Սթիվըն Հոքինկ
Սթիվըն Ուիլիամ Հոքինկ (8 Յունուար 1942[1][2][3][…], Օքսֆորտ, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[4] - 14 Մարտ 2018[5][6][7][…], Քեմպրիճ, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[8][4]), անգլիացի ֆիզիքոս-տեսաբան եւ տիեզերաբան, Քեմպրիճի համալսարանի տեսական տիեզերաբանութեան կեդրոնի հիմանդիր եւ ղեկավար, գիտութեան մասսայականացնող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սթիվըն Հոքինկը ծնած է 8 Յունուար 1942-ին Օքսֆորտի մէջ, ուր Լոնտոնէն տեղափոխուած էին անոր ծնողները՝ գերմանական օդանաւերու ռմբակոծութիւններէն փախելու նպատակով[26]։
Ծնողները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրը՝ Ֆրենք Հոքինկը կ'աշխատէր Համփսթեդի բժշկական կեդրոնին մէջ։ Մայրը՝ Իզապել Հոքինկը կ'աշխատէր նոյն կեդրոնին մէջ, որպէս քարտուղարուհի։ Ընտանիքին մէջ Սթիվընէն բացի, կը դաստիարակուէին եւս երկու երեխաներ. կրտսեր քոյրեր Ֆիլիփան, Մերին եւ որդեգրուած եղբայրը՝ Էտուըրտը[27]։
1950 թուականին երբ հայրը դարձաւ բժշկական հետազօտութիւններու ազգային դպրոցի մակաբուծաբանութեան բաժնի վարիչ, Հոքինկը եւ իր ընտանիքը տեղափոխուեցան Սուրբ Ալպանզ, Հերթֆորդշայր[28][29]: Սուրբ Ալպանզի մէջ ընտանիքը կը համարուէր բաւական խելացի եւ որոշ չափով տարօրինակ [28][30]: Անոնք կ'ապրէին համեստ գոյութեամբ, խառնուած եւ աղքատութեամբ կը պահէին իրենց տունը։ Հոքինկին հայրը յաճախ կը բացակայէր տունէն։ Այս անգամ երբ ան այցելած էր Ափրիկէ, ընտանիքին միւս անդամները չորս ամիս անցուցին Մաճորքայի մէջ, մօր ընկերոջ՝ Պերիլին եւ անոր ամուսինին՝ բանաստեղծ Ռոպըրթ Գրէյուսին այցելելով։ [31]
Հիւանդութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հոքինկը կը տառապէր հազուագիւտ հիւանդութեամբ ALS (մկաններու ապաճման երկրորդային կարծրախտ), որ նաեւ յայտնի է որպէս Լու Կէհրիկի հիւանդութիւն։ Այս հիւանդութիւնը տասնամեակներ շարունակ անոր աստիճանաբար անդամալոյծ դարձուցած է։.
Հոքինկը շարք մը դժուարութիւններով անցուցած է Օքսֆորտի մէջ սորվելու իր վերջին տարուայ դասընթացքները․ ան քանի մը անգամ ինկած է աստիճաններէն։ Խնդիրները առաւել վատանան եւ անոր հնչիւնները կը տկարանան խօսելու ատեն։ Անոր ընտանիքը կը նկատէ այս փոփոխութիւնները, երբ ան կը վերադառնայ տուն Սուրբ Ծնունդի համար։ Շուտով բժշկական հետազօտութիւններ կը սկսին[32][33]: Շարժողական երակներուն հիւանդութեան ախտորոշումը կու տան այդ ժամանակ, երբ Հոքինկը դեռ ընդամէնը 21 տարեկան էր (1963 թուական)։ Այդ ժամանակ բժիշկները կը հաղորդակցին, որ անոր մնացած էր 2 տարի՝ ապրելու համար[34][35]:
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վախճանած է 14 Մարտ 2018-ին։
Տեսակէտները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարդկութեան ապագան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2006 թուականին Հոքինկը համացանցի վրայ բաց հարցում կ'ուղղէ ժողովուրդին․ «Այս աշխարհին մէջ, որ թէ՛ քաղաքական, թէ՛ հասարակական, թէ՛ բնութեան առումներով կը գտնուի քաոսի մէջ, ինչպէ՞ս կրնայ մարդկութիւնը գոյատեւել յաջորդ 100 տարիներուն ընթացքին»: Ատկէ ետք ան կը պարզաբանէ․ «Ես չեմ գիտեր պատասխանը։ Այդ պատճառով ալ կը հարցնեմ, որպէսզի մարդոց դրդեմ մտածել այդ մասին եւ տեղեակ ըլլալ այդ վտանգներուն մասին, որոնց դէմ մենք շուտով պէտք է կանգնինք»[36]:
- Միջուկային պատերազմի, ի ծնէ ստեղծուած վիրուսներու եւ անյայտ վտանգներու մասին
Հոքինկը կը կարծէ, որ կեանքը Երկրի վրայ վտանգուած է յանկարծակի սկսուող միջուկային պատերազմի, ի ծնէ ստեղծուած վիրուսներուն եւ այլ անյայտ վտանգներու պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք մտածած։.
