Սրբուհի Լիսիցեան, Լևոն Լիսիցյան? և Նազելի Լիսիցիան? |
Ստեփան Լիսիցեան (22 Սեպտեմբեր 1865[1] կամ 23 Սեպտեմբեր 1865[2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] - 4 Յունուար 1947[3][1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[3][1][2]), հայ ազգագրագէտ, պատմաբան, բանասէր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ եւ հասարակական գործիչ:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայր Թիֆլիսի մէջ, ապա ուսումը շարունակած է Թիֆլիսի արական մարզակրթարանին մէջ:
Համալսարանական ուսումը ստացած է Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական կաճառէն ներս:
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտելով ուսումը զբաղած է ուսուցչութեամբ, դասաւանդելով նախ Գէորգեան ճեմարանի մէջ՝ 1889-1891 թուականներուն, ապա Ներսիսեան դպրոցին մէջ՝ 1894-1915 թուականներու միջեւ:
Ուսուցչագործած է նաեւ Երեւանի Պետական համալսարանին, ապա «Խաչատուր Աբովեան» հայկական պետական մանկավարժական համալսարանին մէջ: Նոյն միջոցին ուսումնասիրած է Վիեննայի Մխիթարեաններու գրադարանի եւ եւրոպական մի քանի երկիրներու թանգարաններուն մէջ պահուող հայագիտական նիւթերը:
Լիսիցեան 1892-1903 թուականներուն եղած է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերութեան խմբագրութեան անդամ եւ քարտուղար, իսկ 1921 թուականէն սկսեալ եղած է Լիսիցեան հայկական երկսեռ դպրոցի ուսուցիչ եւ ապա տնօրէն:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեփան Լիսիցեան զբաղած է նաեւ մամուլով։ 1905 թուականին հիմնադրած, խմբագրած ու հրատարակած է «Հասկեր» մանկական ամսագիրը:
Ուսումնասիրութիւններով եւ զանազան յօդուածներով աշխատակցած է «Աղբիւր» եւ «Տարազ» հանդէսներուն[4]:
Յովհաննէս Թումանեանի եւ Լեւոն Շանթի հետ միասին կազմած եւ հրատարակած է «Լուսաբեր» մայրենի լեզուի դասագիրքը[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- 1 2 3 4 5 6 Лисициан Степан Данилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Ա․ հատոր, Երեւան, 2005։
- ↑ «ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑԵԱՆ (1865-1947)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-17