- Տիեզերքի գաղութացման եւ այլմոլորակայիններու հետ կապ հաստատելու մասին
Հոքինկը կը կարծէ, որ տիեզերքի գաղութացումը անհրաժեշտ է մարդկութեան ապագային համար։ Հոքինկը նաեւ կը պնդէ, որ այլմոլորակայինները հաւանաբար գոյութիւն ունին, բայց պէտք է խուսափիլ անոնց հետ կապ հաստատելէն։2010 թուականին ան ըսած է․ «Եթէ այլմոլորակայինները այցելեն մեզի, ես կը կարծեմ արդիւնքը կ'ըլլայ այնպիսի բան մը, ինչպէս երբ Քրիստափոր Քոլոմպոսը առաջինն էր, որ ոտք դրաւ Ամերիկա, որ այդքան ալ լաւ ազդեցութիւն չունեցաւ ամերիկացի հնդիկներուն վրայ»[37]:
- Արհեստական մտածողութիւն
Հոքինկը կը պնդէր, որ արհեստական մտածողութիւնը կրնար վճռական ըլլալ մարդկութեան ճակատագրին որոշման համար։ Ան նաեւ կը պնդէր, որ «կարողական առաւելութիւնները շատ են... Արհեստական մտածողութիւն ստեղծելու յաջողութիւնը կ'ըլլայ ամէնամեծ դէպքը մարդկային պատմութեան մէջ։ Սակայն ան կրնայ ըլլալ նաեւ վերջինը, եթէ վստահ մենք չսորվինք ինչպէս խուսափիլ ռիսքերէն»[38][39]:
- Համակարգչային վիրուսներու մասին
Հոքինկը պնդած է, որ համակարգչային վիրուսը կրնայ ըլլալ կեանքի նոր տեսակ եւ ըսած է, որ «ան կ'ըսէ մարդկային էութեան մասին եւ որ կեանքի միակ տեսակը, որ մենք ստեղծած ենք մինչեւ հիմա, միայն կործանարար եղած է» [40]:
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Stephen Hawking dies aged 76 — BBC, 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Stephen Hawking dies aged 76 — BBC, 2018.
- ↑ 6,0 6,1 6,2 Stephen Hawking, modern cosmology's brightest star, dies aged 76 — The Guardian, 2018. — ISSN 0261-3077
- ↑ 7,0 7,1 7,2 ಕಪ್ಪು ಕುಳಿಗಳ ರಹಸ್ಯ ಬೇಧಿಸಿದ್ದ ವಿಜ್ಞಾನಿ ಸ್ಟೀಫನ್ ಹಾಕಿಂಗ್ ಇನ್ನಿಲ್ಲ
- ↑ 8,0 8,1 8,2 Ian Sample Science editor Stephen Hawking, modern cosmology's brightest star, dies aged 76 — The Guardian, 2018. — ISSN 0261-3077
- ↑ Stephen Hawking op jeugdliteratuur.org — 2017.
- ↑ Hawking S. Properties of expanding universes — 1966. — 117 p. — doi:10.17863/CAM.11283
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,0 12,1 12,2 http://old.elementy.ru/nauchno-populyarnaya_biblioteka/434041/Put_v_nebesa
- ↑ 13,0 13,1 13,2 https://www.space.com/15923-stephen-hawking.html
- ↑ 14,0 14,1 Professor Stephen Hawking — Քեմպրիճի Համալսարան.
- ↑ Physicist Stephen Hawking accepts post at Waterloo institute — Toronto Star, 2008.
- ↑ 16,0 16,1 Hawking gives up academic title — 2009.
- ↑ 17,0 17,1 People | Department of Applied Mathematics and Theoretical Physics
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ http://www.casinapioiv.va/content/accademia/en/academicians/ordinary/hawking.html
- ↑ http://www.amphilsoc.org/memhist/search?creator=hawking&title=&subject=&subdiv=&mem=&year=&year-max=&dead=&keyword=&smode=advanced
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ www.nasonline.org
- ↑ http://www.damtp.cam.ac.uk/people/s.w.hawking/
- ↑ How Stephen Hawking Worked — 2012.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 Geni — 2006.
- ↑ «The Biography of Professor Stephen W. Hawking»։ Stephen Hawking homepage
- ↑ Kristine Larsen Stephen Hawking: A Biography. — Prometheus Books, 2007. — ISBN 1591025745, ISBN 9781591025740
- ↑ 28,0 28,1 Ferguson, 2011, էջ 22
- ↑ Larsen, 2005, էջ xiii
- ↑ White, Gribbin, էջ 12
- ↑ Larsen, 2005, էջ 3
- ↑ White, Gribbin, էջ 59
- ↑ Ferguson, 2011, էջեր 34–35
- ↑ Larsen, 2005, էջեր 18–19
- ↑ White, Gribbin, էջեր 59–61
- ↑ «The great man's answer to the question of human survival: Er, I don't know»։ The Guardian (UK)
- ↑ «Stephen Hawking: alien life is out there, scientist warns»։ The Daily Telegraph։ 25 April 2010։ արտագրուած է՝ 9 October 2015
- ↑ «Stephen Hawking: 'Transcendence looks at the implications of artificial intelligence – but are we taking AI seriously enough?'»։ The Independent (UK)։ արտագրուած է՝ 3 December 2014
- ↑ «Stephen Hawking warns artificial intelligence could end mankind»։ BBC։ 2 December 2014։ արտագրուած է՝ 3 December 2014
- ↑ Ferguson, 2011, էջ 179
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սթիվեն Հոքինգի պաշտոնական կայքէջը(անգլերէն).
- Александр Волков։ «Миры Стивена Хоукинга»։ Знание-сила։ արխիւացուած բնօրինակէն 2009-04-15-ին։ արտագրուած է՝ 2016-03-17
- Stephen Hawking, BRITISH PHYSICIST
- Dictionary of scientists. Oxford, Oxford University Press, 1993, 2-nd edition 1999
- Ferguson Kitty (2011)։ Stephen Hawking: His Life and Work։ Transworld։ ISBN 978-1-4481-1047-6
- J.J. O’Connor, E.F. Robertson։ «Hawking biography»։ School of Mathematics and Statistics. University of St Andrews, Scotland։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-04-12-ին